«Եդինայա Ռոսիան» կրկին իշխող կլինի Պետդումայում. որ ուժը քանի մանդատ կստանա ՌԴ խորհրդարանում

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տվյալներ, թե քանի մանդատ կստանան այն կուսակցությունները, որոնք անցել են Պետդումա:

Իր հերթին, ՔԿՀ-ում գտնվող քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել հավաքվել իր համակիրների շուրջ՝ իշխանություններին մեղադրելով ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և հայտարարելով, որ այժմ ընդդիմությունը մեծամասնություն է երկրում:

ԿԸՀ տվյալների համաձայն՝ «Եդինայա Ռոսիան» ստանում է 324 մանդատ, Կոմկուսը՝ 57, «Արդար Ռուսաստանը»՝ 27, Լիբերալ-դեմոկրատականները՝ 21, «Նոր մարդիկ»՝ 13 մանդատ խորհրդարանում: Վերջին գումարման ժամանակ «Եդինայա Ռոսիան» ավելի շատ մանդատ ուներ՝ 343:

Կուսակցական ցուցակների համաձայն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, «Եդինայա Ռոսիային» պետք է Պետդումայի 126 տեղ հատկացվի, ևս 198-ն էլ՝ միամանդատ ընտրատարածքներում: Այսպիսով, իշխող կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն, ինչը պարզ էր դարձել դեռ ընտրությունների հաջորդ գիշերը՝ նախնական հաշվարկներից հետո: Այժմ հայտնի է դարձել կոնկրետ թիվը:

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես հաշվարկված է ԿԸՀ-ում, պետք է ստանան 57 տեղ խորհրդարանի ստորին պալատում, որից ինը տրված են միամանդատ ընտրատարածքներում (Դումայում ավելի շատ կոմունիստներ կլինեն, քան նախորդ գումարման ժամանակ): «Արդար Ռուսաստանը» իրավունք ունի 19 մանդատ ստանալ ըստ ցուցակների և ութ մանդատ միանամանդատ ընտրատարածքներում (նախկինում 23 տեղ է եղել): Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ունի միայն երկու միամանդատ ներկայացուցիչ և ընդհանուր առմամբ 21 տեղ խորհրդարանում (նախորդ 40-ի փոխարեն):

«Նոր մարդիկ» կուսակցությունը, որին հաջողվել է հաղթահարել 5%-ի արգելքը, և որը նախօրեին ստիպված էր հերքել կասկածները, որ գործարար Յուրի Կովալչուկի հետ կապի պատճառով այն կարող է նաև իշխանամետ լինել, կստանա 13 մանդատ միայն կուսակցական ցուցակներով:

Եվս մեկական տեղ տրվել է «Աճի կուսակցություն», «Հայրենիք» և «Քաղաքացիական հարթակի» միամանդատ թեկնածուներին: Նոր գումարման Պետդումայում նաև կլինեն հինգ ինքնաառաջադրված թեկնածուներ:

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր քվեաթերթիկների 100%-ի մշակման մասին, սակայն ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն միայն ուրբաթ օրը:

BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ իշխանությունների հակառակորդները կասկածի տակ են դրել ինչպես կուսակցությունների ցուցակների տվյալները, այնպես էլ միամանդատ թեկնածուների օգտին քվեարկելը՝ կասկածելով հիմնականում էլեկտրոնային քվեարկության վրա: Ամենաաղմկոտ սկանդալը տեղի է ունեցել Մոսկվայում՝ առցանց քվեարկության տվյալների տրամադրման ուշացման հետ կապված:

Արդյունքում Ալեքսեյ Նավալնիի կամ «Յաբլոկո» կուսակցության կողմնակիցներից ոչ մի թեկնածու, որի առաջնորդները քննադատել են «Խելացի քվեարկության» նախագիծը, չի անցել խորհրդարան: Միևնույն ժամանակ, տեղամասերում ձայների հաշվման ժամանակ էլեկտրոնային քվեարկության նախագծին աջակցող թեկնածուները շատ դեպքերում առաջատար էին, սակայն տվյալները մուտքագրելուց հետո հաղթող էին դուրս գալիս կա՛մ «Եդինայա Ռոսիայի», կա՛մ այլ թեկնածուներ, որոնց ընդդիմությունը համարում է իշխանամետ:

Նավալնին կարծում է, որ ընդդիմության ձեռք բերած արդյունքները «գողացվել են»: «Նախկինում մենք երբեմն ոչ ոքի էինք խաղում, երբեմն՝ հաղթանակներ էլ տոնում: Այժմ ձեր հաղթանակը դուք նկարել եք»,- ասվում է նրա հայտարարության մեջ:

Անցյալ տարվա վերջին՝ Նովիչոկ կոչվող քիմիական նյութով ենթադրյալ թունավորումից բուժվելուց հետո, Նավալնին վերադարձավ Ռուսաստան և ուղարկվեց ՔԿՀ՝ «Իվ Ռոշերի» գործով պատիժը կրելու համար: Նրա աջակցության համար բազմահազարանոց ցույցերը ցրվեցին, Նավալնիի կառույցները դատարանը հայտարարեց ծայրահեղական, իսկ նրանց հետ առնչվող մարդկանց արգելվեց մասնակցել ցանկացած մակարդակի ընտրությունների:

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները Մոսկվայում ցույց են անցկացրել Պուշկինսկայա հրապարակում՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների: Ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել:

Երեքշաբթի երեկոյան Սանկտ Պետերբուրգում՝ քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, ձերբակալվել են մի քանի ցուցարարներ, այդ թվում՝ քաղաքի օրենսդիր ժողովի թեկնածու Օլգա Գալկինան:

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան երեկ ասել է, որ «այս ընտրություններում զգալիորեն ավելի քիչ խախտումներ են եղել, քան երբևէ»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-19-ը Ռուսաստանում անցկացվել են տարբեր մակարդակի ընտրություններ: Երկրի քաղաքացիները ընտրել են յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորներ, ինը համայնքների ղեկավարներ (ևս երեք մարզերում օրենսդիր ժողովների պատգամավորները կընտրեն բարձրագույն վարչական անձինք) և 39 մարզային խորհրդարաններ:

Միաժամանակ, անցկացվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տպել
1591 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը