Երևան
12 °C
Արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, պաշտոնատար անձինք:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, նշել է.
«Հարգելի գործընկերներ, մենք արդեն երկար ժամանակ քննարկում ենք, պայմանական ասած, արդարադատության թաղամաս ստեղծելու հարցը: Ինչի՞ հետ է դա կապված: Մենք դատաիրավական համակարգում մեծ բարեփոխումներ ենք իրականացնում, բայց սովորաբար շատերի համար նկատելի չէ, որ այդ բովանդակային բարեփոխումների ընթացքում նաև ֆիզիկական ենթակառուցվածքների շատ մեծ խնդիր է առաջանում՝ շենքային պայմանների և այդպես շարունակ: Նաև դիտարկում ենք, որ դատական, քննչական համակարգի գործունեության սպասարկման համար որոշակի՝ բավական ծանրակշիռ ծախսեր կան, որոնք մեծ հաշվով աշխատանքի, լոգիստիկայի կազմակերպման՝ շատ հաճախ հնացած ձևերի արտահայտության պատճառ են:
Եվ հիմա ուզում ենք մտածել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի այդ ամենն ավելի արդյունավետ դարձնենք, որպեսզի առաջինը՝ դատաիրավական համակարգի համար աշխատանքային պատշաճ, սոլիդ պայմաններ ստեղծվեն, այսպես ասած՝ առանց կցակառույցների տրամաբանության, երկրորդը՝ կալանավորված, դատապարտված անձանց իրավունքները պաշտպանվեն, և հնարավորինս արժանապատիվ պայմաններ ստեղծվեն նաև կալանքի տակ գտնվող անձանց, դատավարության կողմերի համար և այլն:
Սա գաղափար է, որի իրագործման վրա բավական ջանք ենք գործադրել, տարբեր նախագծեր և տարբերակներ են քննարկվել, և պիտի ասեմ, որ դեռ վերջնական կողմնորոշում չունենք, այդ թվում` տեխնիկական պատճառներով: Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը Երևան քաղաքի Փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետև պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երևան քաղաքի Փոքր կենտրոնում և կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել և ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները: Մինչդեռ այսօր ուղիղ հակառակն է:
Մեկ պարզ օրինակ կարող եմ բերել. իհարկե շենքը, որտեղ մենք գտնվում ենք, պատմամշակութային շատ կարևոր արժեք է, բայց մենք չենք հաշվում, թե, օրինակ, այս շենքի 6 մետր բարձրությամբ աշխատասենյակների տաքացման, հովացման, սպասարկման համար ինչքան միջոցներ են ծախսվում, որոնք կարող էին կամ չծախսվել, կամ ծախսվել ավելի արդյունավետ: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք մտածողության և մտածելակերպի փոփոխության կարիք ունենք, և այդ ռազմավարությունը պետք է որդեգրենք՝ Երևան քաղաքի Փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու և այս ֆիզիկական ենթակառուցվածքը պետական եկամուտների աճին ծառայեցնելու նպատակն իրագործելու առումով՝ իհարկե խստորեն պահպանելով և պաշտպանելով պատմամշակութային հուշարձանների կառավարման հետ կապված բոլոր կանոնները: Ընդ որում՝ դա նորություն չէ. աշխարհում, ընդհուպ շատ մայրաքաղաքներում կան դարերի հնություն ունեցող շենքեր, որոնք մասնավոր հատվածին կամ վարձակալությամբ են տրված, այսինքն՝ դա ճիշտ մոդել է և պետությանը միլիարդների եկամուտներ է բերում, բայց, մյուս կողմից էլ, այդ պատմամշակութային հուշարձանները պահպանվում են, ընդ որում՝ պետական հսկողության ներքո մասնավորը շատ ավելի լավ է անում այդ գործառույթը, քան շատ հաճախ պետական կառավարման մարմիններն են անում:
Բայց, ընդհանուր առմամբ, այս ռազմավարությունը քննարկում ենք և կարծես մոտ ենք հայեցակարգային մակարդակում այն որդեգրելուն: Մենք մտածում ենք նաև, որ ահա այսպիսի պետական ներդրումներ պետք է արվեն այն հատվածներում, որոնք այս պահին մասնավորի համար այնքան էլ գրավիչ չեն, որովհետև Երևան քաղաքի, այդ թվում՝ ոչ կենտրոնական հատվածներում ունենք տարածքներ, որոնք հենց այսօր էլ մասնավոր հատվածի համար շատ գրավիչ են, և այդտեղ պետական ներդրումներ անելու տրամաբանությունը, կարծում եմ, արդարացված չէ: Ընդհակառակը, պետք է պետական ներդրումներ անենք այն հատվածներում, որոնք բացարձակապես գրավիչ չեն կամ նվազ գրավիչ են մասնավոր հատվածի համար, ինչը նշանակում է, երբ պետական լայնածավալ ներդրումներ իրականացվեն այդ հատվածներում, դրանք նույնպես կդառնան գրավիչ և ինչ-որ առումով տնտեսական աճի համար շատ լավ խթան կարող են հանդիսանալ:
Եթե ավելի խորը նայենք հարցին, սա երկրի ստանդարտների մասին է իրականում՝ սկսած պետական կառավարման համակարգից, լոգիստիկայից, թե պետական կառավարման համակարգի՝ Փոքր կենտրոնում լինելն ինչ ազդեցություն է ունենում երթևեկության բարդությունների վրա: Համոզված եմ՝ բոլորդ այդ ամեն ինչի հետ ամենօրյա ռեժիմով բախվում եք, նաև քաղաքացիների հասանելիության հետ կապված են սահմանափակումներ առաջանում և այլն: Բայց այս գաղափարն իրագործելու ճանապարհին, իհարկե, արդարադատության թաղամասն առաջին հատվածն է: Եթե սրա մեկնարկը մենք հաջողությամբ տանք և սկսենք իրագործումը, մեծ հավանականությամբ գաղափարը կզարգանա և կծավալվի նաև այդ ուղղությամբ»:
Հաջորդիվ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նրա տեղակալ Արա Մկրտչյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել են արդարադատության թաղամասի կառուցման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Քննարկման են ներկայացվել նշված ենթակառուցվածքի ստեղծման հնարավոր մոդելները, այնտեղ տեղակայվելիք գերատեսչություններին ու մարմիններին վերաբերող առաջարկները և այլն:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են արդարադատության թաղամասի կառուցման գաղափարի իրագործմանը վերաբերող բովանդակային, լոգիստիկ, տեխնիկական և այլ հարցեր:
Վարչապետը կարևորել է միջգերատեսչական շարունակական փոխգործակցությունը հետագա աշխատանքների համատեքստում և խորհրդակցության արդյունքներով մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատուներին:



ԲՏԱ նախարարն ու Բենժամեն Հադադը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Կանանց ԱԱ-2027․ Հայաստանի հավաքականը տանը խոշոր հաշվով զիջել է Բելառուսի թիմին
Զինծառայող է մահացել․ ընթանում է քննություն․ ՊՆ
«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հայտնի է՝ ով է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ձերբակալված երկրորդ անձը
Էս եք, սա է վերաբերմունքը ՀՀ քաղաքացուն․ ընտրակաշառքով իշխանության փորձ կարող է անել միայն «Թույլիկ Հայաստանը»
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ
Թե՛ Ծառուկյանը, թե՛ Կարապետյանը ձայները տալու են Քոչարյանին․ բոլորը գիտեն, թե խաղը որ կենտրոնից է կառավարվում
ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն է գրանցել
Եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է
Գոհար Ղումաշյանի նկատամբ որպես խափանման միջոց տնային կալանքի միջնորդություն է ներկայացվելու դատարան
Պետությունը պայման է, որտեղ կստանանք կրթություն, և այն դարձնենք ավելի մեծ արդյունք պետության համար․ վարչապետ
Արայիկ Հարությունյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Ջերմուկի խաչմերուկից Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են․ հրապարակվել է ձայնագրություն
Ինչքան պետական ծրագիր կա, օգտվել եմ․ Սայաթ-Նովա բնակավայրում մասնավորի կողմից հիմնվել է խելացի անասնաշենք
Ժամանակներ են եղել ՀՀ-ում, երբ ընդդիմության համար ոչ թե 2 բառ իրար կապելն էր, այլ 20 քվեատուփ ավել «պահելը»
Սպասվում է 0-ին մոտ ջերմաստիճան հողի մակերևույթին, -1․․․-4 աստիճան ցուրտ՝ օդում
Քննարկվել է Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը
Կարապետյանի վարույթի քննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել․ ՔԿ
Լավ է ստացվել, չէ՞, հարգելի՛ ուսուցիչներ․ վարչապետն այցելել է Վարդաշենի վերանորոգված դպրոց․ տեսանյութ
Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը․ ձեռք են բերվել համաձայնություններ
ՊԵԿ-ը մաքսային վարչարարությունը բարեփոխող նախագիծ է մշակել
Շենքն ունի առանձին ապաստարան. Նոր Ուղի բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ վարչապետը մասնակցել է բացմանը
Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ
Կալուգացի օլիգարխն ինքն էլ չի հավատում, որ հաղթելու է, դրա համար չի հրաժարվում քաղաքացիություններից. Չախոյան
Գինեգործության ոլորտում գործող 192 հարկ վճարող պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ հարկային եկամուտ․ ՊԵԿ
Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, չկա ճանապարհ. վարչապետ
ԱԺ-ն քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում Խաչատրյանի թեկնածությունը
Գրիգորյանն ու Կատարի դեսպանն ընդգծել են 2 երկրի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը
Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյանը մանրամասնել է
Առաջիկա Կառավարության նիստի ընթացքում կընդունվի պարարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիրը. Պապոյան
Իսակովի պողոտայում տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ. տեսանյութ
Ձեր գաղափարը կարող է ստանալ մինչև 5 մլն դրամ աջակցություն. հայտերի ընդունումը շարունակվում է
Թուրքիայում զինված անձը հարձակվել է դպրոցի վրա և պատանդ վերցրել աշակերտների. կան տուժածներ
Պարույր Սևակ բնակավայրում կառուցվել է նոր կրթահամալիր. վարչապետը ներկա է եղել բացմանը․ տեսանյութ
Ինչո՞ւ պիտի գազը թանկանա, նման հայտարարություն չի հնչել. Ռուբեն Ռուբինյան
Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմելու, բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք, փորձելու ենք լուծելով առաջ գնալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT