Երևան
12 °C
Վերջին շրջանում ՀՀ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում սիբիրյան խոցի դեպքեր են հաստատվել։ Հիվանդները ընդհանուր 11-ն են, որոնք հոսպիտալացվել են, իսկ վարակված խոշոր եւ մանր եղջերավոր անասունները՝ ոչնչացվել:
Սիբիրախտը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչի աղբյուր են հանդիսանում ինֆեկցիոն պրոցեսի տարբեր ընթացքներում գտնվող հիվանդ կենդանիները:
Առայժմ տվյալներ չկան՝ սիբիրյան խոցով հիվանդ կենդանիների մսի վաճառք եղել է, թե՝ ոչ:
Թե ինչ քայլեր են իրականացնում պատկան մարմինները՝ մեր զրույցում մանրամասնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
- Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին Հայաստանում սիբիրյան խոցի առումով, Գեղարքունիքում եւ Շիրակում արձանագրված դեպքերից հետո ի՞նչ զարգացումներ են եղել:
- Հիմա ամբողջությամբ կառավարելի է ե՛ւ Գեղարքունիքում, ե՛ւ Շիրակում: Մենք սահմանափակումներ էինք դրել այն համայնքներում, որտեղ սիբիրախտ էր գրանցվել եւ թույլ չէինք տալիս կաթ մթերել, բայց արդեն սահմանափակումները հանեցինք, որովհետեւ կենդանիների ամբողջ գլխաքանակը պատվաստվեց: Ըստ հրահանգի՝ պատվաստումից 3 օր հետո հանվեցին այդ սահմանափակումները:
Այս պահին իրավիճակը նորմալ է, նոր հիվանդ մարդիկ չունենք, անկած կենդանիներն էլ ամբողջությամբ այրվել են:
- ՍԱՏՄ-ն սիբիրյան խոց ունեցող կենդանիների մսի վաճառքի դեպքեր բացահայտե՞լ է:
- Դեպք չի բացահայտվել: Մինչեւ մեզ տեղյակ պահելը կենդանիները մորթվել են եւ այդ ամբողջ մսեղիքը բաժանվել է գյուղի մեջ, այսինքն՝ շուկա դուրս չի եկել: Երեւանում գրեթե անհնար է, որ հայտնվի, որովհետեւ մեծ մասամբ սպանդանոցային միս է վաճառվում: Շիրակի մարզում շրջայցեր ենք իրականացրել բոլոր շուկաներում եւ որեւէ կասկածելի մսեղիք չենք հայտնաբերել, նույնն էլ արվել է Վարդենիսում: Ես օրեր առաջ գնացել էի Մարտունու անասնաշուկան, որտեղ տեսուչների հետ շրջեցինք, եւ նրանք գրանցեցին, թե որտեղից են կենդանիները: Նայեցինք՝ արտաքին տեսքից հիվանդ կենդանիներ կան, թե ոչ:
- Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ սիբիրյան խոցի տարածումը: Այս պահին դրա տարածման վտանգ տեսնո՞ւմ եք:
- Սիբիրյան խոցը մեծ տարածում երբեք չի ունենում, դա հողային ինֆեկցիա է, կենդանիները վարակվում են առաջին հերթին հողից. կարող են նաեւ վարակվել հիվանդ կենդանիների հետ շփումից: Հիվանդ կենդանուց մարդը վարակվում է մորթելու ժամանակ եւ այդ մսեղիքը օգտագործելու ժամանակ: Այսինքն, գլոբալ տարածման խնդիր չկա, լոկալ տարածքներում են դրանք: Այս բոլոր կենդանիները վարակված են եղել երաշտի հետեւանքով: Մենք միշտ պիտի պատրաստ լինենք, երբ երկրում երաշտ կա, սիբիրախտի դեպքեր են լինելու:
2012 թ. ավելի մեծ բռնկում ենք ունեցել Վարդենիսում, մի քանի գյուղերում դեպքեր են եղել: Եթե չեմ սխալվում 62 մարդ էր հիվանդացել: Նման դեպքում որեւէ պատվաստանյութ 100 տոկոսանոց էֆեկտիվություն չունի, բայց սիբիրախտի պատվաստանյութը համարվում է լավագույններից մեկը, որի էֆեկտիվությունը 88- 90 տոկոս է: Հակացուցված է պատվաստել միայն հյուծված կենդանիներին եւ հղիության 7- 9-րդ ամսվա ընթացքում գտնվող կենդանիներին: Այսինքն, կա ինչ-որ գլխաքանակ, որոնց վրա պատվաստանյութը կամ չի ազդում, կամ օբյեկտիվ պատճառներով չեն պատվաստվում: Երաշտի դեպքում սիբիրախտով վարակվելու հավանականությունը բավականին բարձրանում է:
- Վերջին շրջանում Հայաստանում որքա՞ն կենդանի է սիբիրախտով վարակվել:
- Գեղարքունիքում 24 խոշոր եւ 11-12 մանր եղջերավոր կենդանիներ են վարակված եղել, իսկ Շիրակի մարզում՝ 2 խոշոր եւ 3-4 մանր եղջերավոր:
- Տեսչական մարմինն ի՞նչ քայլեր է իրականացնում սիբիրյան խոցի հնարավոր տարածումը կանխելու համար:
- Վարդենիսի տարածաշրջանում կան վայրեր, որտեղ հիվանդ կենդանիներ են թաղվել ժամանակին, եւ դրանց տեղը ոչ ոք չգիտի: Սիբիրախտի հարուցիչը ցուպիկ է, որը պատիճ է առաջացնում եւ հողի մեջ հնարավոր է 100- 150 տարի գոյատեւի ու նպաստավոր պայմանների դեպքում անցնի կենդանու օրգանիզմ: Մենք առաջին հերթին թույլ չտվեցինք, որ անկած կենդանիները մորթվեն: Երկրորդը քայլը՝ թույլ չտվեցինք նաեւ, որ այդ գյուղերից կաթ մթերվի: Իսկ ամենակարեւորը կենդանիների դիակներն այրվեցին ու թաղվեցին, եւ ախտահանվեց այդ հատվածը:
- Կա՞ն հատուկ նշաններ, որից անասնապահները կարող են հասկանալ, որ կենդանին սիբիրյան խոց ունի եւ կանխել դրա տարածումը:
- Ցավոք, սիբիրախտ հիվանդությունը արագ, գերարագ եւ կայծակնային ընթացք ունի: Կայծակնայինի ընթացքում չեն հասցնում որեւէ կլինիկական նշաններ ի հայտ գալ, կենդանին սատկում է: Արագի եւ գերարագի դեպքում կենդանիները հյուծված են լինում, ինչպես բոլոր հիվանդությունների ժամանակ: Առաջին հերթին ուշադրություն պետք է դարձնել տենդին, կենդանիները բարձր ջերմություն են ունենում եւ հնարավոր է, որ բնական անցքերից արյունահոսություն լինի, լորձաթաղանթային տեսքն էլ է փոխվում: Եթե տեսնում ենք, որ կենդանին բարձր ջերմություն եւ ընկճվածություն ունի՝ պարտադիր պետք է դիմել անասնաբույժին:
Շատ հաճախ անասնապահները ինքնագործունեությամբ են զբաղվում եւ փորձում են կենդանիներին բուժել՝ լսելով, որ կարելի է ինչ-որ հակաբիոտիկ ներարկել: Բայց այս դեպքում մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենում: Եղել են նաեւ կենդանիներ, որոնք ինչ-որ հիվանդության նշաններ են ունեցել, եւ շատ արագ կանխել ենք, բուժումներ ենք իրականացրել: Եթե արագ ընթացքով է գնում՝ չի բացառվում, որ համապատասխան բուժումը նաեւ օգնի, եւ կենդանին առողջանա: Բայց երբ տեսնում ենք անկած կենդանի, որի բոլոր անցքերից արյունահոսություն կա, այդ դեպքում պարտադիր պետք է դիմել թե՛ համայնքի անասնաբույժին, եւ թե՛ տեսուչներին, որպեսզի հանկարծ այդ կենդանուց մարդ չվարակվի ու չփորձեն այդ կենդանուն մորթել:
- Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ, երբ մարդը կենդանուց վարակվում է սիբիրախտով կամ ուտում է սիբիրախտով հիվանդ կենդանու միս:
- Մենք այս պահին ունենք միայն հիվանդության մաշկային տեսակը: Սեւ վերքեր են առաջանում: Ոչ մի դեպքում չի կարելի այդ վերքերին ձեռք տալ, պետք է դիմել մասնագետներին եւ բուժում սկսել: Հիվանդությունը բուժվում է մարդկանց մոտ, եթե մաշկային է լինում:
- Պարո՛ն Ավետիսյան, քաղաքացիները կարո՞ղ են խանութներից առանց մտավախություններ ունենալու միս գնել:
- Իհարկե, քաղաքացիները հանգիստ կարող են միս գնել, հատկապես այն դեպքում, երբ մսավաճառներից պահանջում են 5-րդ ձեւը, որ կենդանին սպանդանոցային մորթ է անցել եւ QR կոդով ստուգում են, որ դա տրված է վերջին 3 օրերի ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դիլիջանի թունելում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը շրջվել է․ կա տուժած
ՄԻՊ-ն այցելել է «Սաբինե» փոքր խմբով տուն․ երեխաների իրավունքներին առնչվող հարցեր քննարկվել են անձնակազմի հետ
Մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք․ վարչապետը՝ բանակում ինքնասպանության դեպքերի մասին
Կմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները
Ապահովագրության շրջանակում իրականացվում են մեծաթիվ վիրահատություններ, որոնց արժեքը գերազանցում է 1 մլն դրամը
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
Այս փուլի աշխատանքն ավարտված է․ վարչապետը ծանոթացել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգմանը
Ցուցակը ունեմ․ խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին․ վարչապետը՝ «ինոագենտների» մասին
Ալեն Սիմոնյանն այցելել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքություն․ ինչ հարցեր են քննարկվել արքեպիսկոպոս Մաշալյանի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5, այնուհետ կնվազի 4-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի
Անթալիայում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ
ԲՏԱՆ և Firebird AI-ի միջև պայմանագիր է ստորագրվել․ նախարար
Հորմուզի նեղուցը փակված չէ․ խիստ վերահսկողությունը վերականգնվել է․ տեսանյութ
Ապրիլի 19-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1-Ուջան հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան
Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է՝ ընդլայնել Իրանի տարածքով լոգիստիկ շղթաները
Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվողից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված երթևեկության սահմանափակումներ կլինեն․ տեսանյութ
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն վիզաների տրամադրման գործընթացում առկա խնդիրները․ վարչապետ
Ներողություն, եթե վիրավորել եմ․ կերակրող մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից
Տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի համաժողովը․ մասնակից 148 երկրի թվում է նաև ՀՀ-ն
Ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամը տարրական գիտելիքի դեպքում կարող էր խուսափել աբսուրդային ձևակերպումից․ ՔԿ
Ճանաչե՛նք, պահպանե՛նք, ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել
Ես ավարտել եմ ութ պատերազմ, բայց եթե ավելացնեք Իրանը և Լիբանանը՝ կդառնա 10․ Թրամփ․ տեսանյութ
Կասեցվել է Ապարանում գտնվող «ԲԱԳՐԱՏ ԱՇՈՏՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» ԱՁ-ի լցակայանի բենզինի վաճառքը
Նարեկ Մկրտչյանը և MITRE-ի ներքին անվտանգության ապահովման տնօրենը ՀՀ-ԱՄՆ օրակարգի վերաբերյալ հարցեր են քննարկել
Ովքեր և ինչու են ձերբակալվել Մանկավարժական համալսարանում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ
Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը երթևեկության համար փակ կլինի․ ինչպես երթևեկել
Իրադարձություններով հագեցած աշխատանքային շաբաթ օր է․ Կառավարության նիստում կքննարկվի 2 կարևոր հարց․ Ավինյան
2500 նոր աշխատատեղ, օրական շուրջ 100 տոննա թռչնի, 15-20 տոննա խոզի միս․ 250 մլն դոլարի ներդրում «Շիրակ»-ում
Սամվել Կարապետյանի 17 ձերբակալված աջակիցների գործը ուղարկվել է ՔԿ. մանրամասներ
ՖԻԴԵ-ն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում
Ճիշտ ուղղությամբ արված քայլ․ Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար
ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին
Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի
Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը
Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ
ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT