Երևան
23 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.
Շնորհավորում եմ բոլորիս և մասնավորապես ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:
Ոստիկանության զորքերը մեր հանրապետության հասակակիցն է: Կազմավորվելով դժվարին 90-ականներին՝ Ոստիկանության զորքերը մարտական մկրտություն ստացավ հենց ռազմի դաշտում՝ դրան զուգահեռ թիկունքում պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը՝ ամենօրյա պայքար մղելով հանցավորության դեմ:
ՀՀ ոստիկանության զորքերը միշտ եղել են զինված ուժերի կողքին՝ զինծառայողների հետ հայրենական սահմանները պաշտպանելով ցանկացած ոտնձգությունից:
Դրա ևս մեկ վկայությունն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ բանակային ու ոստիկանական ստորաբաժանումների հետ Զորքերի զինծառայողները փառքով պսակեցին իրենց անունը:
Ցավոք, այս փառավոր ճանապարհին Ոստիկանության զորքերը տվել են նաև թանկ ու անդառնալի կորուստներ, նվիրյալների, որոնք առանց երկմտելու իրենց կյանքն են դրել հանուն Հայրենիքի:
Փա՛ռք մեր զոհված զինծառայողների պայծառ հիշատակին:
Խորին խոնարհում անմահ հերոսների ծնողներին՝ երկրին այդպիսի զավակներ պարգևելու համար:
Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով և լիիրավ իրավունքով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին, և ես կրկին շնորհավորում եմ հրամանատարությանն ու զինծառայողներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ ծառայության ընթացքում և խաղաղություն բոլորի օջախներին:
Բարի ծառայություն:
Գոռ Կարապետյանը՝ պատանիների ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Շոյգուն ժամանել է Ուկրաինայի՝ ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածք
Գեղարքունիքի մարզում բախվել են «Ուազ»-ն ու «Վազ 21099»-ը. վիրավորներից մեկը ժամեր անց շտապօգնության մեքենայում մահացել է
Չորրորդ իշխանությունը պետք է պատասխանատվության իր բաժինը գիտակցի. Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետի աշխատակազմին
Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Աթենք
Բայդենն ու Շոլցը հավատարիմ են Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելուն. Սպիտակ տուն
Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվել․ ԱՀ ՆԳՆ
Հրդեհ Արևաբույր գյուղի տներից մեկին հարակից անասնագոմում
G7-ի երկրները արգելք կսահմանեն ՌԴ-ից ոսկու ներմուծման վրա. Բայդեն
Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում. կարկուտի շերտը հասել է 5սմ-ի
Բասկետբոլի SADA CUP. Հայաստանի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին
Արևմուտքը մնում է համախմբված և միասնական. Գերմանիայում մեկնարկում է G7-ի գագաթնաժողովը
Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի շենքերից մեկի նկուղային հարկում
Սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Բայդենը զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելու մասին օրենք է ստորագրել
28-ամյա վարորդը Ջրվեժում 20 մետր բարձրությունից ընկել է և հայտնվել ձորակում
«Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվելու Ուկրաինայում
Լուսագյուղ-Երասխահուն հատվածում երթևեկությունը դեռևս իրականացվում է մեկ գոտիով
23-ամյա երիտասարդը Ցեղասպանության թանգարանի բարձրությունից ցած է նետվել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն
Ստեփանակերտում վարորդը «ՎԱԶ-2121»-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա բնակչուհուն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը մասնակցել է քննարկման՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալին
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ
Սկսվում է ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը․ ովքեր կարող են մասնակցել
Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին (տեսանյութ)
«Կոռուպցիա 2․ Հատուցում» ֆիլմում Հիսուսի կերպարը ծաղրելու համար ԱՄՆ-ում ծեծել են դերասան Սոս Կարապետյանին (տեսանյութ)
3 օրում փրկարարները բռնել են 7 սահնօձ, 1 գյուրզա և շահմար
Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր. ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը՝ հուլիսի 5-ին
Արաբկիրում կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ (լուսանկարներ)
27-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված «Մազդա»-ին, վերջինս էլ՝ «Հոնդա»-ին
ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է կենսունակությունը. ՀՀ վարչապետ (տեսանյութ)
Կայծակի հարվածը Արագածի լանջերին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետը առցանց ասուլիս կտա. հայտնի են օրն ու ժամը
Մուշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է
Հնարավո՞ր է՝ մեր հեռախոսահամարները հրապարակվեն, գուցե գեղեցիկ աղջիկները տեսնեն ու զանգեն. «Ջերմուկյան էսքիզներ»
Ինչպես ենք կարողանում վնասել այն, ինչը ստեղծելու խնդիր ունենք․ Անդրեասյանը՝ դպրոցներից մեկում կատարված գողության մասին
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյան-Պուտին հանդիպման 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը
Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին
Էջմիածնի բնակիչը երթուղայինում բջջային հեռախոս է գողացել
ԵՏՄ անդամ Հայաստանը պատրաստ է աջակցել հայկական շուկա մտնելու ցանկություն ունեցող ավստրիական ընկերություններին․ Սիմոնյան
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
© 2022 Հայկական ժամանակ