Այս տարի Աղջիկ երեխայի միջազգային օրը նշվել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ բնակավայրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Վայոց ձորի մարզային, Արենի համայնքի և Խաչիկ բնակավայրի տեղական ինքնակառավարման մարմինները, Խաչիկի բնակիչների հետ միասին, մի շարք միջոցառումներով, նշել են Աղջիկ երեխայի միջազգային օրը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, որը վարում էր միջոցառումը, իր երախտագիտությունն է հայտնել բոլոր ներկաներին և հատկապես գործընկերներին՝ այս կարևոր օրը միասին Խաչիկում նշելու համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բացման խոսքում նշել է. «Այսօր աղջիկները կոտրում են կարծրատիպեր, հաղթահարում բազում խնդիրներ՝ հանդես գալով որպես առաջնորդներ և նորարարներ: Այո, յուրաքանչյուրս մեր հերթին պետք է ստեղծենք էլ ավելի շատ հնարավորություններ, որպեսզի աղջիկների ձայնը լինի առավել քան լսելի որոշումների կայացման գործընթացում՝ կարևորելով նաև իրենց մասնակցությունը հասարակական կյանքի ամենատարբեր՝ մշակույթի, սպորտի, տնտեսության, ինչպես նաև քաղաքականության ոլորտներում»։

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան, Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը, դիմելով աղջիկներին, ասել է. «Դուք եք նոր սերունդը… Մի օր դուք ընտանիք կկազմեք, մայր կդառնաք… ես ցանկանում եմ տեսնել, որ դուք ունեք նույն հնարավորությունները, ինչ տղաները, որ մեծանում եք երջանիկ և տարածում այն գաղափարը, որ կանայք կարևոր են, և մենք կարող ենք, տղամարդկանց հետ միասին, կառուցել մեր ապագան։ Ձեզ հիանալի օր եմ մաղթում։ Դուք ներկայացնում եք Հայաստանի բոլոր աղջիկներին, իսկ միասին մենք ուժեղ ենք»։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը խոսել է աղջիկներին սատար կանգնելու կարևորության մասին. «Այս օրն այն մասին է, որ պետք է ապահովել, որ աղջիկները և կանայք լիովին իրացնեն իրենց իրավունքները, իրենց ներուժը, որից կշահեն բոլորը՝ թե՛ տղաները, թե՛ աղջիկները»։ ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանը լուրջ ձեռքբերումներ ունի այստեղ, օրինակ՝ ՏՏ ոլորտում կանանց և աղջիկների մասնակցությունը, Ազգային Ժողովում կանանց ներկայացվածությունը ավելի բարձր են, քան աշխարհի միջինը։ Սակայն անելիքներ դեռ շատ կան։

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, սրտանց շնորհավորեց ներկաներին այս կարևոր տոնի կապակցությամբ։ «Անհրաժեշտ է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել մեր աղջիկ երեխաների զարգացման և բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Օրվա տոնոկատարությունը նաև արտացոլում է աղջիկների և երիտասարդ կանանց զարգացումը և առաջընթաը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, ծրագրավորումը, հետազոտությունները, ֆուտբոլը…»։

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ցանկություն հայտնել է, որ տոնը նշելը լինի շարունակական և առաջարկեց հաջորդ տարի կազմակերպել արդեն ամբողջ Արենի համայնքի մասնակցությամբ։

Միջոցառումները մեկնարկել են «50 կանայք, որոնք փոխել են աշխարհը» գրքի շնորհանդեսով, որը վարել են հեղինակները՝ Հասմիկ Սիմոնյանը և Արմինե Դանիելյանը։ Գիրքը պատմում է արտասովոր կենսագրություն ունեցող 50 կանանց մասին՝ գյուտարարների, ճանապարհորդների, դիվանագետների, գիտնականների ու արվեստագետների։ Գրքի հերոսները ինչպես օտարազգի են, այնպես էլ մերազնյա, օրինակ՝ աշխարհում առաջին կին դեսպան Դիանա Աբգարը, իրանահայ քանդակագործ Լիլիթ Տերյանը, Մեքսիկայում աստղագիտության ռահվիրաներից Փարիզ Փիշմիշ-Սուքիասյանը։

Շնորհանդեսին հաջորդել է «Փոփոխությունների թատրոնի» վարած ուրախ, ինտերակտիվ ծովախաղ-վիկտորինան` նվիրված Աղջիկ երեխայի միջազգային օրվան, որի ժամանակ ամենադիպուկներն ու հարցերին ճիշտ պատասխանողները ստացան մրցանակների փաթեթներ, այդ թվում՝ «50 կանայք, որոնք փոխել են աշխարհը» գիրքը։

Այնուհետև Խաչիկի աղջիկների հիանալի ֆուտբոլային թիմը ցուցադրական խաղ է անցկացրել, որին մասնակցել է նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։ Թիմի աղջիկները Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի իրականացրած ծրագրի կողմից ստացան հանդերձանք, պարագաներով մարզական պայուսակներ ու գնդակներ։

Խաչիկը սահմանամերձ գյուղ է Վայոց ձորի մարզում՝ երեք կողմից սահմանակից Նախիջևանին։ Գյուղի բարձրությունը՝ ծովի մակարդակից մոտ 1800 մետր, նպաստել է, որ այստեղ աճող ամեն ինչ հատուկ համ ունենա։ Այնպես, որ եթե ուզում եք ուտել աշխարհի ամենահամեղ ընկույզը, խաղողը կամ խնձորը, եկեք Խաչիկ։

Տպել
814 դիտում

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին