Կրակոցներ «Հաղթանակ» զբոսայգու մոտ, կա զոհ և վիրավոր. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ, լուսանկարներ)

Այս գիշեր՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:

Արձակված կրակոցների հետևանքով մեկ անձ աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ վերջինիս կինը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է ինքնաձիգի 15 հատ կրակված պարկուճ, իսկ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հատվածում գտնվող կանգառի հարևանությամբ՝ պատի և կանգառի վրա, կրակոցների հետևանքով առաջացած վնասվածքների հետքեր:



Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական համալիր և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգը հայտնաբերելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Տպել
1185 դիտում

Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

Հնարավո՞ր է քովիդի պատճառով մանկապարտեզները ևս փակվեն. Հայաստանում այս պահին վիրուսի դեմ բուժում է ստանում 70 երեխա

Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք

Ակտիվ ընթացքի մեջ են Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Երեւան են բերվել հավելվածով աշխատող վճարովի սամակատներ. ինչպես կարելի է օգտվել դրանցից եւ որ տարիքից սկսած

Գագարինում պետական աջակցությամբ իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր

Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով

«Արմենիան Տիտանիում Փրոդաքշն» ընկերության տանիքում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀԲԸՄ-ի մարզադաշտը

Հայկական կողմը կարևորել է Սուրբ Աթոռի՝ Ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշումը (լուսանկարներ)

Եռօրյա զորավարժությունների շրջանակում անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ (լուսանկարներ)

Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. վարչապետ

Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողովը ստեղծված է. Ավանեսյան

Գյումրու քաղաքապետի թեկնածուներից երկուսը հրաժարվել են մանդատներից

Արարատ Միրզոյանի խոսքը Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պառայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ

«Ուզում ես շենացնել հայրենիքդ, սկսիր քո՛ համայնքից»․ Վեդիում ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորելու է Գարիկ Սարգսյանը

Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաները պիտի բացվեն. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Ովքեր են Գեղարքունիքում և Կոտայքում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուները

Դավիթ Գևորգյանն անդրադարձել է պաշտոնից ազատման իր դիմումին եւ խնդրել զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից

ԱՀԿ-ն կարծում է՝ աշխարհն ունի բոլոր միջոցները՝ կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու համար

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ․ դոլարը թանկացել է, եվրոն ու ռուբլին՝ էժանացել

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակման մասին քննարկում տեղի չի ունենում. փոխվարչապետ

Էրեբունու սննդի օբյեկտներում պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի պատասխան չունենալու հիմքով կազմվել է 9 արձանագրություն

Հերիք եղավ, բոլ եղավ. 28 տարի դուք բանակցելիս եք եղել հայրենիքի 72 տոկոսը հանձնելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

Իրականացվել է մարտական հերթափոխ. ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը

Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող (տեսանյութ)

«Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ»-ում զոհվածների ցուցակը հրապարակված է. պաշտպանության նախարարը՝ Գեղամ Նազարյանին

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը (լուսանկարներ, տեսանյութ)

Այս պահին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. Արարատ Միրզոյան

Արվելու է ամեն ինչ, որպեսզի Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Փելասարում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. վարչապետ

Դիմել էր փախուստի՝ վնասելով ճանապարհին կայանված 7 ավտոմեքենա, 17-ամյա վարորդը կալանավորվել է. ՔԿ (տեսանյութ)

Արմեն Սարգսյանն աշխատանքային կարճատև այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է (լուսանկարներ, տեսանյութ)

Արտակ Մանուկյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Հրդեհ Արին Բերդի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ (լուսանկարներ)

«Էլենէքսը» շրջակա միջավայրին հասցրել է 6.3 մլն ՀՀ դրամի չափով վնաս. ԲԸՏՄ

Հոկտեմբերի 30-ին միակողմանի կփակվի Էջմիածին-Երևան ճանապարհը. կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքը