Երևան
12 °C
2019 թվականի փետրվարի 17-ին Վարդենիսի քաղաքապետի պաշտոնն ստանձնեց Արամ Մելքոնյանը, սակայն նա չհասցրեց կատարել իր նախընտրական քարոզչության ընթացքում տված բոլոր խոստումները, քանի որ սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կրկին ընտրություններ են նախատեսված:
«Հայկական ժամանակը» Մելքոնյանի հետ զրուցել է առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների, իր կատարած բարեփոխումների և համայնքների խոշորացման մասին:
- Պարոն Մելքոնյան, 2021-ի ՏԻՄ ընտրություններին համայնքապետի թեկնածուն պետք է ներկայացնի որևէ քաղաքական ուժ, որը պարտադիր պայման չէր 2019-ի ընտրությունների ժամանակ: Մասնակցելո՞ւ եք այս ՏԻՄ ընտրություններին: Եթե այո, ո՞ր քաղաքական ուժի կազմում:
- ՏԻՄ սպասվելիք ընտրություններին լինելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն: Ես կյանքում մեկ անգամ եմ եղել կուսակցական, և դա ՔՊ-ն է: Վարչապետը, երբ այցելել էր Վարդենիս, ես հայտարարել էի՝ կա՛մ աշխատելու եմ այս թիմի հետ, կա՛մ չեմ աշխատելու այլ թիմի հետ, թողնելու եմ ամեն ինչ:
- Այս երեք տարիների ընթացքում ի՞նչ բարեփոխումներ եք հասցրել կատարել Վարդենիսում:
- Աշխատանքները շատ են, դրանք թվարկելն էլ՝ անհնարին: Կարող եմ նշել, որ ասֆալտապատման ահռելի աշխատանքներ են կատարվել քաղաքում, մի շարք փողոցների մայթեր են վերանորոգվել: Իմ նախաձեռնությամբ և բացառապես Վարդենիսի համայնքապետարանի միջոցներով համայնքի «Սուրբ Վարդան» սրբավայրում իրականացվում են լայնածավալ շինարարական և բարեկարգման աշխատանքներ: Մի շարք մշակութային միջոցառումներ են իրականցվել: Օրինակ՝ սեպտեմբերի 25-ին Եվրոպական ժառանգության օրերի կապակցությամբ Վարդենիս համայնքում տեղի ունեցավ միջոցառումների շարք՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով։ «Վարդենիսի քաղաքային հիվանդանոց» ՊՓԲԸ-ի բարեկարգման և վերազինման նպատակով «Դիադին-Վարդենիս» համայնքային զարգացման հիմնադրամի կողմից անցկացված դրամահավաք-մարաթոն նվիրատվության արդյունքում հավաքվեց շուրջ 11 միլիոն 738 հազար դրամ, որը կծառայի ռենտգեն հետազոտության գերժամանակակից ապարատի համար նախատեսված կապարապատ սենյակի հիմնանորոգմանը, ինչն աննախադեպ առաջխաղացում է համայնքի առողջապահական ոլորտում: Այրք գյուղում 9 կիլոմետր երկրությամբ ջրագիծ է քաշվել: Մեր կատարած ամենակարևոր աշխատանքներից մեկը եղել է 3 հիմնական դպրոցների լոկալ և 2 մանկապարտեզների մասնակի ջեռուցման խնդրի լուծումը։ Կառուցվել է մարզադպրոց՝ ժամանակակից տեխնոլոգիաներով։ Հիմնվել է բռցքամարտի դպրոց՝ Հայաստանում գրեթե նմանը չունեցող, որտեղ հասարակական հիմունքներով աշխատում եմ նաև ես։ Ծանրամարտի դպրոց նույնպես կառուցել ենք։ 43 բնակարանների շքամուտքեր ենք վերանորոգել։ 4 բամզաբնակարան շենքերի տանիքներ ենք նորոգել։ Մի քանի պուրակներ են վերանորոգվել, որոնցից մեկում խաղահրապարակ է տեղադրվել՝ շուրջ 30 միլիոն դրամ արժողությամբ։ Իմ հիմնական նպատակներից մեկը Վարդենիսը, որպես մշակութային և սպորտային քաղաք դարձնելն է։ Եվ այսպես կարող եմ երկար թվարկել, կատարված աշխատանքը շատ է։
- Իսկ եղե՞լ են աշխատանքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեք կարողացել ավարտին հասցնել:
- Այո, օրինակ՝ ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք մեր ցանկացածի չափով բնակելի շենքերի տանիքներ նորոգել: Եթե նախկինում յուրաքանչյուր տարի մեր նորոգածի չափ աշխատանք կատարված լիներ, այսօր այս խնդրի առջև չէինք կանգնի:
- Վարդենիս համայնքը խոշորանում է, հաղթանակի դեպքում 36 համայնք եք ղեկավարելու: Կո՞ղմ եք համայնքների խոշորացման գաղափարին, կառավարումն այդպես ավելի արդյունավե՞տ եք համարում:
- Ես, բնականաբար, կողմ եմ համայնքների խոշորացմանը: Կոնկրետ մեր տարածաշրջանի դեպքում միայն դրական կողմեր եմ տեսնում այս հարցում: Համայնքում առկա են բազմաթիվ խնդիրներ, իմ շփումն էլ այլ համայնքների բնակիչների հետ նույնպես մեծ է: Ես ծանոթ եմ այդ խնդիրներին, և մեր թիմն ի զորու է դրանց լուծումներ տալ: Կան այնպիսի խնդիրներ, որոնց տարիներ շարունակ անդրադարձ չի եղել: Ես ապրել ու մեծացել եմ Վարդենիսում, բոլոր այս հարցերը միշտ եղել են իմ ուշադրության կենտրոնում: Վստահեցնում եմ՝ այդ խնդիրների լուծումը ես իմ թիմով շատ կարճ ժամանակահատվածում տալու եմ: Կատարելու ենք ենթակառուցվածքների բարեկարգում, իսկ առաջնային խնդիրը, որը ծառացել է մեր առջև, անվտանգությունն է: Պետք է իրականացնենք դիրքերի ամրապնդման աշխատանքներ. մեր աշխատանքների ծավալը շատ-շատ մեծ է:
- 44-օրյա պատերազմից հետո Վարդենիսի համայնքային մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ: Արդյոք կա՞ն բնակիչներ, որոնք լքում են բնակավայրը՝ վախի մթնոլորտից դրդված:
- Մենք ամեն բան անում ենք, որ քաղաքացիները չլքեն իրենց տները: Խրախուսական միջոցառումներ պետք է անցկացվեն:
- Ի՞նչ խրախուսական միջոցառումների մասին է խոսքը:
- Օրինակ՝ նոր աշխատատեղերի բացում: Չեմ ուզում դեռ չկայացած գործերի մասին շատ խոսել, բայց ցանկանում եմ հայտնել, որ մեր համայնքում նոր աշխատատեղեր են բացվելու՝ բարձր աշխատավարձով: Բնակիչների մեծ մասը հնարավորություն է ունենալու զբաղվել գյուղատնտեսությամբ:
- Իսկ երիտասարդների մասին ի՞նչ կասեք. շատերը գյուղատնտեսությունից «գլուխ չեն հանում»:
- Այս ընթացքում երիտասարդների համար էլ ծրագրեր են անցկացվել համայնքում: Մենք ամեն կերպ աջակցել ենք Վարդենիսի երիտասարդական կազմակերպություններին: Շատ երիտասարդներ աշխատանք են ձեռք բերել համայնքային կառույցներում:
- Պարոն Մելքոնյան, ինչո՞ւ Վարդենիս համայնքի բնակիչները կրկին Ձեզ պետք է ընտրեն:
- Ես իմ հնարավորությունների չափով աշխատանքներ եմ կատարել: Իրենք իմ կատարած աշխատանքը պետք է տեսնեն, գնահատեն և որոշում կայացնեն:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT