ԱԺ-ն այս տարի բյուջե է վերադարձնելու մոտ 600 մլն դրամ, դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում. Սիմոնյանը՝ BMW-ի գնման մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ծառայողական նոր՝ BMW մակնիշի ավտոմեքենայի գնմանը, որը սոցցանցերում և մամուլում քննադատությունների էր արժանացել:

Սիմոնյանը նշել է, որ Կառավարությունը ոչ ոքի համար ոչ մի բան չի գնում։ Ազգային ժողովն ունի իր բյուջեն և իր բյուջեի խնայողություններով կարողանում է լուծել որոշակի խնդիրներ։ Որպես օրինակ՝ նա նշել է այս պահին ԱԺ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները։

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեքենաները պետք էր շատ վաղուց փոխել։ «Եվ ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս, ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է և ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատև օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,- ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ծախսատար և ոչ սարքին վիճակում գտնվող մեքենան շատ հաճախ էր նոր խնդիր ունենալու։

Իսկ թե ինչո՞ւ հենց բարձր դասի մեքենա, ԱԺ նախագահը պարզաբանել է․ «Որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում։ Օրինակ՝ գալիք տարի նշվում է մի շարք երկրների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մենք ունենք բազմաթիվ պաշտոնական միջոցառումներ։ Եվ մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ մեծ է՝ ես եմ խնդրել, որ Կառավարությունը թույլ տա Ազգային ժողովի խնայած միջոցներով պետությունը գնում կատարի։ Խնայած միջոցներից մենք այս տարի պետական բյուջե ենք վերադարձնելու մոտավորապես 600 մլն դրամ։ Բայց դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում»,- ասել է Սիմոնյանը:

Հարցին, թե կարելի՞ է համարել, որ աղմուկը մեծ մասամբ ուռճացված է և ուղղորդված, Սիմոնյանն ասել է. «Ես հայտարարում եմ, որ ուռճացված աղմուկ է: Վստահ եմ, որ այն կապված է իմ գործունեության հետ, նույնիսկ իմ այցերի հետ, իմ անվան և ազգանվան հետ, որը դիտումներ է ապահովում։ Եվ դրա օրինակները շատ են։ Օրինակ՝ այսօր բավականին հեղինակավոր մի կայք նյութ է տեղադրել, որտեղ գրել է՝ «Ալեն Սիմոնյանի օրենքը և այլն և այլն․․․»։ Տեսանյութը կա, որտեղ ընդդիմադիր պատգամավորներից մեկն ինչ-որ հայտարարություն է անում: Նայում եմ տեսանյութը, այդ պատգամավորն իմ անունը չի տալիս: Նայում եմ ներկայացվող օրենքի նախագիծը, ինձ հետ ընդհանրապես կապ չունի: Զանգում հարցնում ենք՝ այս ինչո՞ւ եք այդպես արել, ասում են՝ վայ, շփոթել ենք։  Բայց արդեն դիտումներն ապահովել են»:

Սիմոնյանի խոսքով՝ ինքը չի վախենում քննադատություններից: «Նաև շահարկվում է, որ կարելի է գումար հատկացնել առաջնագծի կահավորմանը։ Դրան էլ եմ ուզում անդրադառնալ։ Ինչո՞ւ մենք ունենք իրավիճակ հեղափոխությունից հետո, որ բանակն ինչ-որ հայտ է ներկայացրել Կառավարություն, ու Կառավարությունն այն մերժել է՝ բացատրելով, որ գումար չունե՞նք։ Կրկնեմ՝ Կառավարությունը գումար չի հատկացրել, եւ սա իմ մեքենան չէ, սա պետության մեքենան է։ Սա Ալեն Սիմոնյանի մեքենան չէ, ինչպես գրվում է տարբեր վերնագրերով։ Ուզում եմ ֆիքսենք, որ այս քայլն արվել է՝ ավելի մեծ ծախսերից խուսափելու համար։ Ազգային ժողովի ավտոպարկն անմխիթար վիճակում է։ Հեղափոխությունից հետո պետական համակարգի մեքենաները 40-ից ավելի տոկոսով կրճատվել են։ Նույնն արել է Ազգային ժողովը։ Այո, ես չեմ վախենում որևէ քննադատությունից։ Ազգային ժողովում փոփոխություններ են լինելու, և այդ փոփոխությունների հետ կապված ես վայրկյան անգամ չեմ վարանելու»,- ասել է Սիմոնյանը:

Տպել
2057 դիտում

Վարդենյաց լեռնանցքով պետք է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Արտակարգ դեպք ՀՀ բանտերից մեկում. փաստաբանը փորձել է փոխանցել ծխելու համար նախատեսված սարք, որում թմրամիջոց է եղել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է բերման ենթարկվել

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել. պարեկները պարզում են վարորդների ինքնությունը

Թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ. հանրային վայրերի այցելության նոր սահմանափակումները (տեսանյութ)

25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, ՀՀ-ում կկառուցվի ևս մեկ արևային ֆոտովոլտային կայան

Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով և վթարի ենթարկվել

Գյումրիում տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիա»

Ավարտվել է Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջաններ ձգվող խողովակաշարի կառուցումը

Արցախում ծայահեղ ծանր վիճակում է 4 մարդ. հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 80 քաղաքացու

Շիրակի մարզում չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը պատվաստված է

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից 23 բեռնատար է դուրս է բերվել

Բարի գալուստ սպորտի, հումորի և մշակույթի կենտրոն. Տյումենից Գյումրի են ժամանել տուր-օպերատորներ և ԶԼՄ ներկայացուցիչներ

Պետական գույքը հանրային սեփականություն է, հանրությունը պիտի տեղյակ լինի՝ ինչպես է կառավարվում այն. Առնակ Ավետիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախից Երևան տեղափոխված երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

ՀՀ-ում կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը. աստիճանաբար անցում կկատարվի միասնական երթուղային ցանցի

Մահացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը

Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունը 2021-ին ստացել է 600 մլն դրամի շահույթ. Կարեն Անդրեասյան

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզ է հրավիրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ֆերմերների հետ հանդիպման

Ղազախստանը պատրաստակամ է քննարկել «Քովիդ-19»-ի դեմ իր արտադրած պատվաստանյութը ՀՀ-ին տրամադրելու հարցը

ՀՀ ոստիկանապետը 2022-ը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոց, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատրոն ու կինո այցելելու նոր պահանջ

ԱԺ փոխնախագահն ընդունել է ԵՄ պատվիրակությանը. անդրադարձ է արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Կենտրոն վարչական շրջանի տնտեսվարողները տուգանվել են պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար

Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունները կհեռարձակվեն ուղիղ եթերով

Թաղման բյուրոյի խնդիրների ու խախտումների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Երևանի դատախազի տեղակալի եւ քաղաքապետի միջև

Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են ՀՌՀ անդամ

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով այսօր տեղափոխվել է Երևան

UCOM-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում