«Սողոմոնի երգերը» ֆիլմի համար Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

10/09/2021 schedule19:14

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Արա Խզմալյանն այսօր ընդունել է ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգային:

Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի համար այս բարդ շրջանում անվանի արվեստագետը տեսնի Հայաստանը լուսավոր կողմերով, բազմազանության մեջ, իսկ հայ մարդուն ճանաչի իր զվարթությամբ և կենսասիրությամբ: Այնուհետև նախարարի տեղակալն անդրադարձել է հանդիպման առիթին, որի հիմքում Նիք Վալլելոնգայի հեղինակած «Սողոմոնի երգերը» ֆիլմն էր:

«Դուք հավանաբար գիտեք, որ Հայոց ցեղասպանության թեման հայ ժողովրդի պատմության ցավոտ և ողբերգական էջերից է: Վերջին տասնամյակներում շատ մեծ ջանքեր են գործադրվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն առաջ տանելու ուղղությամբ, և ես վստահեցնում եմ, որ դա միայն մեր վիշտն ու  ողբերգությունն աշխարհին ներկայացնելու համար չէ, այլ կանխելու համանման երևույթների հավանականությունն առհասարակ: Ուզում եմ՝ իմանաք, որ մեծ գործով  Ձեր ներդրումն ունեցաք այս կարևոր խնդրում: Դուք հիմա շարունակում եք մի կարևոր գործ՝ նպաստում, ջանքեր եք գործադրում «Սողոմոնի երգերը» ֆիլմի տարածման ուղղությամբ՝ այդ գործում, անշուշտ, հանդիպելով բազմաթիվ դժվարությունների: Ես վստահ եմ, որ այս ամենը Դուք անում եք ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ՝ հանուն ինչ-որ բանի: Պատահական չէ, որ ես իմ խոսքը սկսեցի հայ մարդու զվարթության թեմայով, որովհետև Կոմիտասի պատկերը որքան էլ  ասոցացվի Հայոց ցեղասպանության հետ, Վարդապետը եղել է շատ ուրախ, զվարթ, կատակաբան մարդ և գործիչ»,-  ընդգծել  է  Արա Խզմալյանն ու իր խորին երախտագիտությունը հայտնել անվանի արվեստագետին:

Այնուհետև նախարարի տեղակալն ընթերցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանը՝ Նիք Վալլելոնգային պարգևատրելու մասին: 

«Սողոմոնի երգերը» ֆիլմի ստեղծմանը և ֆիլմում բարձրացվող ցեղասպանության թեմայի տարածմանն աջակցելու համար ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով:

«Ի երախտագիտություն Ձեր կատարած մեծ գործի»,- հանձնելով գերատեսչական պարգևը՝ նշել է Արա Խզմալյանը:

Նիք Վալլելոնգան էլ իր հերթին է խորին շնորհակալություն հայտնել և նշել, որ անչափ հպարտ է պարգևը ստանալու համար:

«Մինչև ֆիլմի ստեղծումը ես արդեն գիտեի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ Նյու Յորքում ապրող իմ մանկության մտերիմ ընկերը հայ է, և նա արդեն ծանոթացրել էր ինձ հայ ժողովրդի համար ողբերգական այս էջերին: «Սողոմոնի երգերը» ֆիլմը ստեղծել եմ, որպեսզի ամբողջ աշխարհում ճանաչելի լինի այս թեման»,- ասել է Նիք Վալլելոնգան՝ հավելելով, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: 

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ հայ-ամերիկյան արտադրության ֆիլմը ստացել է նաև ՀՀ պետական աջակցություն: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

Նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ «ՓԻՓԼ ՕՖ ԱՐ» ընկերության կողմից նկարահանված «Սողոմոնի երգերը» ֆիլմը պատմական դրամա է, որը պատմում է 1881-1915 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների, հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտաս վարդապետի մանկության տարիների ընկերության մասին, որն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով:

Ռեժիսոր՝ Արման Նշանյան: Արտադրողներ՝ Արման Նշանյան, Ասկո Հակոբյան, Նիք Վալլելոնգա: Համարտադրող՝ Անի Որսկանյան: Սցենարի հեղինակ՝ Օդրի Գևորկիան: Դերերում՝ Սամվել Թադևոսյան, Արտաշես Ալեքսանյան, Ժան Նշանյան, Սոս Ջանիբեկյան, Արման Նշանյան, Տաթև Հովակիմյան, Արևիկ Գևորգյան և այլք:

Տպել
1104 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն