Ֆիզգորոդոկում օտարված հողատարածքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Ֆիզգորոդոկում ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:

ֆիզիկայի բանավանի բնակիչները, որոնք դեմ են Երեւան քաղաքի Ալիխանյան 6/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան շենքի կառուցմանը, դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ներկայացնելով քննվող տարածքի սեփականաշնորհման ընթացքում թույլատրված ապօրինությունների մասին տեղեկություններ՝ խնդրելով ուսումնասիրել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը ու անհրաժեշտության դեպքում բողոքարկել դատարանի կողմից կայացված վճիռները:

Բնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին դատախազությունը գործ է հարուցել: Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով: Գործն ուղարկվել է ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Հիշեցնենք՝ տեւական ժամանակ է՝ Ֆիզիկայի բանավանի բնակիչների նախաձեռնող խումբը պայքարում է օտարված տարածքի վերադարձման համար:

Ավելի վաղ նրանք հայտարարություն էին տարածել, որում մանրամասն անդրադարձել էին բարձրաձայնված խնդրին:

ֆիզիկայի բանավանի բնակիչները միաժամանակ դիմում էին ներկայացրել Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով տվյալ տարածքի սեփականատեր հանդիսացող «Ռատկո» ՍՊԸ-ին չտրամադրել քաղաքաշինական փաստաթղթեր։ Այդպիսիք տրամադրելու նպատակով հարուցված վարչական վարույթներին մասնակից դարձնել բնակիչներին:

Ավելի վաղ Ֆիզիկայի բանավանի բնակիչների նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ էլ ասվում էր, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված տարածքը սեփականաշնորվել է 2004 թվականին՝ ապօրինի ու կեղծ փաստաթղթերի հիման վրա։ Փաստաթղթերում արձանագրվել է իրականության մեջ երբեք գոյություն չունեցող 50.8 քմ նկուղ, որին տրվել վարձակալության, ապա նաեւ սեփականաշնորհման իրավունք ՝ 1976.1քմ հանրային տարածքի նկատմամբ:

«Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2004թ.-ին կայացված վճռով պարտավորեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանմանը չափագրել բնակելի կառուցապատման գոտում գտնվող Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում, ենթակայանի հարևանությամբ Տ. Ա.-ի կողմից կառուցված բնակելի տան նկուղն ու դրա հարևանությամբ գտնվող պարսպապատված հողամասը և ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ օրինականացման նպատակով քննարկման համար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կատարելով վճռի պահանջները, 2004թ.-ի մայիսին Երևանի քաղաքապետարան է ուղարկել Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոցին հարող տարածքում ինքնակամ կառուցված բնակելի տան հատակագիծը, որն իրականում գոյություն չի ունեցել:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ այլ քաղաքացիական գործով 2004 թվականին կայացված
վճռով բավարարել է Տ. Ա.-ի դիմումը և պարտավորցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի ստորաբաժանմանը գրանցել Երևան քաղաքի Ալիխանյան փողոցին հարող տարածքում գտնվող 50.8քմ չափերի նկուղի նկատմամբ Տ. Ա.-ի սեփականության իրավունքը և 1976.1քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը:

Նշված տարածքը, ապօրինաբար սեփականաշնորհվելով 2004-ին, 25.04.2006թ.-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառվել է Ա․Բ․-ին՝ 117,000,000 ՀՀ դրամ արժեքով, այդպիսով պետությանը պատճառելով նյութական մեծ վնաս: Նշված տարածքում 12-հարկանի բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվության համար ներկա սեփականատեր «Ռատկո» ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարանին այս տարվա հուլիսին ընկերությանը տրվել է նախագծման թույլտվություն։ Քաղաքապետարանը մինչ այժմ անտեսել է բնակիչների ներկայացրած բողոքները։ Այս հայտարարությամբ բնակիչները պահանջում են կանգնեցնել գործընթացը՝ հաշվի առնելով արդեն իրավական հիմքերը, չտրամադրել թույլտվություն եւ նախաձեռնել հանրային տարածքը հանրությանը վերադարձնելու գործընթաց»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Տպել
1199 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են