«Շիրակի ձմեռ-2022». Մեծ Սարիարում սառցե ջերմ տոն է լինելու

10/02/2022 schedule16:46

«Շիրակի ձմեռ-2022» ամենամյա փառատոնն այս տարի անցկացվելու է փետրվարի 26-ին Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի անտառային հատվածում: Միջոցառումը կրկին Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ու Շիրակի մարզպետարանի համագործակցությամբ է տեղի ունենալու: Նպատակն է զարգացնել ձմեռային տուրիզմը Շիրակի մարզում՝ ապահովելով ակտիվ հանգիստ և հետաքրքիր ժամանց:

Փառատոնը բաղկացած է լինելու սպորտային, ժամանցային, մշակութային բաժիններից և ցուցադրական ելույթներից: Անցկացվելու է առանց տարիքային սահմանափակման: Կազմակերպիչները հեքիաթային ձմեռային անմոռանալի պահեր են խոստանում մասնակիցներին: Հատուկ դահուկավազքի ուղիներ են առանձնացվելու, որոնք կլինեն և՛ անվտանգ, և՛ հարմարավետ:

«Լինելու են և՛ սիրողական, և՛ մրցութային ելույթներ: Հաղթող մասնակիցների համար պատրաստված են նաև նվերներ: Կլինեն ավանդական պարի խմբեր, հյուրասիրություն: Միջոցառման մարզական մասը բաղկացած է մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Խաղերի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր»,- այսօր ասուլիսում տեղեկացրեց Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը:

273231172_367826194781795_9143799848516926968_n.jpg (111 KB)

Կլինեն մեքենաներ, որոնք Գյումրիից ցանկացողներին կտեղափոխեն միջոցառման համար նախատեսված տարածք: Մեքենաների կայանման վայրերը հարմարեցվել են մայրաքաղաքից և այլ մարզերից ժամանողներին էլ. կա պայմանավորվածություն «Գյումրի» կայարանի և ավտոկայանի հետ:

Մեծ Սարիարում տոն է լինելու: Պարապլան, դահուկավազք, սնոուբորդ, սնոուկայտինգ, կայտբորդինգ, սահնակներ, անգամ՝ ռաՖտինգ, ձյունակոշիկներով ու հրաձգություն տուրեր են նախատեսված: Փառատոնն անվճար է անցկացվելու, սակայն նրանք, ովքեր չեն ունենա դահուկ, սահնակ կամ այլ գույք, դրանք տեղում պետք է վարձակալեն: 

Միջոցառման վայրում դրվելու են փայտի հին վառարաններ՝ պլեճի (բարակ շերտով կտրված կարտոֆիլի խորովում) և թեյի համար։ Առանձնացված հանգստի գոտիներում կվառվեն խարույկներ՝ իրենց շուրջը համախմբելով գլինտվեյնի, մեդովկայի և այլ հետաքրքրիր խմիչքների սիրահարներին:

Միջոցառմանն իրենց ցուցադրական ելույթներն են ունենալու Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան և այլ ակումբներ:

Ամենահամեղ ուտեստներով ներկա են լինելու Շիրակի մարզում գործող արևելյան, իտալական, ավստրալիական և հայկական խոհանոցներն ու բարերը: Փառատոնին այս տարի, ըստ պատասխանատուի, մեծ թվով զբոսաշրջիկներ ու հյուրեր են մասնակցելու: 2020-ին Աշոցքում հյուրընկալած 2000-ի փոխարեն այս տարի Մեծ Սարիարում 3000-ից ավելի մասնակցի են սպասում:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3573 դիտում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «դեռ ասելիք չունի»

Լրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը

Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է. տեսանյութ

Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան՝ Արմավիրից այն կողմ. վարչապետ

ԱՄՆ-ի խոշոր անտառային հրդեհների հետևանքով այրվում են աստղերի թանկարժեք տները, զոհերի թիվն աճել է. լուսանկարներ

Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կnմայի մեջ է

Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել. կրակի բաժին է դարձել ավելի քան 1.180 հեկտար տարածք

Ալիևը կրկնել է այն, ինչն ավելի վաղ ասել էր Զախարովան. Սարգսյանն ասաց՝ ինչ է պահանջում Հայաստանից Ռուսաստանը

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորները հրել են միմյանց, սկսվել է քաշքշոց. կա վիրավոր

Իրավիճակը հանգիստ է. Հայաստանում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել Գորիսի հատվածում

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ

Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների. վարչապետ

Թուրքիան սատարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը. Էրդողան-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել

«Ֆաշիստ, ֆաշիստը դու ես». ովքեր են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև էսկալացիան կանխողները, ինչ է ուզում Ալիևը. տեսանյութ

Երևանի քաղաքապետարանը խստացնում է մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վերահսկողությունը

ԱԱԾ-ն շատ խոշոր մի քանի ահաբեկչություն է կանխել 2024-ին. վարչապետը մասնակցել է աշխատողի օրվան նվիրված նիստին

Կրոնական փառատոնի ժամանակ փիղը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ

ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. վարչապետ. տեսանյութ

Ինչու է Երևանի տրանսպորտում QR կոդը ուժի մեջ 3 օր, որ թոշակառուները և ուսանողները կօգտվեն զեղչից. մանրամասներ

Սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու դին

ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է

Արտոնության իրավունք ունեցողները ինչպես են օգտվելու տրանսպորտային նոր սակագներից. մանրամասներ

Ալմաթի-Անթալիա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում

Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը

Ալեն Սիմոնյանը կմեկնի արձակուրդ. ովքեր կփոխարինեն ԱԺ նախագահին

Հայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը․ անչափահաս վիրավորը հիվանդանոցում է

Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. Վասիլիս Մարագոսը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ

Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը

Բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկները

Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանն ու մարզի համայնքները կրճատել են իրենց ծառայողական մեքենաների թիվը

Դատախազությունը պահանջել է ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ

Ծառայության են մեկնել Արմավիրի մարզի նորակոչիկները. լուսանկարներ

Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորներն ամուսիններ են

Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլեկտրոնային համակարգի գործարկումն ու ծագած խնդիրները

Մեխիկոյում դիմակավորված անձը ոչնչացրել է Նեթանյահուի մոմե արձանը

Մահացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը