ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակությունը դադարեցնելու համար ապահովվել է 100․000-ից ավելի ստորագրություն

Վերջին շաբաթվա ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացված համայնքային մոբիլիզացիայի արդյունքում հանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարավորություններով Ամերիկայի հայ համայնքի ավելի քան 100․000 ակտիվիստներ ԱՄՆ ողջ տարածքից նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրված կոնգրեսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին և պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին։

Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության մեջ:

Ուղարկված նամակների մեջ հայկական ծագումով ԱՄՆ քաղաքացիները հարց են բարձրացրել․

«Ինչո՞ւ եք իմ տված հարկային դոլարներն ուղարկում նավթով հարուստ ադրբեջանցի զինվորականներին, որոնք քրիստոնյա հայերի էթնիկ զտում են իրականացնում վերջիններիս բնիկ հայրենիքում՝ Արցախում»։

Հատկանշական է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Արագ արձագանքման ծրագրին», որի միջոցով ուղարկվում են նման գրությունները, բաժանորդագրված են նաև ԱՄՆ ոչ հայ քաղաքացիներ, կոալիցիոն գործընկեր կազմակերպությունների ակտիվիստներ, որոնք նույնպես օժանդակում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքներին։

Շարունակելով Ադրբեջանին ամերիկյան օժանդակությունից զրկելու պայքարի աշխատանքները՝ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Դինա Թիթուսը նոր գործընթաց են սկսել Արցախի համար ամերիկյան օժանդակություն ապահովելու նպատակով՝ խնդրելով օրենսդիրներին ստորագրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին ուղղված կոնգրեսական նամակը, որով վերջիններիս կոչ է արվում «անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում վտանգի տակ գտնվող հայ բնակչությանը նշանակալի օժանդակություն հատկացնելու համար»։

Կոնգրեսականներին ուղղված նամակում Փալոնն ու Թիթուսը ընդգծում են՝ մինչև օրս ԱՄՆ ՄԶԳ-ն ընդամենը 5 միլիոն դոլար է հատկացրել Արցախից տեղահանվածների օժանդակությանը, որոնք ներկայումս գտնվում են Հայաստանում։ Կոնգրեսականները այդ գումարի չափը բավարար չեն համարել հումանիտար ճգնաժամը լուծելու համար և մտահոգություն են հայտնել, որ Արցախի բնակչությունն առհասարակ այդ օգնությունը չի ստացել: Նամակով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերին կոչ է արվում ավելացնել Արցախի ժողովրդին տրամադրվող անմիջական օգնությունը, խթանել Բայդենի վարչակազմի ջանքերն Արցախին անմիջականորեն աջակցելու ուղղությամբ, իրականացնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ կարիքների գնահատում։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն արդեն իսկ հայտարարել են այս նախաձեռնությանն իրենց զորակցության մասին։ Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ է տանում հնարավորինս շատ կոնգրեսականների ստորագրություն ապահովելու համար։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Արագ արձագանքման ծրագրի» միջոցով այս դեպքում ևս կապահովվի մեծաքանակ անհատական նամակների հղում կոնգրեսական պաշտոնյաներին։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է Կոնգրեսի ղեկավարությանը՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն չտրամադրելու վերաբերյալ, քանի որ վերջինս ենթարկվում է ագրեսիայի և էթնիկ զտումների, ինչպես նաև ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասություն։

Տպել
802 դիտում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը