Կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ ճգնաժամի հետագա սրմամբ. Պուտինն անդրադարձել է Ղարաբաղի հարցին՝ մոտ 4-ժամյա եթերի ժամանակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն տարվա նման, այս տարի էլ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

«Պուտինի հետ ուղիղ եթեր»-ը տևել է 3 ժամ 42 րոպե, ՌԴ նախագահը պատասխանել է ընդհանուր առմամբ 68 հարցի:

Միջոցառումը երեկ սկսվել է Մոսկվայի ժամանակով 12:07-ին, երբ նախագահը մտել է դահլիճ: Այս տարի քաղաքացիների հետ հարց ու պատասխանն անցել է առանց հանդիսատեսի, ամբողջ գործընթացը կազմակերպված է եղել առցանց:

Ընդհանուր առմամբ, ուղիղ կապի գծով ստացվել է գրեթե 2.2 միլիոն զանգ: Առաջին կես ժամը նվիրված է եղել կորոնավիրուսի համավարակին: Հետո Պուտինին հարցրել են Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին: Դրանից հետո շոշափվել են տարատեսակ թեմաներ՝ սոցիալական ոլորտի, գազաֆիկացման, էկոլոգիայի, ինտերնետ հասանելիության, տնտեսության, ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման, պատվաստումների, Միացյալ Նահանգների հետ երկխոսության, Լեռնային Ղարաբաղի և այլնի մասին:

Եղել են նաև շատ անձնական հարցեր: Մասնավորապես, ռուսներին հետաքրքրում էր այն, թե արդյո՞ք նախագահը արձակուրդի ժամանակ երգեր է երգում, ո՞վ է օսլայում նրա վերնաշապիկները, ինչպես է նա վերաբերվում դիետաներին, որոնք են սիրած զբաղմունքները, ինչի մասին է երազում, հիշու՞մ է նա իր առաջին ուսուցիչներին կամ ինչպե՞ս է անցկացնում հանգիստը:

Հարցերը եղել են Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջաններից, դիմել են քաղաքացիներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ՝ ամենատարբեր հարցերով. թոշակի ու երեխայի խնամքի գումարների ստացումներից մինչև համայնքի գազաֆիկացում, անձնական խնդիրներ, տնտեսություն, արտաքին քաղաքականություն:

Ռուսաստանի նախագահը, անշուշտ, պատասխանել է մերձավոր և հեռավոր երկրների հետ հարաբերությունների, պատժամիջոցների պայմաններում երկրի զարգացման և Ռուսաստանի շահերի պաշտպանության մասին հարցերին: Արտաքին քաղաքականության վերաբերյալ նախագահի հիմնական հայտարարությունները եղել են Ուկրաինայի հետ լարված փոխհարաբերությունների մասին, որի համատեքստում նա նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ են տրամադրված Ուկրաինայի իշխանությունները, ոչ թե ժողովուրդը ու նաև հավելել է, որ ուկրաինացիներն ու ռուսները մեկ ամբողջական ազգ են: Խոսելով Զելենսկիի հետ հանդիպման հնարավորության մասին, Պուտինը նշել է, որ դեմ չէ այդ գաղափարին, սակայն պետք է հասկանալ՝ ինչի՞ մասին կարող են իրենք խոսել այն պարագայում, երբ Զելենսկին Ուկրաինան «ամբողջությամբ հանձնել է արտաքին միջամտություններին»:

Ուկրաինայի և Ղրիմի մասին հարցերին պատասխանելուց հետո Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին ևս:

ՌԴ նախագահը վստահ է, որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետագա սրմամբ՝ ոչ Բաքվում, ոչ էլ Երեւանում: Նախագահը նաև մատնանշել է Ռուսաստանի ներդրումը տարածաշրջանում հակամարտության կարգավորման գործընթացում:

«Եթե մենք բոլորս խաղաղ, բարեկամաբար ապրենք, ապա պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքի բարելավման համար, և ոչ միայն անվտանգության ոլորտում, այլև սոցիալ-տնտեսական պայմաններում: Ես նկատի ունեմ ընտանիքների բնականոն կենսակերպը, նկատի ունեմ տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը: Այս ամենի կարիքն անկասկած, Ղարաբաղում ապրող ժողովուրդը շատ ունի, քանի որ անհնար է ամբողջ ժամանակ ապրել անհանգստության մեջ, որ ցանկացած պահի զինված բախում կսկսվի, մենք դա հիանալի հասկանում ենք», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը չի կարողացել ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվան կկարողանա՞ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը: Սակայն, ըստ նրա, եռակողմ աշխատանքային խումբն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում պատերազմը նորից չսկսվի, և տարածաշրջանի բնակիչների միջև նորմալ հարաբերություններ զարգանան:

Պուտինին հարցեր են ուղղել նաև Ռուսաստանի պատմության լավագույն էջերի մասին, որոնց պատասխանելիս նա հորդորել է չմոռանալ նախնիների պատմությունը: 

Պուտինը մի քանի հարցերի պատասխանելիս հայտնել է, որ Ռուսաստանի գլխավոր հարստությունն այնտեղ ապրող մարդիկ են, հետո նշել, որ կարծում է՝ որպես երկրի ղեկավար իր գլխավոր ձեռքբերումը դեռ առջևում է, վերջում կատակել է՝ ասելով, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո պատրաստվում է պառկել վառարանի մոտ ու ոչինչ չանել: Նա նաև հավելել է, որ իր պարտքն է համարում խորհուրդներով օգնել այն մարդուն, որը նախագահ կդառնա իրենից հետո:

ՌԴ նախագահը կորոնավիրուսի համավարակի մասին խոսելիս դարձյալ կարևորել է պատվաստումներն ու թվային տվյալներ փոխանցել:

Ավանդական հեռուստատեսային ուղիղ եթերները գալիս են Վլադիմիր Պուտինի առաջին նախագահության շրջանից:

Դրանցից առաջինը տեղի է ունեցել 2001 թվականի դեկտեմբերի 24-ին: Այդ ժամանակ Ռուսաստանի ղեկավարը ստացել է 400 հազար հարց: Չնայած այն հանգամանքին, որ հեռարձակումը տևել է մոտ երկուսուկես ժամ՝  նախատեսված ժամից մեկ ժամ ավելի, հարցերից միայն 46-ին է տրվել պատասխան: Երկրի ղեկավարը խոստացել է, որ կշարունակի ուղիղ կապով շփվել ռուսաստանցիների հետ: 2002 թ.-ին նախագահը մոտ 1.5 միլիոն զանգ է ստացել երկրորդ հեռուստատեսային հարց ու պատասխանի ժամանակ:

2013-ի ուղիղ եթերը դարձել է ռեկորդային իր երկարությամբ. այն տևել է 4 ժամ 47 րոպե:

Տպել
1310 դիտում

Գագիկ Սուրենյյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը