Երևան
12 °C
«Ես ձեզ իմ կյանքից շատ եմ սիրում». սա Թաթուլի վերջին խոսքերն էին, որ Անահիտը պետք է լսեր և չկարողանար այլևս համակերպվել ամուսնու հավերժ բացակայությանը:
Թաթուլ Հակոբյանը 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցելուց հետո, անցավ հիմնական ծառայության: Իր խոսքին տեր կանգնող Թաթուլի որոշումն ընտանիքում անգամ չքննարկվեց: Հետախույզի ճանապարհն էր, որ պետք է անցներ Թաթուլը, սակայն 26 տարեկանում այդ ճանապարհն ընդհատվեց:
«Նրա հետ 4 պատերազմ անցա. սկզբում՝ Ապրիլյանը, հետո Սիրիայում մասնակցեց խաղաղապահ առաքելությանը, Հուլիսյան պատերազմին նույնպես մասնակցել է, 2020-ին էլ մասնակցեց 44-օրյա պատերազմին: Պատերազմի սկզբից բարձր տրամադրություն ուներ, միշտ ասում էր՝ լավ կլինի»,- պատմում է կինը՝ Անահիտ Ալեքսանյանը:
Կնոջ խոսքով՝ հոկտեմբերի 19-ին Թաթուլն ու նրա ընկերներն առաջադրանքի են գնացել Կուբաթլուի (Որոտան) հատվածում: 300 հոգանոց ջոկատից առաջադրանքին որոշել են մասնակցել 7 ընկերով՝ ասելով՝ «ընկերովի մահը հարսանիք է»:
«Այդ օրը գիշերը 12 անց էր՝ նամակ ուղարկեց ինձ, որում գրել էր՝ «ես քեզ շատ եմ սիրում»: Տարօրինակ էր արդեն, որովհետև ուշ ժամ էր, նաև ասել էր՝ չի կարող գրել: Ես էլ զարմացա և ինչ-որ անհանգստություն զգացի: Գրեցի՝ ամեն ինչ նորմա՞լ է, զգացի, որ տրամադրությունն էլ առաջվանը չԷ»,- հիշում է Անահիտը:
Նամակագրության հաջորդ օրը Թաթուլը կնոջը ևս մեկ նամակ է գրել և նրան խնդրել, որ իրենց որդուն լավ նայի: Դրանից հետո անհասանելի է դարձել: Ամուսնու մահվան լուրը Անահիտը հարազատներից ամենավերջինն է իմացել: Սկզբում ասել են՝ վիրավոր է, հետո՝ ծանր է վիճակը, որոշ ժամանակ անց էլ ասել են՝ ծայրահեղ ծանր է: Դրանից հետո Անահիտը փորձել է նրա ընկերներից տեղեկություն իմանալ Թաթուլի վիճակի մասին, սակայն բոլորը խուսափել են ուղիղ պատասխան տալուց:
«Չէին պատասխանում զանգերիս, դառնում էին անհասանելի: Ասում էին՝ կտեսնես, երբ Գորիսից Երևան տեղափոխեն: Ամբողջ օրը ծնկի եկած աղոթում էի: Լուրն իմացա այն ժամանակ, երբ արդեն որոշ ժամանակ էր անցել. տնից դուրս գալով՝ շքամուտքի լույսը տեսա վառված...: Ասացին՝ Թաթուլն այլևս չկա... չհավատացի, մինչև հիմա էլ չեմ համակերպվում այդ մտքին: Այդ ընթացքում որոշ ժամանակով կորցրել էի խոսելու ունակությունը. մտքումս միայն նրա մահն էր»,- հիշում է այրիացած կինը:
Սակայն ամուսնու հանդեպ տածած մեծ սերն ու իրենից երկուսի մասնիկը՝ Մոնթեն, Անահիտի մեջ վերապրելու ցանկություն է արթնացրել, նաև պարտադրել գիրք գրել նրա մասին: Պատմում է՝ գիրքը գրելիս Թաթուլի հետ ապրած յուրաքանչյուր վայրկյանն ու բառը վերապրել է: Շատ անգամներ է որոշել կիսատ թողնել, սակայն Թաթուլի երազանքը պետք է կատարեր:
«Պատերազմից առաջ մենք արձակուրդում էինք միասին ու հանգստանում էինք: Սյունիքից էինք դուրս գալիս, և երկուսս էլ հոգեբանական այլ վիճակում էինք: Մեքենայի մեջ խոսելու ժամանակ ասացի՝ Թաթ, զգո՞ւմ ես՝ ինչ-որ վատ բան է լինելու: Ասաց՝ ես ուզում եմ հերոսի մահով մահանալ: Ուզում եմ այնպես մահանալ, որ պատմության գրքում իմ մասին գրվի, տղաս էլ կարդա ու հպարտորեն ասի՝ ինքն իմ հայրն է: Ես չեմ ուզում հասարակ մահով մեռնել: Գիրք գրելու միտքը այդտեղից առաջացավ»,- նկատում է կինը:
Սկզբում Թաթուլի անվամբ բռնցքամարտի առաջնություն է անցկացվել, հետո նրա մասին պատմող ֆիլմ է նկարվել: Նոյեմբերի 11-ին էլ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որ կոչվում է «Թիկունքում»:

«Մեկ տարի եմ գրել գիրքը, բայց օրեր են եղել, որ չեմ կարողացել շարունակել: Երեք բառից հետո հոգեբանական ծանր վիճակում էի հայտնվում: Ամբողջ ընթացքը դեղերի օգնությամբ եմ հաղթահարել: Մի պահ թողեցի, սակայն ամիսներ անցան և որոշեցի, որ պետք է շարունակեմ գրելը, որովհետև Թաթուլը թույլ տեսակին չէր սիրում: Ինձ համար յուրահատուկ է այս գիրքը, այն իմ ներաշխարհն է, ապրումներն ու զգացումները»,- անկեղծանում է Անահիտը:
Գիրքը մեր պատմությունն է, մեր սերը, ասում է նա: Այն սերը, որ դեռ դպրոցական տարիներից ուղեկցել է նրանց. «Մենք նույն դպրոցում ենք սովորել, տարբեր դասարաններում, 2010 թվականին սիրահարվել էր ինձ, այդ ժամանակ ավագ դպրոցում էինք սովորում: Իր դասարանն ու հոսքը փոխեց և տեղափոխվեց իմ դասարան: Չէի հավատում, որ կարող էր այդպիսի բան անել. մի տեսակ և՛ զայրույթ կար, և՛ հաճելի էր»:

Թաթուլի մարմինն Անահիտը ճանաչել է դաջվածքից. սրտի հատվածում կոդավորված դաջվածք է ունեցել հետախույզը. բանալի բառը գտնելու դեպքում հնարավոր էր կարդալ կնոջ՝ Անահիտի անունը: Ասում է՝ մահից հետո էլ Թաթուլն իրեն սիրո խոստովանություն է արել. «Շատ հաճախ են ասում՝ սերեր կան՝ հաղթեցին պատերազմը: Միշտ մտածում եմ՝ մեր սերն էլ այնքան ուժեղ էր, որ նա էլ պետք է հաղթեր: Գրքում էլ եմ գրել դրա մասին:
«Այո՛, սերը հաղթում է պատերազմը: Ու մեր սիրո նման շատ սերեր չափերը կորցնելու ու աշխարհի վրա եզրեր չունենալու պատճառով հատեցին երկնային սահմանները: Ու տարբերություն չկա, թե ինչ ձև է չափում մոլորակն իմ ու քո հեռավորությունը, երբ ինձ շատ մոտիկ՝ իմ ներսում՝ սրտիս ամենասուրբ մասում քո սիրտն է բախում»:

Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT