Հանգստյան օրերին մի քանի հարյուր տոննա զենք ու ռազմամթերք է հասցվել Ուկրաինա. ՌԴ-ն կրկին նախազգուշացումների թիրախում է

Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 22-ին և 23-ին Կիև է մատակարարել 170 տոննա զենք և զինամթերք։ Սրանք ամերիկացիների՝ Ուկրաինային տրամադրած շտապ ռազմական օգնության առաջին երկու խմբաքանակներն են, և, ըստ ուկրաինական մամուլի, դրանք հիմնականում բաղկացած են ականանետերից և շարժական հրթիռային կայաններից։

Կիրակի օրը ևս մեկ խմբաքանակով բեռնված ինքնաթիռի ժամանման մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Երկրորդ ինքնաթիռը Կիևում է: Ավելի քան 80 տոննա զենք՝ մեր ամերիկացի ընկերներից՝ Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Եվ սա դեռ ամենը չէ»,- գրել է նախարարը «Թվիթեր»-ում՝ կցելով ժամանած «Բոինգ 747» բեռնատար ինքնաթիռի լուսանկարը:

Պենտագոնի էջում երկու օր առաջ տեղադրվել էին այս բեռի առաքման պատրաստման լուսանկարները, իսկ ուկրաինական տարբեր հրապարակումներ և սոցիալական ցանցերի օգտատերեր հայտարարել էին՝ լուսանկարում մասնավորապես մեկանգամյա օգտագործման SMAW-D նռնականետեր և Javelin հակատանկային հրթիռներ են: 

Ռազմական օգնության առաջին նման խմբաքանակը Կիև է ժամանել շաբաթ օրը

«Անվտանգության օգնության փաթեթի մի քանի բեռներից առաջինը, որը վերջերս հաստատել է Ուկրաինայի համար նախագահ Բայդենը, ժամանել է Կիև այս գիշեր»,- «Թվիթեր»-ում հայտնել է ԱՄՆ դեսպանատունը։

«Այդ խմբաքանակը ներառում է մոտ 200 հազար ֆունտ (մոտ 90 տոննա) մահաբեր զենք, այդ թվում՝ ռազմաճակատային գծում՝ Ուկրաինայի պաշտպանների համար»,- ասել են ամերիկացի դիվանագետները՝ չհստակեցնելով, թե ԱՄՆ-ը կոնկրետ ի՞նչ է մատակարարել Կիևին։

Այս օգնությունը, գումարած՝ 2014 թվականից ի վեր Ուկրաինային տրամադրված անվտանգության ավելի քան 2,7 միլիարդ դոլարի օգնությունը, ցույց են տալիս Միացյալ Նահանգների վճռականությունը՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը՝ ռուսական ագրեսիայի մասին շարունակ հնչող լուրերի ֆոնին:

Արևմտյան երկրներն արդեն մի քանի ամիս է՝ մտավախություն են հայտնում, որ Ռուսաստանը մտադիր է ներխուժել ուկրաինական տարածք։ Ռուսական իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները, բայց միևնույն ժամանակ պահանջում օրինականորեն ընդունել ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք հետագա ընդլայնման և Ուկրաինային՝ իր շարքերն ընդունելուց հրաժարվելու որոշումները:

Զինամթերք՝ ոչ միայն ԱՄՆ-ից

Բալթյան երկրներից զենքի ու զինամթերքի առաջին խմբաքանակն Ուկրաինա է ժամանել Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից մի քանի ժամ անց։

Բանակցությունների ավարտից անմիջապես հետո Բլինքենը նաև անդրադարձել էր Ուկրաինային պաշտպանական սպառազինությունների առաջիկա փոխանցմանը, որն իրականացնելու են ՆԱՏՕ-ի բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվաիան: Նա անհրաժեշտ պայման է համարել, որպեսզի Ուկրաինան կարողանա «պաշտպանվել Ռուսաստանի չհրահրված և անպատասխանատու ագրեսիայից» հնարավոր բոլոր տարբերակներով:

Այսպիսով՝ Բլինքենը մեկնաբանել է Էստոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որ ՆԱՏՕ-ի՝ բալթյան երկրների զինվորականները ստացել են Վաշինգտոնի հավանությունը՝ Ուկրաինային զենք մատակարարելու հարցում:

Էստոնիայի պաշտպանության նախարար Կալլե Լաանետը, Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը և Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Նրանք հայտարարել են, որ ԱՄՆ-ի հավանությունից հետո իրենք անհապաղ զենք կմատակարարեն Ուկրաինա։

Էստոնիան մատակարարելու է Javelin շարժական հակատանկային հրթիռային համակարգեր, իսկ Լատվիան և Լիտվան՝ Stinger շարժական զենիթահրթիռային համակարգեր։ Javelins-ը և Stingers-ը պատրաստվում են (արտադրվում և հավաքվում) ԱՄՆ-ում։

Միաժամանակ, Բալթյան երկրների պաշտպանության նախարարները հույս ունեն, որ Ուկրաինան ստիպված չի լինի օգտագործել այդ համակարգերը։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները բացառում են իրենց զորքերի տրամադրումը Ուկրաինային՝ օգնելու համար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնածավալ պատերազմի հավանականության դեպքում:

Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի Դաշնության բանակցությունները

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան էլ ուկրաինական բանակին նվիրաբերել էր NLAW հակատանկային հրթիռային համակարգերի մեծ խմբաքանակ։

Բրիտանական խորհրդարանի ստորին պալատի պաշտպանության հարցերով ընտրված հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդը շաբաթ օրը BBC-ին ասել է, որ «շատ գոհ է» որոշումից, թեև այն ուշացած էր:

Մեծ Բրիտանիան պետք է ավելի շատ աջակցի Ուկրաինային, կարծում է նա։ Նրա խոսքով՝ Պուտինը «լիովին օգտվում է Արևմուտքի թուլությունից»։

«Մենք կարծես պատրաստ չենք ռիսկի դիմելու, ես կասկածում եմ անգամ, որ ներխուժումը կարող է տեղի ունենալ շատ շուտով»,- ասել է նա BBC-ին:

Չնայած բրիտանացի քաղաքական գործիչների նման տրամադրություններին՝ շաբաթ օրը մի քանի բրիտանական լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը 2013 թվականից ի վեր առաջին անգամ բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ։ Հաղորդվում է, որ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարին առաջարկել է հանդիպել Մոսկվայում, քանի որ 9 տարի առաջ երկու երկրների պաշտպանության նախարարները հանդիպել են Լոնդոնում։

Բացի այդ, լրատվամիջոցների աղբյուրների համաձայն, փետրվարին Մոսկվա կարող է այցելել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսը։ Ուրբաթ օրն Ավստրալիայում ունեցած ելույթի ժամանակ Թրուսը նախազգուշացրել էր, որ Մոսկվան պատրաստվում է ներքաշվել «սարսափելի ճահճի մեջ», եթե ներխուժի Ուկրաինա:

Մոսկվայի հետ նոր բանակցությունների նախապատրաստման մասին լուրերի ֆոնին Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը նախազգուշացրել է Ռուսաստանին չափազանց շատ զիջումներ անելու մասին: Նրա կարծիքով՝ Պուտինը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին, և դեէսկալացիայի շուրջ բանակցությունների հաջորդ փորձերում ուշադրությունը պետք է կենտրոնացնել ռուսական գործողությունների վրա։ 

«Նրանք, ովքեր հավաքում են բոլոր հնարավոր ռազմական ուժերն Ուկրաինայի շուրջը, հետո առաջադրում են այս պահանջները, թե ինչպես պետք է գործի ՆԱՏՕ-ն՝ օգտագործելով շատ կոպիտ արտահայտություններ»,- ասել է Կալլասը:

«Եվ հիմա բոլորը քննարկում են՝ ինչ կարող է անել Արևմուտքը: Արևմուտքը չի ստեղծել այս իրավիճակը, Արևմուտքը կամ ՆԱՏՕ-ն չեն նախատեսում հարձակվել որևէ մեկի վրա, նրանք ագրեսիվ չեն վարվում, ուստի մենք պետք է անպայման կենտրոնանանք Ռուսաստանի արածի վրա»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում էր անվանել։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ, Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Արևմտյան տասնյակ երկրներ ու միջազգային կառույցներ, սակայն, պնդում են ճիշտ հակառակը:

Տպել
2248 դիտում

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին