Կոտրված ծառեր, վնասված մեքենաներ, փլուզված տանիքներ. այսօրվա ուժգին քամու հետեւանքները՝ ՀՀ բնակավայրերում

Այսօր Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում ուժգին քամու հետեւանքով բազմաթիվ ահազանգեր են ստացվել. կոտրվել են ծառեր, ընկել մեքենաների վրա, վնասվել շինությունների տանիքներ, կառուցատարեր, գովազդային վահանակներ եւ այլն:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ է ճշտել, թե հանրապետության որ հատվածներում են մասնավորապես ավերվածություններ գրանցվել, ինչ վնասներ են բնակավայրերը կրել:

Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արման Սմբատյանը մեզ հայտնեց, որ Նոր Հաճնի Նոր Գեղում եւ Գետամեջ համայնքներից են ահազանգ ստացել: Նոր Գեղում ծառ է ընկել մեքենայի վրա, Գետամեջում՝ թռչնաբուծական ֆաբրիկայի կտուրը վնասվել:

Քամու հետեւանքով տուժել է նաեւ Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Նարեկ բնակավայրը: Տեղեկությունը հաստատեց Արտաշատի խոշորացված համայնքի մամուլի խոսնակ Գոհար Հովսեփյանը: 

«Նարեկի մի փողոցում ուժգին քամու հետեւանքով վնասվել են սառնատան տանիքը, էլեկտրասյունը եւ մասնակի գազատարը: Տներից մեկի բակում գտնվող սառնատան տանիքը ընկել է էլեկտրական սյան և գազի խողովակի վրա: Իրադրությունը վերահսկվում է, պատասխանատուները, տեղում ծանոթանալով, աշխատում են հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Համայնքի բնականոն կյանքը ոչինչ չի խաթարում»,- վստահեցրեց խոսնակը:

Աբովյանի համայնքապետարանից էլ հայտնեցին, որ Աբովյանի երրորդ միկրոշրջանում է խնդիր եղել՝ երիտասարդական առաջին շենքում, որն արագ շտկվել է: «Համայնքի ղեկավարն անձամբ գնացել եւ ծանոթացել է վթարային իրավիճակին, հանձնարարականներ է տվել՝ իրավիճակն արագ շտկելու համար»,- ասացին համայնքապետարանից՝ հավելելով, որ պատահարների հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Նաեւ նշեցին, որ մեզ հետ զրուցելուց րոպեներ առաջ եւս մեկ նոր ահազանգ են ստացել Կամարիս գյուղից: Աշխատակիցները գնացել են դեպքի վայր, սակայն վնասի չափերը առայժմ հայտնի չեն: Աբովյանի Մայակովսկի բնակավայրում էլ սեփական տան տանիքն է փլուզվել:

Վայոց ձորի մարզի Վայք խոշորացված համայնքում էլ այսօր արձանագրվել է երեք ահազանգ, որոնք վերաբերել են քամու հետեւանքով 4 տարբեր մասնակի փլուզումներին: «Տեղ, Զեդեա, Վայք բնակավայրերում է եղել, այս պահին մեր աշխատակիցները դեպքի վայրում են, մարդկային տուժածներ չկան, սակայն ավելի ստույգ, թե ինչ վնասներ են եղել, կարող եմ ասել ավելի ուշ»,- ասաց Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հայկ Ավագյանը:

Աշտարակի խճուղու թիվ 50/8 հասցեի մոտակայքում էլ ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել է «ՀԿԽԸ Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի պարսպի վրա՝ վնասելով նաեւ մոտակայքում կայանված «Մերսեդես-Բենց E-200» եւ «Նիսան Տիանա» մակնիշների ավտոմեքենաները:

Ավելի վաղ ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել էին, որ ապրիլի 12-ին առանձին շրջաններում, հատկապես՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի հետևանքով հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:

Տպել
2598 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)