Թմրամիջոց օգտագործած, ժամկետանց վարկային պարտավորություն ունեցողները կզրկվեն. Ոստիկանության ծառայողները կատեստավորվեն

01/06/2023 schedule12:01

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ որոշման նախագծով սահմանվում են ատեստավորման անցկացման առանձնահատկությունները:

«Ատեստացիայի սուբյեկտ են լինելու թե՛ ոստիկանության պետի տեղակալները, թե՛ ոստիկանության մնացյալ խմբի ծառայողները: Ատեստացիան իրականացնելու ենք երեք փուլով՝ հետևյալ հերթականությամբ. առաջին՝ ընդհանուր բաժնի թեստավորում, որը ներկայացնում է ընդհանուր զարգացվածության մասով ծառայողների ստուգում, երկրորդ փուլը կլինի ստուգարք, որը կներկայացնի ֆիզիկական և մարտական պատրաստվածության ստուգման մասով համապատասխան գիտելիքների և կարողությունների ստուգում, և երրորդ փուլը մասնագիտական բաժնի թեստավորումն է, որը վերաբերելու է ծառայողների բուն մասնագիտական կարողություններին»,- մանրամասնեց Սարգսյանը:

Ներքին գործերի նախարարի տեղակալը նկատեց, որ յուրաքանչյուր հաջորդ փուլին ծառայողը հնարավորություն ունի մասնակցելու միայն նախորդ փուլի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում. «Քանի որ ցանկանում ենք թափանցիկ լինի պրոցեսը, ատեստացիան իրականացվելու է թեստավորման մակարդակով՝ էլեկտրոնային պլատֆորմի միջոցով»:

Հավելավճարը ենթադրելու է երեք արդյունք՝ գերազանց, լավ և բավարար:

«Գերազանց կարող է ստանալ անձը, եթե 45-50 հարցի ճիշտ է պատասխանել, լավ, եթե 35-44-ի, բավարար՝ 26-34-ի, այսինքն՝ կեսից ավելիին, և, բնականաբար, մինչև 25-ը կհավակնի ստանալ անբավարար գնահատական: Ըստ այդմ՝ կորոշվեն նաև հավելավճարի չափերը»,- նշեց Արփինե Սարգսյանը:

Վերջինս նկատեց, որ սահմանվել է մի քանի չափորոշիչ, որպեսզի հասկանան՝ արդյոք անձը կարո՞ղ է մասնակցել ատեստավորմանը, թե՞ ոչ:

«Առաջինը վերաբերում է թմրամիջոցի և հոգեմետ նյութերի օգտագործմանը: Նախօրոք՝ մինչև ատեստացիան, կունենանք լիցենզավորված բժշկական կազմակերպության իրականացրած փորձաքննություն, որի արդյունքը եթե դրական լինի, անձին չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը: Երկրորդ կարևոր կոմպոնենտն այն է, որ եթե ծառայողն ունի 20 միլիոն ՀՀ դրամ, կամ դրան համարժեք տրամադրված վարկ, դրա շրջանակներում՝ 91 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություն, ապա այս դեպքում ևս չի թույլատրվի ատեստավորմանը մասնակցել»,- շեշտեց նա:

Նշենք, որ ատեստացիան անցած ծառայողների վճարումը կիրականացվի ատեստացիան անցնելու հաջորդ ամսվանից: Իսկ ատեստացիայի պրոցեսը կմեկնարկի այս տարվա հուլիս ամսին:

Տպել
529 դիտում

ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ պետնախարար Արթուր Հարությունյանը ԱԱԾ և ՆԳՆ ղեկավարների հետ ՀՀ-ում է

Ռուսաստանի սիրտը ցավում է Ղարաբաղի հայերի համար. Պեսկով

Էստոնիան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար գրասենյակ է բացել Երևանում

Լեռնային Ղարաբաղի հայերին խորհրդանշական կերպով շնորհվել է Փարիզի պատվավոր քաղաքացիություն

Միրզոյանն իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է. Վոլոդին

Դաշնակցությունն ամբողջությամբ և նրա մի շարք անդամներ հավաքագրված էին ԿԳԲ-ի կողմից․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ԼՂ նախկին 2 նախագահի և Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին

Տղամարդը հարբած վիճակում ծեծել է կնոջը, կրակել նրա ուղղությամբ․ նրան ձերբակալել են

«Աստված լրբից երես է թեքում», «այ տխմար». Ազգային ժողովում փոխադարձ վիրավորանքներ են հնչում (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում ցույցերի ժամանակ 27-ամյա երիտասարդի կողմից սառը զենք կրելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՌԴ-ն դժգոհ է. Պեսկովը մեկնաբանել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին ՀՀ խորհրդարանի որոշումը

Ձևակերպումը տարակուսանք և ափսոսանք է առաջացնում. Խանդանյանը՝ ՄԱԿ-ի դիտորդների զեկույցի մասին

Այս գիշեր ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները. այնտեղ մնացել է մի քանի հարյուր մարդ (լուսանկարներ)

Անն-Լորանս Պետելը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշումը

Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում

ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ վարչապետի խոսնակ

Գերասիմ Ավետիսյանը բռնության և մահակներով, բենզինի շշերով զինվելու կոչեր է արել. նրան մեղադրանք է ներկայացվել

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը

ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը պատերազմի ժամանակ վիրավոր է ձևացել. գործի նյութերը դատարանում են

Վերադարձ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարը ինքնաթիռից Արարատ սարի լուսանկարն է հրապարակել

ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործողությունները օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից. Սերգեյ Շոյգու

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ են պարգևատրվել

Վստահ եմ, որ հայ-իրաքյան հարաբերությունները նոր՝ առավել դինամիկ զարգացման փուլ կթևակոխեն. Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին

ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները՝ իրենց հետ Հայաստան բերելով ծառայության տեխնիկան «Ազատություն»

Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին՝ չպատասխանելով ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությանը. Շառլ Միշել

Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Ադրբեջանն ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին, սոցցաները ողողել՝ նրա լուսանկարներով

Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից, պետք չէ չափազանցնել վավերացման գործընթացը և դրա հետևանքները. Խանդանյան

Խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառմանը. Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում անձրև կտեղա

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կժամանի Թեհրան

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան, Գերմանիան մեր վստահելի ու կայուն գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է Օլաֆ Շոլցին

Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար

Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը (տեսանյութ)