Նախկին գլխավոր հարկադիր կատարողի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն

09/06/2023 schedule16:45

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի թիկնապահ Է. Ս.-ն ու վարորդ Հ. Բ.-ն օժանդակել են Մ. Պ.-ի կողմից վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 44 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակություն կատարելուն:

Այս մասին հակակոռուպցիոն կոմիտեն հետևյալ հաղորդագրույթյունն է տարածել.

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Միհրան Պողոսյանն իր անձնական թիկնապահ Է. Ս.-ին (2008 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ. Բ.-ին (2009 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2016 թվականի ապրիլ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն ապահովել իր անձնական անվտանգությունը: Այսինքն՝ Է. Ս.-ն և Հ. Բ.-ն օպերատիվ բաժնում փաստացի աշխատանքի չեն հաճախել, այլ մշտապես ուղեկցել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, կատարել նրա անձնական բնույթի հանձնարարությունները և առանց համապատասխան պաշտոնից բխող գործառութային պարտականությունները կատարելու՝ ՀՀ պետական բյուջեից ստացել են աշխատավարձ ու դրան հավասարեցված վճարումներ:

Արդյունքում Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է. Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22.117.820 ՀՀ դրամ, իսկ Հ. Բ.-ի դեպքում՝ 21.754.643 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Բ.-ին և Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

Տպել
733 դիտում

Միրզոյանն իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակը

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է. Վոլոդին

Դաշնակցությունն ամբողջությամբ և նրա մի շարք անդամներ հավաքագրված էին ԿԳԲ-ի կողմից․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ԼՂ նախկին 2 նախագահի և Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Երևանի պետական համալսարանը պատրաստ է ընդունելու ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին

Տղամարդը հարբած վիճակում ծեծել է կնոջը, կրակել նրա ուղղությամբ․ նրան ձերբակալել են

«Աստված լրբից երես է թեքում», «այ տխմար». Ազգային ժողովում փոխադարձ վիրավորանքներ են հնչում (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում ցույցերի ժամանակ 27-ամյա երիտասարդի կողմից սառը զենք կրելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

Չէի ցանկանա, որ ՌԴ նախագահ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել դաշնակից Հայաստան այցից. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի մասին

Ձևակերպումը տարակուսանք և ափսոսանք է առաջացնում. Խանդանյանը՝ ՄԱԿ-ի դիտորդների զեկույցի մասին

Այս գիշեր ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները. այնտեղ մնացել է մի քանի հարյուր մարդ (լուսանկարներ)

Անն-Լորանս Պետելը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշումը

Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում

ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ վարչապետի խոսնակ

Գերասիմ Ավետիսյանը բռնության և մահակներով, բենզինի շշերով զինվելու կոչեր է արել. նրան մեղադրանք է ներկայացվել

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը

ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը պատերազմի ժամանակ վիրավոր է ձևացել. գործի նյութերը դատարանում են

Վերադարձ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարը ինքնաթիռից Արարատ սարի լուսանկարն է հրապարակել

ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործողությունները օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից. Սերգեյ Շոյգու

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ են պարգևատրվել

Վստահ եմ, որ հայ-իրաքյան հարաբերությունները նոր՝ առավել դինամիկ զարգացման փուլ կթևակոխեն. Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին

ԼՂ-ից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները՝ իրենց հետ Հայաստան բերելով ծառայության տեխնիկան «Ազատություն»

Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին՝ չպատասխանելով ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությանը. Շառլ Միշել

Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Ադրբեջանն ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին, սոցցաները ողողել՝ նրա լուսանկարներով

Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից, պետք չէ չափազանցնել վավերացման գործընթացը և դրա հետևանքները. Խանդանյան

Խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառմանը. Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում անձրև կտեղա

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կժամանի Թեհրան

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան, Գերմանիան մեր վստահելի ու կայուն գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է Օլաֆ Շոլցին

Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար

Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը (տեսանյութ)

Մի կեղծեք, Հարությունյանին 2 անգամ հրաժարականի պահանջ է ներկայացվել և իշխանությունը հանձնելու վերջնագիր. Աթանեսյան

Ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք գտնել դպրոցներում առկա ազատ տեղերի մասին տեղեկատվությունը

Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Ֆինլանդիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության հետ արված այցերի մասին

ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 617 անձ է ժամանել Հայաստան