Քոչարյանի շուրջ ձեւավորված փուչիկը տրաքեց հունիսի 20-ին. Ռուստամ Բաքոյանը՝ ընդդիմության հետ համագործակցության մասին

Ուղիղ 10 օր հետո իր աշխատանքն է սկսելու նոր խորհրդարանը: Ընդդիմության հետ աշխատանքի պատկերացումների շուրջ զրուցել ենք գործող խորհրդարանի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով որպես եզդի համայնքի ներկայացուցիչ նոր խորհրդարանի կազմում ընդգրկված Ռուստամ Բաքոյանի հետ.

- Պարոն Բաքոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ համագործակցության առաջարկ արեց խորհրդարանական ընդդիմությանը: «Հայաստան» դաշինքից արձագանքում են, որ մերժում են համագործակցությունը: Նրանք հիշեցնում են, որ  նույն Փաշինյանը քարոզարշավի ընթացքում մուրճը ձեռքին սպառնում էր իրենց, հիմա էլ իրենց համախոհները ազատությունից զրկված են: Ընդամենը մի քանի օրից նոր խորհրդարանը սկսում է աշխատանքը: Ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետ աշխատանքն այս պայմաններում:

- Մենք գնում ենք խորհրդարան՝ եկող 5 տարիներին աշխատելու, ունենք նախընտրական ծրագիր, ունենք ռազմավարություն, որով առաջ ենք շարժվելու: Այդ ճանապարհին ընդդիմությունը կցանկանա մեզ հետ աշխատել՝ թող աշխատի, չի ցանկանա՝ իրենց որոշումն է: Մեզ չի խանգարելու ընդդիմության մոտեցումը՝ մեր գործն անել: Եթե այս ընթացքում ընդդիմությունը հասկացավ, որ ժողովուրդն արդար ընտրությունների արդյունքում մեզ տվել է իր քվեի մեծամասնությունը, ապա խոհեմ կգտնվեն, կգան աշխատանքի եւ չեն գա խանգարելու:

- Դեռ նոր Ազգային ժողովը չկազմավորված՝ արդեն կան կարծիքներ, որ այն 5 տարվա կյանք չի ունենալու: Եթե հիշում եք՝ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում էր, որ այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու: Ըստ ձեզ ինչո՞վ են պայմանավորված նման կանխատեսումները:

- Ինչ վերաբերում է ընդդիմադիրների նման ախորժակին, ապա եւս մեկ անգամ պետք է իրենց ու իրենց քաղաքական առաջնորդին հիշեցնել, որ իր շուրջ ձեւավորված փուչիկը տրաքեց հունիսի 20-ին: Այս ընթացքում իրենք իրենց ահռելի ֆինանսական ռեսուրսներով ստեղծել էին այդ միֆը կամ փուչիկը, որ իրենք ձայների մեծամասնությամբ գալու են իշխանության: Այդ անձանց ժողովուրդը հստակ իրենց տեղը ցույց տվեց եւ նրանք պետք է համակերպվեն իրականության հետ,  գնան այն ճանապարհով, որը ժողովուրդը թելադրել է: Եթե իրենց կառավարման տարիներին իրենց կամքով են շարժվել, ապա ցավում եմ իրենց համար, որ ի շնորհիվ ժողովրդի  իրենք չեն կարող շարունակել ոչ օրինական գործողությունները: Հիմա լինելու են օրինականության դաշտում եւ դրանից դուրս ինչ քայլի էլ գնան՝ պողպատե մանդատի են հանդիպելու, հանդիպելու են պողպատե պատնեշի, որը ստեղծել է ժողովուրդը:

Ժամկետների շուրջ այդ հայտարարությունները զուտ իրենց պարտությունը ինչ-որ կերպ արդարացնելու փորձ է. նրանք պետք է փորձեն ընտրողների առջեւ հիմնավորել իրենց կարգավիճակը, ապագայի նկատմամբ տեսլականը:

- Չե՞ք կարծում, որ մեծ հաշվով  իշխանության կյանքի տեւողությունը կախված է լինելու սահմանին տիրող իրավիճակից: «Քաղաքացիական պայմանագիրը», վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խաղաղ դարաշրջան են խոստացել:

- Սահմանին խաղաղություն հաստատելու ուղղությամբ պետք է աշխատել, ջանքեր գործադրել եւ օր շուտ հասնել դրան: Դա բոլորիս ցանկությունն է: Չնայած պետք է նշեմ, որ ի տարբերություն մեզ՝ ներսի թշնամիները այդ հարցում Ալիեւի կամ Ալիեւի վարչախմբի հետ շատ լավ համագործակցում են, սահմանին իրավիճակը կարողանում են խաղարկել:

- Այսինքն ներսի թշնամի՞ն է սահմանին իրավիճակի մեղավորը:

- Եթե կհիշեք, ժամանակին, երբ որ ներսում քաղաքական իրավիճակը լարվում էր կամ ռիսկեր էր առաջանում, որ ընդիմությունը կարող է հասնել իշխանափոխության, շատ հաճախ իշխանությունները օգտագործում էին սահմանի լարվածությունը կամ սահմանին իրավիճակ էին ստեղծում՝ ցույց տալով, որ լարված իրավիճակ է, պետք է ներսում հանգստություն պահպանել: Եվ ընդդիմությունը, այո՛, կարողանում էր ներսում հանգստություն պահպանել, միասին փորձում  էին սահմանի խնդիրը լուծել: Ցավոք, նույն այդ իշխանությունը, որ հիմա ընդդիմություն է, ամեն հնարավոր բան անում է ներսում լարվածություն առաջացնելու համար, եւ սրա միակ պատճառն այն է, որ իրենք շատ լավ համագործակցում են:

- Պարոն Բաքոյան, Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ ընդդիմությունը շարունակում է իշխող ուժին մեղադրել ընտրությունները կեղծելու մեջ: Այս հարցը երբեք չի՞ փակվելու:

- Այո՛, ընտրությունները կարող են անցած լինել կեղծիքներով, ես դրա հետ համաձայն եմ, եւ այո՛, կարող էր լինել տարբերակ, որ այս ընտրությունները չեղարկվեին: Բայց դրա համար նույն ընդդիմությունը պետք է կամք ունենար եւ Սահմանադրական դատարանում ինքնախոստովանությամբ հանդես գար, խոստովաներ, թե ինչ ահռելի մեծ գումարներ են բաժանել, որպեսզի կարողանան փողով ընտրության արդյունքներ ձեւավորել իրենց օգտին: Եթե երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը ունենային այդքան կամք եւ խոստովանեին, ապա անպայման ընտրությունների արդյունքները կարող էին չեղյալ համարվել: Էն 21+5 տոկոսը, որ ստացել է ընդդիմությունը, բավական լուրջ  տոկոս է եւ դրանով պայմանավորված կարող են նոր ընտրություններ կազմակերպվել: Սա միակ ճանապարհն է՝ նոր ընտրութjունների հասնելու:

- Վարչապետի պաշտոնակատարը նախաձեռնել է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների, քննարկումների ֆորմատ: Ձեր կարծիքով ինչո՞ւ է անհրաժեշտ այսպիսի ֆորմատը, ի՞նչ կարող է տալ:

- Իմ կարծիքով շատ լավ ֆորմատ է, որով նաեւ համազգային միասնության քայլեր են արվում, եւ սա կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր միասնության վրա: Բայց նաեւ մենք ունենք բարդ իրավիճակներ, եւ այս ֆորմատը օգտագործելով կարող ենք ավելի լավ լուծումներ գտնել:

- Սա խորհրդարանական ընդիմությանը հակակշելու միջոց կարո՞ղ է դառնալ:

- Մենք մեր առաջ որեւէ նման խնդիր չենք դրել, որ ռազմակավարություն մշակենք, որով մեզ կապահովագրենք խորհրդարանական ընդդիմությունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5706 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել