Երևան
13 °C
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Սրանով նախատեսվում է բարձրացնել ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետտուրքի դրույքաչափերը։
Նշենք, որ գործող օրենքը նախատեսում է 30 հազար դրամ այն դեպքում, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, և 10 հազար դրամ, եթե ներկայացնում է օգտագործման համար անպիտան կամ ժամկետանց փաստաթուղթ։
Կառավարության հիմնավորմամբ՝ տուրքի այս չափերը չեն ծածկում պետության ծախսը։ Հետևաբար առաջարկվող նոր դրույքաչափերը մի քանի անգամ գերազանցում են գործող գները։
Հայաստան վերադարձի վկայական տալու համար այժմ առաջարկվում է սահմանել 20 հազար դրամ տուրք, անձնագրի վերականգնման, տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար կամ վերադարձի վկայական տրամադրելու դեպքում՝ 45 հազար դրամ, իսկ տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու համար՝ 90 հազար դրամ։
Բացի այդ, Կառավարությունն առաջարկում է հանել 16 տարին լրացած քաղաքացիների համար սահմանված ֆինանսական արտոնությունը։
Բանն այն է, որ գործող օրենքով 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներն ազատվում են 1000 դրամ պետական տուրքի վճարումից։ Առաջարկվող նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է 1000 դրամի վճարումը դարձնել պարտադիր։
«Ներկայում ՀՀ անձնագիր (հին նմուշի կամ կենսաչափական) ստանալու կարիք ունի միայն այն քաղաքացին, որը պատրաստվում է մեկնել օտարերկրյա պետություն (հատել ՀՀ սահմանը)։ Եթե փորձենք պատկերացնել, թե ինչքան ծախս պետք է կատարի քաղաքացին թեկուզ ամենամոտ օտարերկրյա պետություն մեկնելիս, ապա ակնհայտ է դառնում, որ անձնագիր ստանալու համար սահմանված 1000 ՀՀ դրամ պետական տուրքի արտոնությունը, այն էլ միայն 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ստացողների համար, այլևս իրավական, վարչական, սոցիալական կամ որևէ այլ ռացիոնալ բաղադրիչ կամ հիմնավորվածություն չունի»,- ասված է հիմնավորման մեջ:
Օրենքի նախագծի ընդունմամբ միայն անձնագրային վերոհիշյալ գործարքներից գանձվող պետական տուրքի տարեկան գումարը կավելանա շուրջ 75 մլն դրամով:
Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան
ԼՂ-ում ռուս խաղաղապահներին է հանձնվել 14 միլիոն զինամթերք
ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 514 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի
Հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչին
«Չայնիի ոլորաններ»-ում «Զիլ»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. կա տուժած
Ադրբեջանում հայտարարել են, թե սկսել են ցուցակագրել ԼՂ-ում մնացած հայերին. նրանց թիվն անհայտ է
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը
ՀՀ-ում ԵՄ առաքելության 11 մեքենա տեղակայվել է Եղեգնաձորում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Եթե անհրաժեշտ լինի, ավտոբուսները կրկին կմեկնեն ԼՂ՝ տեղահանված անձանց Հայաստան բերելու համար. Սանոսյան
Արմեն Գրիգորյանը Թեհրանում է
Տղերքը լավ են. Թադևոսյանը՝ ԼՂ-ում մնացած արցախցի փրկարարների մասին
Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 490 է. ինչպիսին է բաշխվածությունը՝ ըստ մարզերի
ՄԱԿ-ի առաքելության անդամները դատարկ Լաչինի սահմանային կետում են
Ալիևի օգնականը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Ստեփանակերտում «չի շտապում ծածանել» իր դրոշը
Ժոզեպ Բորելը Օդեսսայից մեկնել է Կիև
Հռոմի պապը Երևանի և Բաքվի միջև տևական համաձայնության հասնելու հույս է հայտնել
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ
Երեկ 18։00-ից հետո ընդամենը 3 արցախցի է Հակարիի կամրջով անցել Հայաստան
Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ԼՂ-ի համար համազգային աղոթքի օր է
Վրաստանում միջանկյալ և արտահերթ ընտրություններ են մի շարք շրջաններում
Բնակության ծախսերը հոգալու համար օգնությունը չի տրամադրվի արցախցիներին, որոնք Հայաստանում ունեն բնակարան. փոխվարչապետ
Ահաբեկչություն Թուրքիայում. ՆԳՆ-ի շենքի մոտ ահաբեկիչը պաթեցրել է իրեն, ևս մեկին վնասազերծել են (լուսանկարներ)
Վանաձորում ծնվել է արցախցի առաջին փոքրիկը, որին ծնողները սպասել են 19 տարի
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
ԼՂ-ից բռնի տեղահանվել է ընդհանուր առմամբ 100 հազար 483 անձ
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում. Սեբաստիան Լեկորնյու
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները տարբեր մարզերում
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով
30 տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար մարզերում ակտիվ աշխատում են ՄՍԾ խմբերը (տեսանյութ)
Սյունիքի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու գլորվելով հայտնվել դաշտում. կա տուժած
Այս օրերին ձեր վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս. Ժաննա Անդրեասյանը` ուսուցիչներին
Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված ընտանիքի որդին՝ Ավետը (լուսանկար)
© 2023 Հայկական ժամանակ