Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է մաքսային ծառայողների երդման արարողությանը, ովքեր աշխատանքի են ընդունվել Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների շրջանակում մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ՝ Ծովինար Սողոմոնյանը և Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կադրային նոր քաղաքականության շրջանակում 2022 թվականի սկզբից մեկնարկած նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացներն հաջողությամբ ավարտած մասնակիցների մեծ մասն արդեն աշխատանքի է անցել բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում:
Միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով.
«Հարգելի գործընկերներ,
Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, որովհետև մեզ համար շատ կարևոր է ավելի ու ավելի մեծ թվով պետական կառույցների օժտել նոր, թարմ ավյունով: Բայց մյուս կողմից էլ՝ մեր գործելակերպում երբեք չի եղել, որ տվյալ համակարգի լավագույն ավանդույթները մերժենք, ժխտենք կամ դուրս թողնենք: Ի սկզբանե՝ հենց 2018 թվականից, մեր դիրքորոշումն այն է եղել, որ պետական ամբողջ համակարգը և ընդհանրապես՝ բոլորը պետք է ունենան հնարավորություն:
Յուրաքանչյուր համակարգում խնդիրները հասկանալու, լավագույններին ոչ լավագույններից տարբերելու համար, միշտ ժամանակ է պետք: Այդ ժամանակը մենք տրամադրել ենք, և ես ուրախ եմ դրա համար: Չնայած՝ պիտի նաև խոստովանեմ, որ այս թեզի իրականացման շրջանակներում մեզ շատ հաճախ քննադատել են, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մասով՝ ասելով, որ մենք հապաղում ենք այնտեղ փոփոխություններ, բարեփոխումներ անել: Նույնիսկ այդ առիթով մեզ խեթ են նայել:
Ինչո՞վ սա կարելի է բացատրել: Սա կարելի է բացատրել հենց այսօրվանով: Այս օրն է եղել մեր նպատակը: Պարոն Բադասյանը նշեց, որ այսօր մենք, ըստ էության, 50-50 տոկոսով ունենք մարդիկ, ովքեր գալիս են մաքսային ծառայությունից և երկար փորձ ունեն և գալիս են մարդիկ, ովքեր նոր պիտի մտնեն այդ ծառայության մեջ: Սա մեր լավագույն ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք: Եվ, իհարկե, վատագույն ավանդույթները թողնենք անցյալում: Սա շատ կարևոր է, որովհետև միայն մի կոմպոնենտով, կարծում եմ, մենք մեր առաջ դրած խնդիրը չենք լուծի: Եվ ես ուրախ եմ նաև, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, ճնշումների, քննադատությունների, մենք ի սկզբանե հավատարիմ ենք մնացել մեր ճանապարհին, երբ խոստացել ենք, որ յուրաքանչյուրը պետք է ունենա ինքնադրսևորվելու հնարավորություն՝ անկախ նրանից, թե քանի տարի է աշխատում որևէ մարմնում:
Հիմա, կարծես թե, մեր տեսական թեզի գործնականացման ժամն է եկել, երբ լավագույնները գործընկերություն են հաստատում բոլորովին նոր մարդկանց հետ՝ լավագույն փորձը փոխանցելու և դրա արդյունքում լավագույն պրակտիկան ձևավորելու:
Մաքսային ծառայությունը, մաքսակետը, ընդհանրապես, ավանդաբար ընկալվում է որպես խոչընդոտ ապրանքների, տեղաշարժերի, տնտեսության համար: Մեր տրամաբանությունն է՝ բարեփոխել մաքսային ծառայությունն այնպես, որ դա դիտվի ոչ թե խոչընդոտ, այլ որպես ապրանքները ճիշտ, գրագետ, և նաև սպառողների ու հանրության համար մաքսիմալ անվտանգ և օգտակար ձևով տեղաշարժելու գործիք, որն ի վերջո ծառայություն է մատուցում հենց տնտեսվարողին, որպեսզի նա այդ աջակցությունն ստանալով՝ հետագա իր պրոցեսներում որևէ փուլում անհաղթահարելի խոչընդտոների չհանդիպի:
Այստեղ պետության, հանրության և տնտեսվարողի շահերը պետք է ճիշտ չափով բալանսավորված լինեն: Ես ուրախ եմ, որ մենք հիմա արդեն մտածում ենք և գործնականում գործարկել ենք մեխանիզմներ, որտեղ ապրանքները, ավտոմեքենաները կարող են մաքսակետով անցնել նույնիսկ առանց գրեթե կանգառի: Եվ շատ ուրախ եմ այս դինամիկայի, տեմպի համար:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաքսային ծառայության փորձառու աշխատողներին, ուզում եմ շնորհավորել և ուրախությունս հայտնել նոր մուտք գործողների համար: Ուզում եմ ասել, որ մեր մտադրությունները հենց այնպիսին են, ինչի մասին մենք բարձրաձայն խոսում ենք: Այնպես չէ, որ մենք հրապարակային մի բան ենք ասում, հետո ձեզ զանգում, ասում. տեսեք՝ այսպես արեք, այնպես արեք: Սա շատ կարևոր է:
Հետևաբար՝ ես հույս ունեմ, որ նաև այսօրվա միջոցառման արդյունքում, այսօրվա համալրման արդյունքում քաղաքացի-մաքսային ծառայություն-Պետական եկամուտների կոմիտե-քաղաքացի, քաղաքացի-կառավարություն և քաղաքացի-պետություն հարաբերությունները ևս մի էական և որակական փոփոխություն կապրեն:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում մեր լավագույններին և շնորհավորում եմ ապագայում այդ լավագույններից ավելի լավը դառնալու հնարավորություն ստացողներին»:

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT