Երևան
12 °C
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ սահմանային իրավիճակին՝ ընդգծելով, որ, ի հեճուկս միջազգային ասպարեզում արվող խաղաղասիրական հայտարարությունների, Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու համար:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ստացել է Հայաստանի եւ Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ, որը ստացել է ՀՀ քաղաքացիներից»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում:
«Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ եւ տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էին՝ ասելով՝ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է՝ խաղաղությանը տարածաշրջանում խոչընդոտելու համար, եւ սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը սրանով ցույց է տալիս, թե Հայաստանը եւ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս ֆոնին Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսեւորումները տեսնում են նաեւ վերջին օրերին. «Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական եւ արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, եւ Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին որեւէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի եւ որ առավել կարեւոր է հունվարի 11-ի՝ Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում եւ ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը»:
Փաշինյանն ընդգծեց՝ իր մեկնաբանությունը միանշանակ է. Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ է անում՝ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար. «Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը: Բայց մենք առանց սեթեւեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ: Ռուսաստանի գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակմանը»:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Ադրբեջանը նաեւ փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է եւ խոչընդոտում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին: Սակայն իրականությունը ուղիղ հակառակն է. Ադրբեջանն է դեմ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, որովհետեւ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում:
«Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ. տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետ քաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայում եւ միջազգային հովանու ներքո սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն եւ մեկնարկ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ ՀՀ-ն իր ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում է այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանն ու առաջարկին: Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանն ու խաղաղության պայմանագրին:
«Մինչդեռ Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է, մեջբերում եմ. «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները եւ տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ եւ բարեկեցիկ ապագա՝ համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ եւ կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա: Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են՝ ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն եւ համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը առանց նախապայմանների»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա հիշեցրեց, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ, եւ որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում եւ տարածքային ամբողջականություն:
«Համանախագահների այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, եւ Հայաստանը ողջունել է այս հայտարարությունն ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին: Ուզում եմ եւս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով եւ բովանդակությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ապակառուցողական գործողությունների եւ հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին եւ նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ. «Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Հարգելի՛ գործընկերներ, եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատմանը: Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները, կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարեւանների մեծամասնության նկատմամբ, եւ սա մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է»:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ շարունակում են խորհրդակցությունները գործընկերների հետ:
«Վերջին 2 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին եւ մերձավորներին՝ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա: Տարածաշրջանային կայունության եւ փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարեւոր գործոնն այն փաստն է, որ, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել մեր ռազմագերիներին: Ամեն դեպքում, միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչեւ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների»,- նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ շարունակելու են աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, իսկ Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման, սահմանների սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կան եւ լինելու են իրենց առաջնահերթությունների շարքում:
«Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաեւ փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները եւ տարածաշրջանային կայունությունը ընդհանրապես»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին եւ բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատմամբ. «Մենք շարունակելու ենք մեր խորհրդակցություններն ու համագործակցությունը այդ ուժերի հետ, եւ ընդգծում եմ՝ մեր առանցքային նպատակը իրականացնել եւ իրացնել ժողովրդից ստացած մեր մանդատը, այն է՝ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Մենք հետեւողականորեն շարժվելու ենք հենց այս ուղղությամբ՝ այս մանդատը իրացնելու նպատակով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԷրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT