Կրթության հիմքով տարկետումը զինծառայությունից ազատվելու տարբերակ չպետք է լինի․ օրենքում փոփոխություններ են նախատեսվում

Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ապրիլի 12-ին հանրային քննարկում էին կազմակերպել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագիծը մշակվել է ԿԳՄՍՆ-ի կողմից։

Այս նախագծով նախատեսվում է, որ կապահովվի որակյալ կադրերի պատրաստումը, և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը: Հիմք կդրվի տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանելու և զարգացնելու պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական և անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտները, կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը կբարձրացվի, որը հնարավորություն կտա կրթական բոլոր աստիճաններով ուսուցում ստանալ տարկետում ունեցող քաղաքացիներին:

«Շատ կարևոր է, որ մեր տաղանդավոր երեխաները, տղաները հնարավորություն ունենան իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում, որպեսզի այդ հավելյալ արժեքը ստեղծվի ոչ թե այլ պետությունների, այլ՝ Հայաստանի համար՝ ի բարօրություն մեր երկրի»,- իր բացման խոսքում նշեց ԻՀԱ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող Կարեն Զադոյանը։

Նրա խոսքով՝ աշխարհը Հայաստանի հետ հաշվի կնստի այն դեպքում, երբ երկիրը կկարողանա աշխարհի համար ավելացված արժեք ստեղծել և գթասրտության վրա էլ հույս դնել պետք չէ․ ուժեղներն այլ երկրների հետ հաշվի չեն նստում միայն գթասրտության համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը նշեց, որ գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակիր լինելու և Շանհայի ռեյտինգով   առաջին 50 տեղերում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:

«Այստեղ մի քանի առումներով կա անարդարացի վիճակ․ նախ՝ մեր բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր, մեր ապագան հանդիսացող տղաների ներուժն արհեստականորեն ուղղորդում ենք արտասահմանյան բուհեր։ Չբացառելով, չսահմանափակելով միջազգային կրթության և այդ բուհերում կրթություն ստանալու առանձնահատկությունները, առավելություններն ու դրական կողմերը, այնուամենայնիվ, պետք է մեր մտավոր ներուժի էական բաղադրիչ համարվող երիտասարդության ինտելեկտուալ ծանրության կենտրոնը պահել և տեղափոխել հայաստանյան բուհեր։ Սա նաև կնպաստի մեր բուհական համակարգի զարգացմանը, լավագույն երիտասարդների հետ աշխատելու հնարավորություն կլինի և այլն։ 

Հարկ է նշել, որ  առաջնահերթությունը կտրվի պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները կսահմանի կառավարությունը:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը նշեց, որ ինչպես ցույց տվեց պատերազմը՝ 21-րդ դարում, 5-րդ սերնդի պատերազմներում ամենակարևոր բաղադրիչներից մեկն ինտելեկտն է։ «Մենք պետք է կարողանանք պատրաստել և օգտագործել այդ ինտելեկտը մեր երկրի համապարփակ անվտանգության տեսակետից։ Շատ կարևոր է հասկանալ, որ այսօրվա պատերազմները տեխնոլոգիական են և մի մասով հիմնված են արհեստական բանականության վրա ու մենք պարտավոր ենք կրթության ոլորտում ստեղծենք այնպիսի արժեքներ, որ մեր երիտասարդները կարողանան զարգացնել մեր ռազմարդյունաբերությունը, որովհետև մենք մեր ժողովրդի, հայրենիքի առաջ պարտքեր ունենք վերադարձնելու»,-ասաց նա։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր դիրքորոշումը հայտնել է օրենքի նախագծի վերաբերյալ։

«Քննարկման բավականին մեծ դաշտ կա, սակայն այն լույսի ներքո, որ հարցը պետք է քննարկվի և՛ պաշտպանության նախարարության շահերի լույսի ներքո, և՛ կրթության, գիտության բնագավառի շահերի տիրույթում»,-իր խոսքում նշեց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության գլխավոր իրավաբան Արա Կոդաբաշյանը։

Էլբակ Էլբակյանը, ով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտորն է, նշեց․ «Օրենքի նախագիծը նախ բխում է պետական շահից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ եթե մենք կրթության անընդհատությունն ապահովում ենք, ավելի արդյունավետ, որակյալ կադրեր ենք պատրաստում»։ Նրա խոսքով՝ եթե համեմատություն տարվի զինծառայությամբ երկու տարով կրթության ընդհատում ունեցած և առանց ընդմիջման սովորող մասնագետների միջև, ապա տարբերությունն էական կլինի և այդ մասնագետները երկրի համար կարող են ավելի կարևոր առաքելություն իրականացնել։

Քննարկման մասնակիցները նշեցին, որ տարկետումը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու տարբերակ չպետք է դիտարկվի։ Խոսվեց նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու տարբերակների մասին։ Մասնակից կանանց կողմից նաև հարց բարձրացվեց զինծառայությունում աղջիկների ներգրավման վերաբերյալ։ Նշենք, որ քննարկմանը մասնակցել են ինչպես պետական կառույցների, այնպես էլ ավագ դպրոցների, բուհերի, քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման արդյունքում ստացված դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացվեն ԿԳՄՍ նախարարությանը։

Տպել
786 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)