Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում՝ կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում, մասնակցել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների հարգարժան անդամներ,
Սիրելի բարեկամներ,
Մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այստեղ՝ Փարիզում, և եզրափակել Հայաստանի և Ֆրանսիայի միջև նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը, որը կազմակերպվել է բարեկամ Ֆրանսիայի կառավարության կողմից՝ նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո։
Այս կարևոր հոբելյանի առիթով կցանկանայի վերահաստատել, որ մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվել և գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, իսկ այս ժամանակահատվածը բնութագրվում է որպես շարունակական վերելքի, առանձնաշնորհյալ հարաբերությունների բարեկամության ու սերտ համագործակցության երեսնամյակ։
Այսօր Փարիզում, Ֆրանսիայի նախագահի, հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում այս տարիների՝ բացառիկ ջերմությամբ լի հարաբերությունների ու բարեկամության համար։
Այո՛, մենք՝ հայերս, երախտապարտ ենք եղբայրական Ֆրանսիային՝ անցած երեսուն տարիների ընթացքում մեր հանրապետությանը ցուցաբերած անկեղծ ու անշահախնդիր աջակցության և հայ ժողովրդին ու նրա արդարացի ձգտումներին ականջալուր լինելու համար: Մենք չենք մոռանում Ֆրանսիայի՝ որպես առաջին երկրի կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելը ու վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի հետ ապրիլի 24-ը պետականորեն ոգեկոչող միակ երկիր լինելու հանգամանքը։
Նախորդ երեսուն տարիների ամենակարևոր ձեռքբերումներից է նաև Հայաստանի ու Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորված սերտ և անմիջական կապերի հաստատումն ու նորանոր ծրագրերի կյանքի կոչումը։
Հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր սյուներից է կրթական համագործակցությունը, որը նպաստում է նաև մեր երկրում ֆրանկոֆոնիայի տարածմանը: Դրա մասին են վկայում Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ սերտ համագործակցությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական լիցեյի, ինչպես նաև մի շարք ուսումնական հաստատությունների միջև դինամիկ գործակցությունը:
Այս հաստատություններին է միանում նաև Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը, որի վերաբերյալ որոշման ընդունման համար բարձր ենք գնահատում պարոն նախագահ, Ձեր ակտիվ ներգրավվածությունը: Այս ինստիտուտը, տեղակայված լինելով Ազնավուր կենտրոնում, հայ երիտասարդությանը բացառիկ հնարավորություն է ընձեռում կրթվել ու դաստիարակվել Մեծ հայի, Մեծ ֆրանսիացու ու հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ՝ Ազնավուրի ոգով:
Ուրախ ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման հավակնոտ ծրագրի գաղափարով, և կցանկանայի հաստատել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է նպաստելու այդ կարևոր նախաձեռնության իրականացմանը:
Շնորհակալ ենք Ֆրանսիային նաև հայկական հաջողությունները կիսելու համար. նորարարական կրթության ոլորտում համագործակցության փայլուն օրինակ ու Հայաստանի համար ոգևորիչ են Փարիզում և վերջերս Լիոնում բացված Թումո կենտրոնները:
Առողջապահության ոլորտում արդեն իսկ առկա Փարիզի և Լիոնի հիվանդանոցների ցանցի, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և հայկական բժշկական հաստատությունների միջև շատ ակտիվ համագործակցությամբ հանդերձ, նախանշվում են նոր ծրագրեր: Այս ոլորտում համագործակցությունը լավագույնս դրսևորվեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ու դրանից հետո, երբ մի քանի տասնյակ բժիշկներ այցելեցին Հայաստան՝ հայ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:
Միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության առումով չէի կարող չնշել 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը Հայաստանի անկախությունից ի վեր՝ միջազգային մասշտաբով անցկացվող առաջին ամենամեծ միջոցառումն էր մեր երկրում:

Հարգելի պարոն նախագահ
Հարգելի ներկաներ,
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ներկայումս առկա գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանն այսօր կենսական կարիք ունի ամրապնդելու իր տնտեսությունը, նոր շունչ հաղորդելու տնտեսական քաղաքականությանը, այդ թվում՝ ներգրավելով նոր ներդրումային ծրագրեր։
Ուրախ ենք, որ Ֆրանսիան պատերազմից հետո քաղաքական կամք է հայտնել՝ տնտեսապես աջակցելու Հայաստանին և նորովի խթանելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը։
Ունենալով ֆրանսիական կապիտալով Հայաստանում ներկայացվածության հաջողված օրինակներ՝ «Ամունդի-Ակբա», «Վեոլիա», «Պեռնո Ռիկար», «Քարֆուր», ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից իրականացված մի շարք ծրագրեր, նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզն ընձեռում է լայն հնարավորություններ և հանդիսանում է կարևոր հիմք՝ ուղղված ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հավակնոտ գործակցության խթանմանը:
Այսօրվա համաժողովը և դրա հարուստ ու տպավորիչ ծրագիրը, անկասկած, վերջին ամիսներին իրականացված հետևողական քայլերի տրամաբանական շարունակությունն է և ստորագրված ճանապարհային քարտեզի կյանքի կոչմանն ուղղված առաջին քայլերից մեկը։
Ուստի, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, հայ ու ֆրանսիացի գործընկերների միջև շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով բեղուն աշխատանքային համագործակցությանը և նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Հայաստանի կառավարության անունից կարող եմ հավաստիացնել, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման համար։
Սիրելի բարեկամներ,
Նշելով հանդերձ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանը՝ չմոռանանք նաև, որ այս երեք տասնամյակը միայն մի կտորն է հայ-ֆրանսիական շփումների ու հարաբերությունների հարուստ խճանկարում։ Սկսած միջնադարից՝ հայ-ֆրանսիական շփումները եղել են մշտական ու բազմաշերտ։ Բավարար է միայն հիշատակել միջնադարում Ֆրանսիական ու Կիլիկիան Հայկական թագավորությունների միջև սերտ հարաբերությունները և մշակութային առնչությունները։
Դրա ամենամեծ խորհրդանիշերից մեկը Հայոց Կիլիկիան վերջին արքա Լևոն 6-րդ Լուսինյանն է, ում մասունքներն ամփոփված են Սեն-Դընի բազիլիկում՝ Ֆրանսիայի նշանավոր արքաների կողքին։
Հայ-ֆրանսիական հարաբերությունների մերօրյա կենդանի խորհրդանիշը Ֆրանսիայում, իհարկե, 700 հազարանոց հայկական աշխույժ համայնքի առկայությունն է, որը մեր արդյունավետ համագործակցության կարևոր շարժիչ ուժերից է և մեր ժողովուրդների միջև անխոչընդոտ համագործակցության ու հարատև եղբայրության առհավատչյան։
Չեմ կարող չանդրադառնալ 44-օրյա պատերազմին և այդ օրերին Ֆրանսիայի դրսևորած համերաշխությանը հայ ժողովրդի հետ։ Մասնավորապես՝ կցանկանայի հիշեցնել, որ նախագահ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ ու անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին։
Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունված բանաձևերում։
Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի բարձր գնահատականը Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը։
Անդրադառնալով այս կարևոր միջոցառմանը՝ կրկին կցանկանայի գնահատանքի խոսք ուղղել ֆրանսիական կառավարությանը և, մասնավորապես, նախագահ Մակրոնին, այս համաժողովի նախաձեռնության և մեկ տանիքի տակ հայ-ֆրանսիական համագործակցության բոլոր դերակատարներին հավաքելու համար։
Ուրախ եմ այստեղ ողջունել Ֆրանսիայի կառավարության անդամներին, ֆրանսիական հանրային ինստիտուտների ղեկավարներին, ֆրանսիական շրջանների, դեպարտամենտների ու քաղաքների ներկայացուցիչներին, ֆրանսահայ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց արժեքավոր ներդրման և հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրվածության համար։


Մեծարգո պարոն նախագահ,
Սիրելի բարեկամներ,
Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի հույս հայտնել, որ, չնայած Հայաստանի կրած կորուստներին, ինչպես նաև այսօր առկա բոլոր այն մարտահրավերներին, որոնց բախվել է Եվրոպան՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, մենք կհաղթահարենք բոլոր խնդիրները և հաջողությամբ կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը՝ միասին շարժվելով դեպի նոր նվաճումներ՝ ի նպաստ խաղաղության և մեր ժողովուրդների բարօրության։
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ Ֆրանսիան
Կեցցե՛ մեր ժողովուրդների միջև անխախտ բարեկամությունը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք
ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը
«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT