Հայաստանում մեկնարկել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ այսօր՝ հուլիսի 30-ին, Հայաստանում մեկնարկել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկման և կանխարգելման» տեղեկատվական արշավը։ Միջոցառումը, որի նպատակը բնակչության շրջանում թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, կտևի մինչև դեկտեմբերի 2-ը՝ Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը։

Մինչ այդ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մյուս գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և խնդրով մտահոգ այլ շահագրգիռ կողմերի հետ կիրականացնի միջոցառումների ծրագիր՝ քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման, թիրախային ու հասցեական օժանդակության տրամադրման ուղղությամբ։

«Այսօր ունենք դեպքեր, երբ զոհերն այլևս չեն խուսափում ներկայացնել իրենց պատմությունները՝ իրենց օրինակով փորձելով կանխարգելել թրաֆիքինգի դեպքերը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը ևս փաստում է, որ պետական մարմինները ջանք ու եռանդ չեն խնայում՝ թրաֆիքինգի դեպքերի մասին բարձրաձայնելու, կանխարգելելու և զոհերին աջակցելու ուղղությամբ։ Ցավոք, շատերը դեռ չեն կարողանում նույնականացնել խնդիրը․ հաճախ կրթությունից դուրս մնացած երեխան ենթարկվում է աշխատանքային շահագործման, քանի որ, օրինակ, ուսուցիչը չի բարձրաձայնում, որ երեխան իր կրթության իրավունքն իրացնելու փոխարեն զբաղվում է այլ աշխատանքով և դառնում շահագործման զոհ։

Ուզում եմ հստակ արձանագրենք, որ մարդիկ շահագործման կարող են ենթարկվել ինչպես արտերկրում, այնպես էլ երկրի սահմաններից ներս»,- նշել է Տ․ Ստեփանյանն՝ ընդգծելով, որ միայն միջգերատեսչական հետևողական և արդյունավետհամագործակցության շնորհիվ հնարավոր կլինի ստանալ այն պատկերը, որին ձգտում են բոլորը։

Տեղեկատվական արշավի մեկնարկին ելույթ են ունեցել նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լ. Միլերը, ԱՆ նախարարի առաջին տեղակալ Ք. Գրիգորյանը, ՏԿՆ միգրացիոն ծառայության ղեկավար Ա. Ղազարյանը, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Ավագյանը, ՄԻՊ խորհրդական, GRETA-ի անդամ Ս․ Ղազինյանը, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում ներգրավված շահագրգիռ այլ կողմեր։

Բանախոսներն ընդգծել են, որ յուրաքանչյուրի ջանքն այս հարցում կարող է կյանք փրկել, իսկ երբ անհատական ջանքը միահյուսվի պետության կողմից իրականացվող աշխատանքներին, կունենանք ինստիտուցիոնալ պայքար ընդդեմ թրաֆիքինգի։

Այսօր, նաև միջազգայնորեն նշվում է Blue Heart Campaign-ը՝ «Կապույտ սիրտ արշավը»։ Այն թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային ծրագիր է, որը մեկնարկել է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից (UNODC) 2009 թվականից։ Արշավի խորհրդանիշը հենց կապույտ սիրտն է։ Այս տարվանից սկսած՝ մեր երկիրը ևս միանում է վերոգրյալ արշավին և նշում այս օրը որպես թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օր։

Արշավի այս տարվա կարգախոսը հետևյալն է՝ #Victims’VoicesLeadtheWay – #Զոհերի ձայները մեզ առաջնորդում են։ Գաղափարախոսության հիմքում մարդկային թրաֆիքինգի զոհերն են, և կարևորվում է վերապրածներից լսել իրենց իսկ խոսքը:

Տպել
809 դիտում

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան