Երևան
12 °C
Խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ աշխատանքները մի քանի ամսով բոյկոտելը, հայտնի ասացվածքի ոճով ասած, մի խայտառակություն էր, բոյկոտից հետո ԱԺ վերադառնալը՝ երկու։ Երկրորդ շաբաթն է, ինչ ընդդիմադիր խմբակցությունները վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը, եւ արդեն իսկ ականատեսն ենք ներթիմային անհաշտության դրսեւորումների, ինչպես նաեւ մանդատը վայր դնելու տրամադրվածության։
Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով պաշտպանական թիմի անդամ, փաստաբան, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդեւանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել այսօր։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մինչդեռ օրերս հերքել էր մամուլում շրջանառվող լուրերը, թե դաշինքի անդամ որոշ պատգամավորներ, որոնց թվում նշվում էր հենց Վարդեւանյանի անունը, մտադիր են վայր դնել մանդատները։
Ս․ Օհանյանը նոյեմբերի 17-ին մասնավորապես հայտարարել էր․ «Հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են, եւ մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ մենք շարունակենք մեր գործունեությունն ԱԺ-ում: Դրա համար մենք ԱԺ-ում շարունակելու ենք աշխատել այն օրակարգով, որը մեզ անհրաժեշտ է»։
Մեկ օր անց էլ, ի պատասխան դիտարկման, խմբակցությունում բոլորը չէ, որ հաշտ են ԱԺ վերադառնալու որոշման հետ, Օհանյանն արձագանքել էր․ «Խմբակցությունում բազմաթիվ հարցեր ենք քննարկում մեր գործունեության վերաբերյալ, հատկապես՝ «Դիմադրության» շարժման շրջանակներում: Մշտապես գնահատում ենք մեր գործունեությունը՝ ե՛ւ դրական կողմերը, ե՛ւ անպայման նշում ենք սխալները, բացթողումները, եւ որոշումների ընդունման ընթացակարգերը միասնական են լինում: Եթե նույնիսկ տարբեր հարցերի շուրջ բազմակարծություն կա, ապա քննարկումների արդյունքում ընդունված որոշումներն օրենք են բոլորի համար, եւ բոլորը կատարում են»:
Իսկ ահա խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ընդամենը երեկ Օհանյանի ասածին հակասող հայտարարություն արեց, որից պարզ դարձավ, որ «քննարկումների արդյունքում ընդունված որոշումները օրենք են բոլորի համար, եւ բոլորը կատարում են» ասվածը այնքան էլ այդպես չէ։ ««Հայաստան» խմբակցությունը բռնապետական համակարգ չէ, խմբակցությունն ունի որոշում՝ ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։ Բայց չեմ բացառում, որ կարող են լինել պատգամավորներ, որոնք, անձնական պատճառներից ելնելով, մանդատները վայր դնելու որոշում կարող են կայացնել»։
Ա․ Խամոյանի խոսքից հետեւում է, որ Վարդեւանյանի օրինակին կարող են հետեւել այլ պատգամավորներ եւս, եւ առաջիկայում ականատես լինենք աշնանային մանդատաթափի։ Արդ, ինչո՞ւ խմբակցության որոշ անդամներ, որոնք փողոցային պայքարի ողջ ընթացքում միաբերան պնդում էին՝ ժողովուրդն է տվել մանդատը, ոնց կուզեն՝ կիրացնեն, որոշեցին դեմ գնալ ԱԺ վերադառնալու որոշմանը, այլեւս չիրացնել ժողովրդի տված մանդատը։
Արդյո՞ք գործ ունենք ներսից դանդաղորեն փլվող քաղաքական այլանսի հետ, որի վրա, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանն այլեւս չունի տոտալ վերահսկողություն։ Կամ էլ այդ վերահսկողությունն այլեւս կրում է տոտալիտար բնույթ, եւ վերջինիս չգոհացնող պատգամավորներին ցուցում է տրվում վայր դնել մանդատները՝ նրանց ուրիշներով փոխարինելու համար։ Երկրորդ տարբերակը քիչ հավանական է, քանի որ երբ որեւէ կոլեկտիվ վերածվում է մեկ սուբյեկտի ամբիցիաների բավարարման գործիքի, անխնա շահագործվում վերջինիս կողմից՝ զոհաբերելով սեփական պատիվն ու հեղինակությունը, այն ինչ-որ պահի ընդվզում է իրեն շահագործողի քմահաճույքների դեմ, որի դրսեւորումներից մեկն էլ շահագործողի հետ իրեն կապող կապանքից ազատվելն է, տվյալ դեպքում՝ մանդատը վայր դնելը։
Նկատենք, որ, առաջինը, ով գիտակցեց փողոցային պայքարի ֆիասկոն ու ամիսներ առաջ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր (հունիսի 21-ին)։ ժամանակ անց՝ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը (հուլիսի 4-ին), այնուհետեւ՝ Մեղրիի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Զաքարյանը (հոկտեմբերի 4-ին)։ «Ես՝ որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որոշում եմ կայացրել դադարեցնել պատգամավորական գործունեությունս՝ հայրենիքիս առավել արդյունավետ ծառայելու վճռականությամբ»,- մասնավորապես նշել էր Զաքարյանն իր հայտարարության մեջ՝ շեշտելով, թե շարունակելու է քաղաքական գործունեությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։
Արթուր Ղազինյանն էլ «ստեղծված իրավիճակում» մանդատը վայր դնելը համարել էր «ամենաճիշտ ու արդարացված որոշումը»: «Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել՝ այս ԱԺ-ում որեւէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլեւս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,- նշել էր Ղազինյանը:
ԵՊՀ դոցենտ Ղազինյանը, ի դեպ, ձեռքերը ծալած չի նստել, թեեւ առկախել է քաղաքական, կուսակցական գործունեությունը, բայց փոխարենը ստեղծել է «Համահայկական կոնսիլիում» անունով կառույց եւ, ինչպես ասում են, բզբզում է։
Իսկ ահա Արամ Վարդեւանյանն իր՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարության մեջ մասնավորապես նշել է․ «Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները»։ Ապա հավելել՝ «այժմ վերադառնում եմ փաստաբանական համայնք․ անելիք շատ կա»։ Վարդեւանյանը, նշենք, մինչեւ պատգամավոր դառնալը (2018-2021թթ). եղել է «Ջեյ-Փի» (Justice & Protection) փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենը։
Մանդատները վայր դրած պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ-ն դեռ ամռանն էր մտադիր գործընթաց սկսել
Հարկ է անդրադառնալ «մանդատադրումների» ոչ միայն քաղաքական-անձնական դրդապատճառներին, այլ նաեւ իրավական կողմին։ Մասնավորապես պարոնայք Ղազինյանը, Զաքարյանն ու Վարդեւանյանը այն 33 պատգամավորների թվում էին, որոնց լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցով ԱԺ խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ էր գումարել։ Սակայն ՍԴ դիմելու որոշումն առկախվեց, այսպիսով շանս տրվեց ընդդիմադիր պատգամավորներին վերանայել բոյկոտի որոշումն ու վերադառնալ աշխատանքի։ Եվ, ինչպես տեսնում ենք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, որոշ պատգամավորներ որոշեցին կամավոր դնել մանդատները՝ չսպասելով օրենքով նախատեսված մանդատազրկման գործընթացին։
Նշենք, որ Արամ Վարդեւանյանը, Արթուր Ղազինյանն ու Մխիթար Զաքարյանը ԱԺ առաջին կիսամյակի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորների թվում են։ Ղազինյանն ուներ 192 բացակա (1 հարգելի), Մխիթար Զաքարյանը՝ 173 (23 հարգելի), Արամ Վարդեւանյանը՝ 176 (25 հարգելի): ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում՝ քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում:
Մի հանգամանք եւս․ քանի որ պատգամավորական մանդատը անհամատեղելի է այլ վճարովի աշխատանքի հետ՝ բացի գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից, ապա պատգամավորներից շատերը բոյկոտի շարունակման հետեւանքով շարունակելու էին զրկվել կայուն եկամտի աղբյուրից՝ պատգամավորական աշխատավարձից եւ պարգեւավճարներից։ Այդ է պատճառը, որ նրանցից շատերը կողմ են արտահայտվել ԱԺ վերադառնալուն, քանի որ, ինչպես ամիսներ առաջ ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը․ «Մեր խմբակցությունում պատգամավորների մեծ մասն ապրում է աշխատավարձով եւ ունի սոցիալական բազմաթիվ դժվարություններ»։ Ի դեպ, ինքը՝ «Դիմադրության» տապալված շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը եւս, ըստ լուրերի, մանդատը վայր դնելու մտադրություն ունեցող «հայաստանականների» թվում է։
Հ․ Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT