Երևան
12 °C
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված «Ազատ Հայաստան» նախաձեռնության նպատակը երկրում ծառացած խնդիրների վերլուծումն է, դրանց լուծման ուղիներ գտնելը: Նախաձեռնության ղեկավար Էդգար Առաքելյանի խոսքով՝ ավելի ակտիվ գործունեություն են սկսել ծավալել վերջերս:
Վերջինս նշում է, որ փորձում են կոնսոլիդացնել արտախորհրդարանական ուժերին, քանի որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդիկ հանդես են գալիս ընդդիմության անունից, սակայն նրանց ընդդիմություն պետք չէ կոչել:
«Մեզ պետք է կառուցողական ընդդիմություն, որը երկրի ապագան տեսնում է ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակում»,-«Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Առաքելյանը՝ շեշտելով՝ չպետք է թույլ տալ, որ այսօր ընդդիմության շարքերում հայտնված նախկին իշխանավորները կրկին հայտնվեն հին տեղում, այսինքն՝ իշխանության գլխին:
Նրա կարծիքով՝ ընդդիմության որոշումը՝ սկսել փողոցային պայքար, ի սկզբանե ձախողված էր. «Իրենք ակնհայտ մեկ նպատակ ունեն՝ իշխանազավթում: Այս ուժերը ժամանակին իշխանության են եկել՝ Ղարաբաղի հիմնահարցը շահարկելով: Եկել են պալատական հեղաշրջման միջոցով, 1998-ին էլ ականատես եղանք Հոկտեմբերի 27-ին, որը, իմ ընկալմամբ, զինված հեղաշրջում էր: Ասում են՝ կգանք, մի թիզ հող չենք տա, կբանակցենք: Բայց գիտենք, չէ՞, «Մադրիդյան սկզբունքները» ում օրոք են ընդունվել: Ավելին՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ հիմք դրվեց Մեղրիի փոխանակման գաղափարին, որը ՀՀ-ի պետականության տապանաքարը կարող էր լինել, եթե հաջողվեր: Այս մարդկանց համար Արցախյան հիմնահարցը ուղղակի պատրվակ է»:
Էդգար Առաքելյանը նաև պնդում է՝ ընդդիմության նպատակը Միութենական պետության կազմում հայտնվելն է:
«Ռոբերտ Քոչարյանին, երբ հարց հղեցին՝ ՀՀ-ի անկախությունն ունի՞ բացարձակ արժեք, թե՞ սակարկելու ենթակա է, նա դժվարացավ պատասխանել՝ նշելով՝ պետք է դեռ քննարկել՝ ՀՀ-ն ունի՞ այդքան պոտենցիալ անկախ և ինքնիշխան պետություն դառնալու համար: Ամիսներ առաջ էլ հայտարարեց, որ Հայաստանը պետք է անդամակցի ինչ-որ վերազգային կառույցի, որի ենթատեքստը բելառուսական-ռուսական միութենական պետությունն էր: Հետևաբար այս մարդիկ պետության ինքնիշխանության հաշվին ցանկանում են գալ և բազմել կառավարման գահին»,- ասում է նա:
Վերջինս վստահ է՝ հասարակության մեծամասնությունն ընդդիմության հետևից չի գնա, այն հատվածն էլ, որը հավատում է նրանց, խաբվելու է ու կրկին կողքներին չկանգնի:
«Բացի դրանից՝ նրանց հավատացողներն այդ հրապարակում շատ քիչ են: Մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ մարդիկ բերվում հանրահավաքներին, տեսնում ենք, թե ինչ զանգված է մասնակցում ակցիաներին: Վերջերս թմրանյութի գերդոզավորումից իրենց վրաններից մեկում մարդ էր մահացել: Կան նաև տեղեկություններ, որ հանրահավաքներին մասնակցում են լիդերների անվան հետ կապ ունեցող մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ»,- նշում է զրուցակիցը:
Ընդդիմությունը լեգիտիմ չէ, պնդում է Առաքելյանը, չունի հանրային աջակցություն, հասկանալի օրակարգ:
«Ասում են՝ ունեն 250 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալների ցուցակ, որոնք կարող են լինել ժամանակակից կառավարության մաս, բայց այդպես էլ այդ ցուցակը չհրապարակեցին, քանի որ վստահ եմ՝ ցուցակի մեծ մասն այն մարդիկ են, որոնց ժողովուրդը մերժել է արդեն: Բոլոր առումներով ձախողվել են, նահանջելու գործընթացի մեջ են հիմա, ելք են փնտրում, որ արդարացնեն իրենց նահանջը»,- կարծում է նա:
Դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում օրեր առաջ հայտարարեց, որ պետք չէ ընդդիմադիրներին խանգարել, պետք է թողնել, որ մինչև «քոքը մաշվի», հարցադրմանը՝ որքանո՞վ է այս մոտեցումը արդարացի ՀՀ մյուս քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն մասնակցում ակցիաներին, Առաքելյանը ասում է՝ իսկապես, ընդդիմադիրները արդեն սկսել են ազդել քաղաքացիների նյարդերի վրա:
«Իշխանությունների այս մարտավարությունը բավականին պատճառաբանված է: 2021-ին, երբ ընդդիմադիրները փակեցին Բաղրամյան պողոտան, իշխանությունը կրկին այս մարտավարությունն էր որդեգրել, և նրանք իրենք իրենց քիչ-քիչ ցրվեցին և բացեցին պողոտան: Այս անգամ էլ, կարծում եմ, այդպես էլ կլինի. արդեն մաշվել են իրենք: Իշխանությունն էլ պետք է մտածի հանրության այդ զանգվածի մտահոգությունների մասին, քանի որ նրանք անհարմարություններ են ունենում ամբոխի պատճառով»,- եզրափակում է «Ազատ Հայաստան» նախաձեռնության ղեկավարը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT