Կարեն Գիլոյանն ընդունել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիր ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Պատանի և երիտասարդ ըմբիշները վերջերս մասնակցել են Եվրոպայի երիտասարդների, Եվրոպայի մինչև 15 տարեկանների, ինչպես նաև աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնություններին ու մի շարք մեդալներ նվաճել:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, պատանեկան և երիտասարդական հավաքականների մարզիչներն ու մարզիկները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է մեդալակիր մարզիկներին ու շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար. «Շնորհակալ եմ նաև ձեր մարզիչներին ու ֆեդերացիայի ղեկավարությանը: Իսկապես պատկառելի քանակի մեդալներ կան, և ես շատ ուրախ եմ, որ պետությունն արդեն կարողանում է ինչ-որ չափով այդ արդյունքներին համապատասխան գնահատական տալ»:

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է՝ երիտասարդ ըմբիշները ևս ներառված են Փարիզ-2024-ի ծրագրի մեջ, որի շրջանակում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները պետական նպաստներ են ստանալու. «Բժշկական օգնության մասին էլ, հավանաբար, արդեն տեղյակ եք: Թանկարժեք, հրատապ բուժօգնությունից սկսած մինչև ամենատարրական միջամտությունը ձեզ համար այսուհետ անվճար կլինի: Մոսկվայից հրավիրված երկու շատ բարձրակարգ վնասվածքաբան է աշխատում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սպորտային բժշկության բաժանմունքում: Կենտրոնը նաև հագեցած է ամենաժամանակակից բժշկական սարքավորումներով: Անում ենք հնարավորը, որ այլևս խնդիրներ չունենաք: Ձեզանից մնում է միայն լավագույնս մարզվել, պայքարել և նախ Ձեզ, ապա երկրի համար տիտղոսներ և մեդալներ նվաճել: Առաջիկա մրցումներում էլ հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Ամեն ինչ ձեր ձեռքերում է»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն էլ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ իրենց խնդիրներին արձագանքելու և հնարավորինս արագ լուծում տալու համար. «Գիտեմ, որ անում եք այն ամենը, ինչ Ձեզնից կախված է: Հասկանում ենք նաև, որ այս ծանր ժամանակներում շատ բարդություններ կան, և բոլոր հարցերն անմիջապես հնարավոր չէ լուծել»:

Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նաև երիտասարդ ըմբիշներին՝ դժվարին ժամանակներում մեդալներ նվաճելու և մեր ազգին ուրախություն պարգևելու համար:

Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Հռոմում անցկացված երիտասարդական ԵԱ-ում։ Հունահռոմեական ոճի ըմբիշներից ոսկե մեդալակիր էր դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալ էր նվաճել Աշոտ Խաչատրյանը (67 կգ), իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն ու 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Ազատ ոճայիններն էլ 3 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ էին նվաճել։ Երիտասարդական ԵԱ-ի հաղթողի տիտղոսը նվաճել էին 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը։ Արծաթե մեդալակիր էր դարձել 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էր 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը։

Զագրեբում անցկացված Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ էին նվաճել: Հայաստանի երեք ներկայացուցիչ՝ 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կանգնել էին պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիրներ: Արմեն Պապիկյանը (38 կգ) և Տիգրան Ըխտոյանն (48 կգ) էլ բրոնզե մեդալներ էին նվաճել:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ15 տարեկանների հավաքականի կազմում էլ մեդալ էր նվաճել միայն 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականն էլ երկու բրոնզե մեդալ էր նվաճել Հռոմում անցկացված աշխարհի առաջնությունում: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էին Արման Հարությունյանը (45 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ): Հունահռոմեականների կազմում ոսկե մեդալակիր էր դարձել Գասպար Տերտերյանը (60 կգ ), իսկ բրոնզե մեդալակիր՝ 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը:

Տպել
621 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ