Կյանքը կարելի է հետաքրքիր դարձնել նույնիսկ այս տարիքում. ինչպես 62-ամյա բանասերը դարձավ նկարչուհի

06/09/2022 schedule20:30

Սարյանից արված արտանկարն առաջին փորձս էր. մատիտով նկարեցի, հետո վերցրի թոռնիկիս ջրաներկերն ու սկսեցի դրանցով նկարել, այնուհետև անցա գուաշին, երիցուկներ, անյուտայի աչիկներ, յասաման նկարեցի: Հաջողվեց: Կլանեց ինձ այդ աշխարհը: Սկզբում մտածում էի, որ ժամանակս լցնեմ գույներով, իսկ այժմ գիտեմ, որ կշարունակեմ նկարել, որովհետև էլ չեմ կարող չնկարել: Երբ որ տեսնում եմ ներկերս, անկախ ինձնից մոտենում եմ:

Մասնագիտությամբ բանասեր Լենա Գալստյանը նկարել սկսեց իր համար անսպասելի և երկրի համար ամենածանր ժամանակահատվածում: Կորոնավիրուսային համավարակի հետևանքով տանը մնալու սահմանափակումը, հետո արդեն 44-օրյա պատերազմի ծանրությունն առիթ դարձան, որ 62-ամյա Լենայի մեջ արթնանան մանկության գույները: Նկարչուհի դառնալ չի երազել, բայց մտքի ու սրտի մի անկյունում իմացել է՝ մի օր վրձինը հաղթելու է իր ընտրած մասնագիտությանը:

«Շատ սիրել եմ երգել-պարել: Իմ երազանքը դերասանուհի դառնալն էր: Ինձ ջահել ժամանակ նմանեցնում էին Սիրանուշին: Հիմա էլ տարազով նկարներ ունեմ, նայում, ասում են՝ իսկը Սիրանուշն ես, բայց չէի մտածի, որ կնկարեմ, անգամ իմ ցուցահանդեսները կունենամ, կներկայանամ մարդկանց»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում անկեղծանում է տիկին Լենան:

301181034_806881653668831_5531994702569727234_n.jpg (469 KB)301347269_1102673027017948_5689180863700598567_n.jpg (660 KB)

Տիկին Լենայի հայրը լոռեցի է, մայրը՝ գյումրեցի, մեծացել է Ալավերդու գույների և գյումրվա հումորի միախառնուրդ շաղախով: Մինչ օրս կարոտը Գյումրիից չի առնում, ամեն առիթ օգտագործում է՝ մանկության հուշերի հետևից գալու և նորերն ամբարելու համար:

«Մայրս շատ միամիտ գյումրեցի էր, միշտ ծիծաղում էինք, ասում՝ մամ ջան, քո նման գյումրեցի կլինի՞: Իսկ հայրս շատ հումորով, աշխույժ, կյանքով լի մարդ էր: Կարծես գյումրեցին հայրս լիներ, լոռեցին՝ մայրս: Երբ ամառներն արձակուրդներին գնում էի Գյումրի, խոսում էի Գյումրվա լեզվով. շա՜տ եմ սիրում եմ բարբառը: Գնում էի Ալավերդի, մայրս չէր թողնում, ասում էր՝ կոպիտ է, չխոսես: Պիտի խոսես գրական հայերենով»,- հիշում է նա:

301014839_846551273396841_6295393758489911885_n.jpg (624 KB)

Տիկին Լենան արձակուրդներին Գյումրուց պատմական շունչ, Ալավերդի վերադառնալուց հետո հոգում գույներ էր հավաքում բնությունից, մարդկանցից ու միջավայրից:

«Երբ որ ես գնում էի Ալավերդի ու բնությանը նայում էի, ասում էի՝ դե, Թումանյանը չէր կարող չգրել, ու հոգիս թռչում էր էդ գույների մեջ: Ես վերցնում էի դրանք: Երևի տարիները կուտակեցին էդ գույներն իմ մեջ: Այս վերջին տարիներին էլ, որ Գյումրին փոխվեց, երկրաշարժից հետո տխուր էր, հիմա արդեն ուրախացավ, իմ էներգիան եռաց: Երբ որ նույն փողոցով անցնում եմ, ինձ թվում է՝ առաջին անգամ եմ անցնում, քարերը հիշողություն ունեն, ու չեք պատկերացնի, թե ի՜նչ եմ ես զգում, երբ կանգնում եմ Գյումրվա այդ քարերի վրա (նկատի ունի պահպանված հին խճաքարերը -խմբ.), պատմական շինությունների դիմաց: Ես ասես հագնեմ տարազ ու լինեմ էն հին ժամանակվա տիկինը: Երբ գնում եմ Գյումրի, չեմ կարողանում տանը նստել, ուզում եմ Գյումրու ամեն մի քարը տեսնել: Որ հարցնում են՝ ինչո՞ւ չես նկարում, ասում եմ՝ ես դեռ էս քարերը չեմ կարող նկարել»,- ասում է նա:

62 տարեկանում նկարել սկսելը տիկին Լենան գենի արթնացում է որակում նաև: Նա գյումրեցի ճանաչված գեղանկարիչ Սամվել Գալստյանի զարմուհին է: Հիշում է՝ մանկության տարիներին ընտանիքը սերտ կապեր է ունեցել ՀՀ ժողովրդական նկարչի հետ: Նաև հայրն է ժամանակին նկարել: Գույները նրան ուղեկցել են միշտ:

301309054_7929892347052299_6709481278644200_n.jpg (515 KB)301737352_581571270366023_4933904327143967612_n.jpg (441 KB)

Հոգով նկարչուհին ասում է՝ իր նկարներում գույն, սեր ու հավատ կա, իր նման լավատես են աշխատանքները: Արդեն մեկ ցուցահանդես՝ 40 նկարով, Ալավերդիում, մեկն էլ Գյումրիում է ունեցել: Հայաստանի հայրաքաղաքում 33 նկար է ցուցադրվել:

«Ուզում եմ՝ ոչ մի վայրկյանս ավելորդ չանցնի, ուզում եմ վայելել կյանքը: Այժմ ցանկանում եմ նկարել Սյունյաց լեռները, բայց չեմ կարող գնալ էնտեղ, նստել, նկարել, ֆոտոներ եմ անում, բերում մեծացնում, որ ամեն մանրուք կարողանամ նույնությամբ վերարտադրել»,- առաջիկա անելիքն է ներկայացնում Լենա Գալստյանը:

Ես ուզում եմ իմ օրինակով ասել, որ կյանքում ոչ մի տարիք քեզ հետ չպիտի պահի ոչնչից, ասում է նա, ամեն տարիքում ինչ ցանկանում ես, պիտի անես. «Մեջդ եղածը պիտի դուրս գա, ամեն տարիք իր գեղեցկությունն ունի: Երբեք ուշ չէ ստեղծագործելու համար, ավելի լավ է ուշ, քան՝ ուշացած: Դա իմ կարգախոսն է: Կյանքը կարելի է հետաքրքիր սարքել նույնիսկ էս տարիքում»:

301669362_1203302993848572_1677043397667795412_n.jpg (611 KB)

Սամսոն Մատինյան

Տպել
1639 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)