Ինչպես է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել. ՔԿ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել

09/06/2023 schedule16:28

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել հունիսի 8-ին Երևանում տեղի ունեցած վթարի վերաբերյալ՝ նշելով, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում հունիսի 8-ին ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔԿ հաղորդագրության մեջ ասված է.

«2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ հասցեի դիմացի ճանապարհահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ լուսացույցի տակ, այլ տրանսպորտային միջոցների շարքում կայանված «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցին։

Վերջինս իր հերթին բախվել է հարակից կայանված «Ջիպ» մակնիշի տրանսպորտային միջոցին, իսկ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և բախվել թիվ 39 երթուղին սպասարկող «Գազ-32213» մակնիշի միկրոավտոբուսին։ Դրա հետևանքով «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը), նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական, և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ ծառայությունից ստացվել են դեպքն արձանագրած տեսախցիկների տեսագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան երթևեկում է Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցով՝ Բեյրութի փողոցի կողմից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող ուղեմասի ձախ եզրային գոտով: Լուսացույցի կանաչ թույլատրող ազդանշանի առկայությամբ նշված ավտոմոբիլի վարորդը ուղիղ հատում է Գ.Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկը, ապա նույն ուղղությամբ երթևեկում է դեպի Ագաթանգեղոսի փողոցի ուղղությամբ: Այդ ընթացքում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենային համընթաց՝ աջակողմյան գոտիներով, ընթանում են նաև այլ տրանսպորտային միջոցներ:

Նույն պահին Խորհրդարանի փողոցի կողմից դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային գոտի է մուտք գործում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող վաշտի ամենագնաց թափքով, կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներով կահավորված մեքենան, որի աջ կողմից Խորհրդարանի փողոցից դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային երթևեկելի գոտի են մուտք գործում սև գույնի ամենագնաց թափքով այլ մեքենաներ: Նույն ժամանակահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չունենալով երթևեկության համար իր ուղեգոտում որևէ խոչընդոտ, ձախ եզրային երթևեկելի գոտով ուղիղ երթևեկելու ժամանակ կտրուկ մանևրում է դեպի ձախ, դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, բախվում է լուսացույցի արգելող ազդանշանի առկայության պայմաններում կանգնած «Տոյոտա» մակնիշի մեքենային և գլխիվայր շրջվելով՝ շարժվում է դեպի աջ և ընդհարվում երթուղային միկրոավտոբուսին:

Զննությամբ պարզվել է, որ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը որևէ խոչընդոտող հանգամանք չի եղել և եթե վարորդը շարունակեր իր երթևեկությունն ուղիղ, ապա անվտանգ կերպով կկարողանար շարունակել ընթացքը: Այսինքն, ըստ նախնական տվյալների, Խորհրդարանի փողոցից ամենագնաց թափքով այլ մեքենանների շարասյան՝ դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային երթևեկելի գոտի մուտք գործելը որևէ կերպ չէր կարող խոչընդոտել «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի ուղիղ ընթացքին։

Նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 8-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանը «Ֆեյսբուք»-ում գրառում էր կատարել՝ պնդելով, որ Գրիգոր Լուսավորչի վրա ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց։

Գրառմանն ի պատասխան ՆԳՆ-ն տարածել էր պարզաբանում՝ նշելով, որ Ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով նշանակված է ծառայողական քննություն:

 

Տպել
975 դիտում

Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է

2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն

Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

Ինչու և ուր է մեկնել Աշոտ Փաշինյանը. վարչապետի աշխատակազմը «ֆեյքազերծում» է մի շարք լուրեր

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է

Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ

Հանդիպումներ Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների և Հաջիևի հետ. Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել

Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՊՆ

Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից. Իոաննիսյան

Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի Հայկ Կոնջորյան

ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է (լուսանկարներ)

ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան

Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է

Ծանր վիրավոր ԼՂ 23 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ բուժհաստատություններ. սպասվում է նոր տեղափոխություն

Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել (լուսանկարներ)

ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ (տեսանյութ)

Փողոց դուրս եկան մարդիկ, որ տասնամյակներով տզրուկի նման կպել էին ՀՀ-ի և ԼՂ-ի՝ իրենց հատկացված կերակրատաշտերին. Դավոյան

Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձի մասին Միրզոյանը պատմել է Գուտերեշին

Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. վարչապետ

Կիրականացվի ԼՂ-ից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների առաջին տեղափոխումը Հայաստան

Ստեփանակերտի բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառում է կատարվել լաբորատոր ստուգման համար

Մենք սիրով և հոգատարությամբ կընդունենք ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին. վարչապետ

Դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունը ի ցույց դնելու ջանքեր են գործադրում. վարչապետ

Վերին Լարսի անցակետն այսօր կգործի սահմանափակ ռեժիմով. շինաշխատանքներ են

Երևանի Կենդանաբանական այգին 2 օր փակ է լինելու

Ալիևի հրավերով Էրդողանն այսօր մեկնում է Նախիջևան

Շտապօգնության 23 մեքենա ԼՂ-ից Հայաստան է տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավոր քաղաքացիների

Գուտերեշը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Փաշինյանի հետ զրույցում մտահոգություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ. Բլինքեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով