Սահմանամերձ համայնքները պետությունից ավելի շատ գումար կստանան․Կառավարությունը նախագիծն ընդունեց

ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կկատարվեն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ նշեց, որ այս ծրագրերն ավելի արդյունավետ դարձնելու արդյունքում անընդհատ փոփոխություններ են անում։

Ավելացվել է նաև համայնքային մանկապարտեզների ֆինանսավորումը։ Անկախ մայրաքաղաքից համայնքի հեռավորությանը, նախադպրոցական հաստատություններն այս տարվանից սկսած՝ կստանան 70, սահմանամերձ համայնքները՝ 80 տոկոս համաֆինանսավորում։

Գյուղատնտեսության զարգացման համար ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի նաև հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհների շինարարական ծրագրերը։

Սուբսիդիոն ծրագրերում ընդգրկվող նոր բաղադրիչ են նաև համայնքների գերարագ ինտերնետով ապահովելու ծրագրերն ու ապաստարանների կառուցումը։

«Եվս մի նոր ուղղություն ունենք, որը վերաբերում է ապաստարանների կառուցմանը կամ վերանորոգմանը։ Համայնքներին հնարավորություն տանք, որ Կառավարության աջակցությամբ կարողանան այդ ծրագրերն անել։ Բացի այդ, հաշվի ենք առել այն ծրագրերը, որոնց համայնքներն ամենաշատն են դիմում, և դրանցում Կառավարության աջակցության չափը մեծացնում ենք։ Մասնավորապես խմելու և ոռոգման համակարգերի ծրագրերն են, որտեղ տոկոսադրույքներն ավելացրել ենք»,- ասաց Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ այս փոփոխությունների առիթն իրենց ծրագիրն է: «Համայնքներում մանկապարտեզների շինարարությունը Կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով, բայց այստեղից այլ պարտավորություն էլ պետք է համայնքը վերցնի, որ շահագործումից հետո մանկապարտեզի կարիքները պետք է ինքը հոգա»,- նշեց Կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ այսօր Հայաստանում մեկ միլիոն հեկտարից ավելի արոտավայրեր կան, բայց դրանց 80 տոկոսը չի օգտագործվում, հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է: «Մենք հիմա նաև խրախուսում ենք այս ծրագիրը, որ ճանապարհային ցանց ձևավորվի դեպի արոտավայրեր, ու ներդրումային հետաքրքրություն առաջացնենք»,- նկատեց Փաշինյանը:

Տպել
307 դիտում

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Արտակարգ դեպք ՀՀ բանտերից մեկում. փաստաբանը փորձել է փոխանցել ծխելու համար նախատեսված սարք, որում թմրամիջոց է եղել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է բերման ենթարկվել

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել. պարեկները պարզում են վարորդների ինքնությունը

Թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ. հանրային վայրերի այցելության նոր սահմանափակումները (տեսանյութ)

25-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կիրականացնի դեպի Երևան, ՀՀ-ում կկառուցվի ևս մեկ արևային ֆոտովոլտային կայան

Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով և վթարի ենթարկվել

Գյումրիում տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիա»

Ավարտվել է Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջաններ ձգվող խողովակաշարի կառուցումը

Արցախում ծայահեղ ծանր վիճակում է 4 մարդ. հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 80 քաղաքացու

Շիրակի մարզում չափահաս ազգաբնակչության 41,5 տոկոսը պատվաստված է

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից 23 բեռնատար է դուրս է բերվել

Բարի գալուստ սպորտի, հումորի և մշակույթի կենտրոն. Տյումենից Գյումրի են ժամանել տուր-օպերատորներ և ԶԼՄ ներկայացուցիչներ

Պետական գույքը հանրային սեփականություն է, հանրությունը պիտի տեղյակ լինի՝ ինչպես է կառավարվում այն. Առնակ Ավետիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախից Երևան տեղափոխված երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

ՀՀ-ում կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը. աստիճանաբար անցում կկատարվի միասնական երթուղային ցանցի

Մահացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը

Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունը 2021-ին ստացել է 600 մլն դրամի շահույթ. Կարեն Անդրեասյան

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզ է հրավիրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ֆերմերների հետ հանդիպման

Ղազախստանը պատրաստակամ է քննարկել «Քովիդ-19»-ի դեմ իր արտադրած պատվաստանյութը ՀՀ-ին տրամադրելու հարցը

ՀՀ ոստիկանապետը 2022-ը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոց, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատրոն ու կինո այցելելու նոր պահանջ

ԱԺ փոխնախագահն ընդունել է ԵՄ պատվիրակությանը. անդրադարձ է արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Կենտրոն վարչական շրջանի տնտեսվարողները տուգանվել են պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար

Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունները կհեռարձակվեն ուղիղ եթերով

Թաղման բյուրոյի խնդիրների ու խախտումների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Երևանի դատախազի տեղակալի եւ քաղաքապետի միջև

Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են ՀՌՀ անդամ

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով այսօր տեղափոխվել է Երևան

UCOM-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում

Ռուսական կողմը շարունակելու է ջանքերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկին