ՔՈ-ն դեմ է եղել արտախորհրդարանական ուժերի ձևաչափին. Միսկարյանը մանրամասնեց՝ ինչ տարաձայնություն է ունեցել Սահակյանի հետ

«Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար կազմի երկու կարկառուն ներկայացուցիչներ երեկ հանդես եկան հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դադարեցնում են այդ կուսակցությանը իրենց անդամակցությունը:

ՔՈ հիմնադիր անդամներն իրենց հայտարարություններում հեռանալու վերաբերյալ որեւէ կոնկրետ պատճառ չէին նշում: Ակնարկներ, սակայն, կային:

Նախ հայտարարությամբ հանդես եկավ Սուրեն Սահակյանը:

«Ըստ իս, եթե մինչեւ ընտրությունները պետք էր յուրաքանչյուր քաղաքական թիմ իր աջակցության մասին օբյեկտիվ պատկեր ստանա, ապա ներկայումս մեծ միավորումների ժամանակն է։ Սա երկար է քննարկվել թե՛ մինչեւ ընտրությունները, թե՛ դրանից հետո, եւ այս որոշումը պահի տակ կայացված որոշում չէ»,- «Ֆեյսբուքի» իր էջում հեռանալու մասին գրում էր նա:

Թե ի՞նչ մեծ միավորման մասին է խոսքը, Սահակյանը չէր մանրամասնում: Նա վստահեցնում էր, որ լրացուցիչ կտեղեկացնի, թե ինչպես է շարունակելու իր քաղաքական ճանապարհը։

«Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ այս պահին ո՛չ ՔՈ մասին, ո՛չ ապագայի մասին որեւէ այլ մեկնաբանության պատրաստ չեմ։ Այս պահին ուղղակի երախտագիտությունս եմ հայտնում մարդկանց, որոնք աջակցել են ՔՈ կուսակցությանը, որեւէ մասնակցություն են ունեցել նրա գործունեությանը, հարազատ են համարել այն, քվեարկել են։ Ես ձեր հավերժ պարտապանն եմ, մարդիկ»,- ասված էր գրառման մեջ:

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամները չցանկացան մեկնաբանել Սահակյանի հեռանալը: Միքայել Նահապետյանը, որը ՔՈ գործադիր մարմնի անդամն է եւ մամուլի խոսնակը, մեր զրուցում ասաց, որ այս պահին անձամբ իր կողմից քաղաքական մեկնաբանություն տալը նպատակահարմար չի համարում: 

Ընդգծեց՝ առաջիկայում պարզ կլինի, թե ինչու:

«Կարո՞ղ է դուք էլ եք դուրս գալիս կուսակցությունից»,- հետաքրքրվեցինք: «Առանց մեկնաբանությունների»,- արձագանքեց Նահապետյանը:

Գարեգին Միսկարյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը առաջարկեցին մեկնաբանության համար դիմել գործադիր մարմնի քարտուղար Գոռ Հակոբյանին

Վերջինս մեր զրույցում ասաց, որ հիմա որեւէ մեկնաբանություն չի անի, առաջիկայում գործադիր մարմնի նիստ են ունենալու, որտեղ հայտարարությամբ հանդես կգան, տեղի ունեցող գործընթացների մասին կտեղեկացնեն: 

Հարցին, թե ե՞րբ է լինելու այդ նիստը, Հակոբյանը պատասխանեց. «Դա մեզ համար հանկարծակի որոշում չէ, այս շաբաթվա մեջ կլինի ԳՄ նիստ...: Կուսակցությունում ներքին գործընթացներ են տեղի ունենում, որոնք մինչեւ իրենց տրամաբանական ավարտին չհասնեն, որեւէ մեկնաբանություն չենք անելու»: 

ԳՄ քարտուղարը չպատասխանեց մեր այն հարցին, թե այս պահին քանի՞ դիմում կա կուսակցությունից դուրս գալու: 

Փոքր-ինչ անց պարզվեց՝ Գարեգին Միսկարյանը եւս հեռացել է կուսակցությունից: Նա եւս այդ մասին հայտնեց գրառմամբ, որի առիթը հավանաբար լրագրողների հարցերն էին Սուրեն Սահակյանի մասին:

«Սիրելի լրագրողներ եւ ընկերներ, քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից իմ հեռանալու որոշման մասին կուսակցությանը տեղեկացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու դիմումը հանձնել եմ ԳՄ քարտուղարին ու դուրս եմ եկել): Այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ զարգացումներ են եղել, եւ կուսակցությունից Սուրենի հեռանալու երեկվա հայտարարությունն ինձ համար էլ անակնկալ էր այնքան, որքանով ձեզ համար։ Սուրենի հետ անձնապես չեմ զրուցել եւ պատճառների մասին տեղյակ եմ այնքանով, որքան դուք եք տեղյակ իր գրառումից։ Խնդրում եմ Սուրենի հետ կապված հարցերով կապվել Սուրենի հետ։ Ես պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար»,- ասված էր Միսկարյանի գրառման մեջ:

Ավելի ուշ զրուցեցինք արդեն նախկին ՔՈ-ական Գարեգին Միսկարյանի հետ.

- Պարոն Միսկարյան, Սուրեն Սահակյանն ակնարկում է ինչ-որ «մեծ միավորումների ժամանակի» մասին: Կարծիքներ կան, որ նրա հեռացումը պայմանավորված է նրանով, որ կուսակցությունը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտախորհրդարանական ուժերի ձեւաչափին, որոնցից մեկին Սահակյանը մասնակցել է:

- Այո՛, կուսակցությունը դրան դեմ է եղել: Բայց ես չգիտեմ՝ Սուրեն Սահակյանը դրա պատճառո՞վ է դուրս եկել:

- Իսկ ո՞րն է ձեր դուրս գալու պատճառը:

- Կուսակցությունից իմ դուրս գալու պատճառը եղել է անձնական: Իմ նպատակները՝ քաղաքական դաշտը առողջացնելու, ենթադրում են ավելի լայն գործունեություն, քան զուտ մեկ կուսակցության շրջանակներում է: Դա է պատճառը, որ ես ինձ ազատություն շնորհելու համար գնացել եմ նման վատ քայլի, բայց դա նաեւ արել եմ հանուն կուսակցության: Եթե կուսակցությունը մնաց, չփլուզվեց, դա նշանակում է, որ այնտեղ կա այնքան ներուժ, որ կարող է առանց ինձ եւ Սուրեն Սահակյանի զարգանալ: Ես կողքից ամեն կերպ աջակցելու եմ:

- Իսկ ձեր ասած ավելի լայն գործունեությունը ի՞նչ է ենթադրում:

- Ավելի լայն՝ նկատի ունեմ ժողովրդավարական արժեքների դավանող տարբեր քաղաքական ուժերի հարթակ ստեղծել, դա է նպատակը:

- Դա նույնը չէ՞, ինչ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ:

- Ո՛չ, Փաշինյանի մոտ հավաքվել են այն ուժերը, որոնք Հայաստանի ինքնիշխանությանը դեմ են խոսում, այսինքն՝ կողմնակից են Ռուսաստանի հետ միավորվելուն: Դա բացարձակ էդպես չէ:

- Ձեզ մոտ հավաքվելու են արեւմտամետնե՞րը:

- Ո՛չ, արտաքին կողմնորոշումը չի հարցը: Հարցը ինքնիշխանությունն է՝ էդ ուժերը գնահատո՞ւմ են Հայաստանի ինքնիշխանությունը, թե՞ Հայաստանը տեսնում են այլ պետությունների կազմում: Կամ ժողովրդավարությունը համարում են արժե՞ք, թե՞ բռնապետության են ձգտում:

- Մեկ-երկու այդպիսի ուժի անուն կնշե՞ք:

- Այդ ուժերը մեկ-երկուսը չեն, շատ են, բայց անուն չեմ կարող տալ՝ մինչեւ չհանդիպեմ էդ մարդկանց հետ, չհամաձայնեցնեմ:

- Սուրեն Սահակյանի եւ ձեր միաժամանակ դուրս գալը կուսակցությունից զուգադիպությո՞ւն էր ընդամենը:

- Կուսակցության զարգացման վեկտորի խնդիր կար: Այդ քննարկման ընթացքում կար տարաձայնություն իմ եւ Սուրեն Սահակյանի մեջ, բայց հիմա այդ տարաձայնությունը, ըստ էության, էլ չկա, որովհետեւ մենք երկուսս էլ այդ կուսակցության մեջ չենք:

- Ինչպե՞ս է փոխվում այդ վեկտորը:

- Կուսակցության զարգացման մասով: Տարբերակները տարբեր են, հաճախ իրար հակասող, եւ այդ առումով պետք է կուսակցությունը որոշում կայացնի՝ ինչպե՞ս է զարգանում. 1. շարունակո՞ւմ է հարաբերվել կառավարող ուժի հետ այն ֆորմատով, որը կառավարող ուժն է առաջարկում, 2. շարունակում է համագործակցել արտախորհրդարանական ուժերի հե՞տ, թե՞ ոչ, 3. մասնակցում է ՏԻՄ ընտրությունների՞ն, թե՞ բոյկոտում է դրանք՝ հայտարարելով, որ դրանք ժողովրդավար չեն, ռեսուրսների պայքար են: Հազար ու մի հարց կա, որով պետք է կողմնորոշվի:

Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հիմնադրվեց 2018-ին՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Նախկին ռեժիմի ապօրինությունների դեմ պայքարած մի խումբ ակտիվիստներ, հիմնադրելով այն, մասնակցեցին 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին. կուսակցության ցուցակը գլխավորում էր այն ժամանակ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

Այդ ժամանակ ՔՈ օգտին քվեարկեց 8514 մարդ կամ ձայների 0,68%-ը: Մեծ թափով իր գործունեությունը սկսած եւ նորարար մտքերով քաղաքական դաշտ ոգեւորություն ու թարմություն բերած կուսակցությունը նույնքան արագ էլ կորցրեց իր հեղինակությունը: Այս տարվա հունիսի 20-ի ընտրություններում ՔՈ-ն ստացավ 3775 ձայն կամ ընդհանուր ձայների 0.3 տոկոսը: Սա ավելի քան 2 անգամ քիչ էր, քան 2018-ի ձայները, բայց որ այս իրավիճակը կբերեր կուսակցության փլուզման, ինչպես շատերը գնահատում են Սահակյանի ու Միսկարյանի հեռանալը, առնվազն սպասելի չէր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7568 դիտում

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն