Երևան
12 °C
Միացրու հեռախոսդ, պահիր քյուառ կոդին ու լսիր գրողի կյանքի պատմությունը կամ նրա բանաստեղծության հիման վրա գրված երգեր: Հայաստանում առաջին անգամ մշակվել են նոր՝ խոսող դասագրքեր: Գրքերը հրատարակելու գաղափարն «Անտարես» և «Զանգակ» հրատարակչություններինն է, իսկ դրանք ամբողջացնելու և կազմելու հաջորդ քայլը՝ տարբեր հեղինակներինը:
Փորձնական նոր դասագրքերը 6 առարկաներից են՝ 7-րդ դասարանի «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն», «Ինֆորմատիկա» և «Գրականություն», ինչպես նաև 8-րդ դասարանի «Հասարակագիտություն», որոնք հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: 7-րդ դասարանի մեկ այլ դասագիրք էլ հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: Գրքերը լույս են տեսել 700 օրինակով:
Գրականության առարկայի փորձնական դասագրքի հեղինակներն են Արսեն Վարդանյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: Մանկավարժ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանի խոսքով՝ գիրքն ստեղծելու ամենադժվար պահերից եղել է դասագրքի հայեցակարգ ունենալը, մնացածը կապված է եղել տեխնիկական հարցերի հետ: Նոր գիրքն առանձնանում է իր գունագեղության, նոր դիզայներական լուծումներով: Ըստ նրա՝ ցանկալի է, որ բոլոր դասագրքերն էլ այդ ձևաչափով կազմվեն. մեկը լինի գիտության մարդ, որը շատ լավ պատկերացնում է դպրոցը, կրթությունը, մյուսը՝ անպայման դպրոցում աշխատած մարդ:
«Գրքի հետ ծանոթությունն սկսվում է կազմից, այն պետք է հետաքրքիր լինի երեխաների համար, դրա համար օգտագործվել են գրողների լուսանկարները՝ իրենց ստորագրություններով, կան նաև գեղանկարներ, օգտագործված են արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, բոլոր նյութերը շաղկապված են իրար, գրողի կենսագրությունը ներկայացված է պարզ ձևով՝ 7-րդ դասարանի երեխաների բառապաշարին համապատասխան»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ գրքում առկա հարցերը և առաջադրանքները նպաստեն սովորողի մտածողությանը, վերլուծական, քննադատական մտքի զարգացմանը: «Գրականություն» առարկան չպետք է դառնա միայն ինչ-որ բան կարդալու, անգիր անելու գիրք, այլ պետք է լինի գրականության բուն նշանակությանը համապատասխան:
Նոր՝ փորձնական դասագիրքում ներառված է նույն կրթական ծրագիրը, որով կազմված են նաև ներկայումս գործածվող դասագրքերը: Այն հագեցած է գունագեղ լուսանկարներով, այդ թվում՝ համաշխարհային գրողների, որոնք կապված են տվյալ թեմայի հետ. «Գրքում տրված չեն փակ հարցեր, օրինակ՝ ո՞վ է այս մարդը, ի՞նչ է անունը, գրիր քո կարծիքը, այլ նյութեր գտիր, այնուհետև տրված են ստեղծագործությունների և դրանց վերաբերյալ հարցերը: Չափածո ստեղծագործությունների դեպքում հարցերը տրված են վերջում: Հարցերն այնպես են, որ յուրաքանչյուր աշակերտ, ըստ իր իմացության մակարդակի, կարողությունների և ընդունակությունների, կարողանա դասին մասնակցել: Այսինքն՝ տեքստն ընթերցելով՝ երեխան զուգահեռ աշխատելու է տվյալ տեքստի բովանդակության հետ: Հարցերը հիմնականում դրված են այն մասերում, որտեղ տվյալ թեմայի վերաբերյալ ինչ-որ հուշում կա»,- ասաց Վարդանյանը:
Նորարական տեխնոլոգիայով ստեղծված դասագրքի նպատակը, Վարդանյանի խոսքով, այն է, որ երեխան կարողանա ինքնուրույն բացահայտումներ անել և դառնալ հայրենաճանաչ: «Գրականություն» առարկան պետք է դառնա հոգեկեցվածքի և ազգային արժեհամակարգի տեսակետից կարևորագույն միջոց: Գրքի լուսանցքներում առկա քյուառ կոդի միջոցով աշակերտը կարող է դիտել գրողի մասին պատմող ֆիլմ կամ լսել երգ, որ ինչ-որ բանաստեղծության բառերի հիման վրա է ստեղծվել, ունկընդրել բանաստեղծություններ, որոնցից մի քանիսն ընթերցում են գրքի հեղինակները: Սրանք էլ, ըստ նրանց, ուղղված են երեխաների գեղագիտական ճաշակը զարգացնելուն:
Վարդանյանի և Արքմենիկ Նիկողոսյանի հեղինակած գիրքն այժմ փորձնական փուլ է անցնում Վայոց ձորի մի քանի դպրոցներում: Վարդանյանը նույնպես գիրքը փորձարկում է իր աշակերտների հետ, ասում է՝ երեխաները հասկանում են՝ գրականությունը լավ էլ հետաքրքիր առարկա է. «Օրինակ՝ ինչ-որ թեմա անցանք, մանրամասնորեն աշխատեցինք տեքստի հետ, բառապաշար դուրս գրեցինք, տարբեր տեսակետներից քննության ենթարկեցինք տեքստը, այնքան աշխատեցինք տեքստի հետ, որ երեխաներն ասացին՝ վա՜յ, ես արդեն անգիր արեցի տեքստը: Բանաստեղծություններից բառեր հանեցինք, այսպես ասած՝ քանդեցինք-հավաքեցինք բանաստեղծությունը: Օրինակ՝ կազմում էինք գրողի աշխատանքային սիվին, ամբողջ կենսագրությունը վերլուծում էինք ու հասկանում, որ երեխաների համար գիրքը հետաքրքիր է»,- ասաց նա:
Ըստ մանկավարժի՝ նոր գրքը, սակայն, չի եկել ասելու, որ դպրոցներում օգտագործված դասագրքերն այլևս պիտանի չեն. դրանք նույնպես կրթել են սերունդներին: Նոր դասագրքի վերաբերյալ իրենց քննադատություններն ու առաջարկները, դրական ու բացասական կարծիքներն ուսուցիչներն արդեն հնարավորություն ունեցել են ներկայացնելու: Վարդանյանն ասում է՝ ուսուցիչների համար շատ կարևոր է նաև, որ դասագրքի համահեղինակը մանկավարժ է:
«Օրինակ՝ եղել են այնպիսի առաջարկներ, որ լինի նաև լրացուցիչ գրականության ցանկ, որի դիզայնն ու կազմը ես արդեն պատկերացնում եմ: Սմարթֆոնի հետ կապված այդքան էլ դժգոհություններ չկան, քանի որ դա ավելի շատ երեխաներին է անհրաժեշտ լինելու: Բայց դա չի նշանակում, որ եթե դու սմարթֆոն չունես, դու չես կարող օգտվել դասագրքից. նյութի հիմնական բովանդակությունը դասագրքում զետեղված է: Լավի ու վատի խնդիր չենք դնում, ի վերջո, դասագրքերը սերունդ են կրթել, ամեն մի սերնդի համար փոփոխություններ են պետք: Գուցե 10 տարի հետո սա էլ հնանա, այսինքն՝ պետք է հաշվի առնել տվյալ իրավիճակը և ելնել տվյալ պահի կարիքից»,- ասաց նա:
Նոր դասագրքերը փորձնական փուլ անցնելուց հետո կլինեն արդեն դպրոցներում և կփոխարինեն հին դասագրքերին: Ամենայն հավանականությամբ դա կլինի երկու կամ երեք տարուց: Գրականության նոր դասագրքի համար էլ հեղինակները ստեղծել են նաև ուսուցիչների ձեռնարկ, կազմակերպվում են նաև վեբինարներ:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT