Երևան
22 °C
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարևորությունը, պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն:
Ընթացակարգերի պարզեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում մարտի 1-ից որոշ ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել հասցեական՝ թիրախային հսկողության: Ընթացակարգերի պարզեցման արդյունքում էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման ամբողջական գործընթացը, կկրճատվի դրա տևողությունը։
Նախկինում գործող ընթացակարգի համաձայն, այսպես կոչված փակ կոդերի կիրառման համար տնտեսվարողը նախ պետք է դիմեր ՊԵԿ մաքսային հսկողության վարչություն, որտեղից էլ ձեռք բերեր անհրաժեշտ ապրանքի ծածկագիրը: Նոր փոփոխությամբ՝ տնտեսվարողն ամբողջ գործընթացը կարող է իրականացնել առանց մաքսային մարմին դիմելու՝ հայտարարագրումն իրականացնելով օրենքով նախատեսված կարգով:
Գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին դրսևորել բացառապես օրինապահ վարքագիծ: Մաքսային ձևակերպումներն առաջին մեթոդով (գործարքի գնի մեթոդ) կիրառելու համար ունենալ անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարագրել իրական արժեքով և խուսափել տարատեսակ անհարմարություններից:
Մաքսային ընթացակարգերի պարզեցման գործընթացը պայմանավորված էր որոշ ապրանքների դասակարգման խնդրահարույց լինելուց և բարդությունից (օրինակ՝ տեխնիկա, սարքավորումներ, տեխնոլոգիական ապրանքներ և այլն): Այսպես, նոր փոփոխությամբ ՊԵԿ աշխատակիցների կողմից մշտադիտարկման տարատեսակ գործիքակազմով իրականացվելու է ապրանքների ծածկագրերի հասցեական հսկողություն։ Դրան զուգահեռ, նշված պայմաններում էապես մեծանալու է հայտարարատուների պատասխանատվությունը՝ ապրանքների ծածկագրերի և մաքսային արժեքների վերաբերյալ հայտարարագրվող տեղեկությունների ճշգրտության մասով։
Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով
Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 5 տուժած
Կամերային նվագախումբը և «Հովեր» երգչախումբը հանդես կգան համատեղ համերգով
Հուլիսի 3-5-ը Հայաստանի տարբեր բանկավայրերից 7 օձ է վնասազերծվել
Մինչև 6 ժամով կդադարեցվի Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով
Հայտնաբերվել են «Ռենջ Ռովեր»՝ կրակոցի բազմաթիվ հետքերով, և «Կալաշնիկով»-ից կրակված 26 պարկուճ
Արցախում աճել է ծնունդների, նվազել՝ մահերի թիվը
2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում
Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի նորակոչիկները մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի Գզիրա-Աթլետիկ Էսկալդես հանդիպումը
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը
Սահմանադրականությունն ինքնին անկախ պետականության հիմքն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Շիրակի մարզպետ
Դեսպան Հովհաննես Իգիթյանը մասնակցել է Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա փառատոնին
«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր Լիգայում
Հրդեհ Էջմիածին քաղաքում. այրվել է քաղաքի շենքերից մեկին հարակից խորդանոցի տանիքը
Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն» ակումբի ֆուտբոլիստ է
10 հզր դրամ «տուգանք»՝ 18+ կայք այցելելու համար, դրամաշորթում, որին զոհ են դառնում քաղաքացիները. ինչ անել նման դեպքերում
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահին
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը
Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. Վերաքննիչը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը
Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները. հանդիպում Արցախի նախագահի հետ
«Ռոսավիցիա»-ն կրկին երկարաձգել է երկրի հարավում թռիչքների արգելքը
«Արարատ» ֆուտբոլային ակումբն արդեն Սկոպյեում է
Շիրակի մարզի մի շարք համայնքներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի
Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար
Սարգիս Ադամյանը պայմանագիր կկնքի «Քյոլն»-ի հետ
Սոցցանցի միջոցով շուրջ 22 հազար եվրո հափշտակելու գործը ԱՀ ՔԿ-ում վարույթ է ընդունվել
Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին
Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանն առնչվող հարցեր
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրություններ են ստորագրել
Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա տուժած
27 տարիների փորձն ու ներուժը պետք է նպատակաուղղվեն հանուն պետականության ամրապնդման․ Վճռաբեկ դատարանի նախագահ
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Շերման
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել
Լույս է տեսել 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆայել Նահապետյանին նվիրված գիրքը․ հեղինակը հերոսի մայրն է (լուսանկարներ)
© 2022 Հայկական ժամանակ