Դոնբասում մանկապարտեզ, լիցեյ, երկաթգիծ է գնդակոծվել, կան վիրավորներ. ռուս-ուկրաինական հակամարտ իրավիճակը գնալով սրվում է

Երեկ առավոտյան Լուգանսկի շրջանի՝ ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ զորքերի սահմանազատման գծից ոչ հեռու, գնդակոծվել են Ստանիցա Լուգանսկայում գտնվող մանկապարտեզն ու երկաթուղային հարթակը։ Ուկրաինա՝ ռուսական ռազմական ներխուժման շարունակական ակնկալիքների ֆոնին Արևմուտքում քաղաքացիական թիրախի գնդակոծումը դիտվում էր որպես Մոսկվայից ուղղակի սպառնալիք:

Գնդակոծվել է ոչ միայն մանկապարտեզը

Ստանիցիա Լուգանսկա գյուղի «Կազկա» մանկապարտեզի գնդակոծության մասին առաջիններից էր, որ հայտնել է «Պրոլիսկա» մարդասիրական առաքելությունը։ Մոսկվայի ժամանակով ժամը 11-ի սահմաններում հրապարակված ֆեյսբուքյան գրառման մեջ առաքելության աշխատակիցները գրում էին, որ մեկ արկ դիպել է Կազկա մանկապարտեզի հարավային պատին, որտեղ երեխաներ են եղել։ Երեք մարդ վիրավորվել է և ստացել ականանետային վնասվածք, հաղորդում է Միացյալ ուժերի օպերացիայի շտաբը։

891.png (524 KB)

Գնդակոծության պատճառով հոսանքազրկում է եղել, անմիջապես տարհանվել են մանկապարտեզի անձնակազմն ու երեխաները:

Ստանիցիա Լուգանսկան գտնվում է Լուգանսկից հյուսիս՝ ուկրաինական զինված ուժերի դիրքերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կազմավորումների սահմանազատման գծին, որն աջակցում է Ռուսաստանին։ Հինգշաբթի օրը մոտ երկու հազար մարդ անցել է համանուն անցակետով՝ չնայած երկու ուղղություններով հրետակոծություններին։ Թեև լրատվամիջոցները նշում էին ռազմական գործողությունների սրման մասին, սակայն բուն անցակետը չի հրթիռակոծվել։

Ավելի ուշ պարզվել է, որ գնդակոծության է ենթարկվել նաև Կոնդրաշովսկայա-Նովայա երկաթուղային կայարանը, որը գտնվում է մանկապարտեզից ոչ հեռու։ Այս մասին հայտնել է «Ուկրզալիզնիցա» երկաթուղային հոլդինգի մամուլի ծառայությունը։ Ալեքսանդր Կամիշինը «Տելեգրամ»-ում հայտարարել է, որ հրետակոծությունն իրականացվել է «օկուպացված տարածքի կողմից» (վերահսկվում է ռուսների կողմից):

893.png (1.12 MB)

Քիչ ուշ հայտնի է դարձել նաև, որ հրետանային արկից վնասել է Լուգանսկից հարավ գտնվող Վրուբովկայի լիցեյի շենքը (նկարում), տուժածներ չկան:

Ահազանգում են երկու կողմն էլ

Թե՛ Ռուսաստանի Դաշնությունը, թե՛ Ուկրաինան երեկ պաշտոնապես զեկուցել են սահմանազատման գծում իրավիճակի սրման մասին՝ հավելելով, որ վերջին 6 տարիների ընթացքում այժմ ամենասուր իրավիճակն է:

Դոնբասում միացյալ ուժերի գործողության շտաբը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 16:00-ի դրությամբ «ռուսական օկուպացիոն զորքերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի 39 խախտում»։ Շտաբը տրամադրել է գնդակոծված բնակավայրերի ցանկը:

ԼԺՀ-ի ներկայացուցիչներն առավոտյան մեղադրել են Ուկրաինայի զինված ուժերին գնդակոծության համար։

«Ուկրաինայի զինված ուժերը փորձում են ակտիվ ռազմական գործողություններ սանձազերծել: Ուկրաինական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման իր պարտավորությունները: Ընթացիկ օրվա սկզբից ուկրաինացի զինվորականները չորս անգամ խախտել են հրադադարի ռեժիմը»,- ասվում է անջատողական աշխարհազորի՝ երեկ առավոտյան հրապարակված հայտարարության մեջ:

Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ 122 մմ ծանր հրետանային 32 արկ է արձակվել Ստանիցա Լուգանսկայի ուղղությամբ։ Մեկ արկ դիպել է մանկապարտեզի հարավային պատին:

894.jpeg (96 KB)

Ինչպես BBC-ին հայտնել է Ստանիցիա Լուգանսկայի ղեկավար Ալբերտ Զինչենկոն, արկը հարվածել է երաժշտական սենյակին, որտեղ այն ժամանակ դասեր չեն անցկացվել և, բարեբախտաբար, երեխաներ չեն եղել, սակայն երեք մարդ է վիրավորվել:

«Մեկը պահակն է, մյուսները՝ լվացքատան աշխատողն ու դաստիարակի օգնական, բոլորը հիվանդանոցում են՝ բեկորային վիրավորումներով, խլացումով ու սթրեսային վիճակում»,- ասել է գյուղապետը։

Ինչպես նշել է Bellingcat վերլուծական խումբը, լուսանկարում արկերի թողած խառնարանի ձևը վերլուծելուց հետո կարելի է եզրակացնել, որ գյուղը գնդակոծվել է հարավից։

Ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հոդվածում, սակայն, նշվում է, որ փորձագետների մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացվել է, որ մանկապարտեզի շենքը արկի հարված է ստացել արևելքից:

895.jpg (53 KB)

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Ուկրաինան կանի ամեն ինչ, որպեսզի հասցնի աշխարհին, որ գնդակոծությունն իրականացվել է Դոնեցկի և Լուգանսկի կողմից վերահսկվող տարածքից։

«Այժմ գլխավորը ողջ աշխարհի համար արձանագրելն է, որ այդ արկերը եկել են Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներից, որոնք վերահսկվում են Ռուսաստանի կողմից»,- հինգշաբթի օրը հայտարարել է նա Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 

«2014 թվականից մենք արդեն տեսել ենք ամեն ինչ՝ սադրանքներ, անհիմն մեղադրանքներ, իրականության խեղաթյուրում, որի նպատակն էր մեղադրել Ուկրաինային հակամարտության սրման մեջ, արդարացումներ գտնել Ռուսաստանի համար և նրան լրացուցիչ պատճառներ տալ էսկալացիայի համար:

Մենք դիմել ենք բոլոր միջազգային գործընկերներին՝ կոչով անհապաղ դատապարտել Ռուսաստանի կողմից մինսկյան պայմանավորվածությունների լուրջ խախտումը»,- հավելել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Ստանիցա Լուգանսկայում հնչած լուրերից հետո Կրեմլը հայտարարել է, որ «իրավիճակը շատ սրված է ու վտանգավոր»։

«Ոչ ոք՝ ոչ մի արևմտյան ներկայացուցիչ չի խոսում սահմանազատման գծում ուկրաինական զինված ուժերի հարվածային հսկայական ներուժի մասին: Եվ սադրիչ գործողությունների հետ մեկտեղ, որոնք միայն ակտիվացել են վերջին մեկ օրվա կամ մի քանի օրվա ընթացքում, սա շատ, շատ վտանգավոր իրավիճակ է»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Քննարկում, դատապարտում են աշխարհի տարբեր կետերում

Լեհաստանի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն, մեկնաբանելով հրետակոծությունը, կողմերին կոչ է արել անհապաղ դեէսկալացիայի դիմել:

«Ցանկացած ուժի կիրառում, հատկապես խաղաղ բնակչության և կարևոր ենթակառուցվածքների դեմ, անընդունելի է: Մենք վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը բոլոր դիվանագիտական ջանքերին՝ լարվածությունը թուլացնելու և արևելյան Ուկրաինայում խաղաղություն, անվտանգություն և կայունություն վերականգնելու համար»,- ասել է նա:

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, որոնք առաջիկա օրերին Ռուսաստանից սպասում են ներխուժման պատրվակ ստեղծելու սադրանք, հինգշաբթի արձագանքել են իրենց մտավախություններին։

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ նրանք կեղծ դրոշի գործողություն են իրականացնում (կեղծ կամ ուրիշի դրոշով գործողությունը վիճահարույց տարածքներում ռազմական սադրանքներն են)՝ արդարացնելու զորքեր տեղակայելը: Մեր բոլոր տվյալները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են ներխուժել Ուկրաինա, հարձակվել դրա վրա»,- հինգշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ մանկապարտեզի գնդակոծությունն ուղղակիորեն կապել է նման սադրանքների հետ։ «Մենք գիտենք, որ սա կեղծ դրոշի գործողություն էր, որը նախատեսված էր ուկրաինացիներին վարկաբեկելու և պատրվակ ստեղծելու, Ռուսաստանի գործողությունների արհեստական սադրանք ստեղծելու համար: Մենք շատ վախենում ենք, որ առաջիկա օրերին մենք ավելի շատ նման բաներ կտեսնենք»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է Կիևի կողմից վերահսկվող տարածքում գտնվող Ստանիցա Լուգանսկայի մանկապարտեզի գնդակոծությունը։ Այս մասին տեղեկությունը հայտնում է ԵՄ արտաքին ծառայությունը:

«Եվրամիությունը կտրականապես դատապարտում է Ստանիցա Լուգանսկայի մանկապարտեզի հրետանային գնդակոծման մասին տեղեկությունները։ Քաղաքացիական ենթակառուցվածքների նման անկանոն գնդակոծությունը միանգամայն անընդունելի է և ներկայացնում է Մինսկի պայմանավորվածությունների ակնհայտ խախտում»,- փետրվարի 17-ին ասել է Բորելը։

Բացի այդ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնության սրումը տարածաշրջանում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Եվրամիությունը կոչ է անում ԵԱՀԿ դիտորդներին լիարժեք մուտք գործել հակամարտության գոտի։

Տպել
2710 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ