Ուղիղ բանակցությունների կոչ ենք անում Բաքվի պաշտոնյաների և ԼՂ ներկայացուցիչների միջև. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

17/08/2023 schedule08:46

ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդրի իրավիճակով։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս մասին ասել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը։

«Մենք խորապես մտահոգված ենք, որ փակված է Լաչինի միջանցքը, կարևորագույն ապրանքների մատակարարումը ընդհատված է, ծանրացել է մարդասիրական վիճակը։ Պարենի, դեղորայքի, մանկական կերի և էներգիայի հասանելիությունը չպետք է խափանվի։ Մարդիկ չպետք է այդ վիճակում մնան։ Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Առևտրային, մարդասիրական և անձնական տրանսպորտային միջոցները պետք է կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում այն, որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում մարդասիրական մատակարարումների համար»,- նշել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հասկանում է, որ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր ԿԽՄԿ-ն օգնել է, որ դեղորայք մատակարարվի, բժշկական նպատակով ավելի քան 700 անձ տեղափոխվի՝ շնորհիվ կենսական այս ճանապարհի։

«Բժշկական տեսանկյունից խոցելի անձինք Լաչինի միջանցքով են տեղափոխվում։ Չեզոք, անկողմնակալ, մարդկային և անկախ մարդասիրական հասանելիությունը և աջակցությունը, այդ թվում՝ բժշկական տեղափոխությունները, չպետք է խոչընդոտվեն»,- ընդգծել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

Նա նաև շեշտել է՝ անհրաժեշտ է, որ կողմերի բանակցությունները միտված լինեն այս հակամարտության տևական խաղաղ լուծմանը։ Նրա խոսքով՝ պետք է նորմանալացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Խաղաղության համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը լինել ճկուն, գնան փոխզիջումների և ստեղծագործաբար մտածեն։

Խաղաղությունը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղում բնակվող անձանց իրավունքների և անվտանգության պաշտպանություն։ ԱՄՆ-ն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և անմիջապես դադարեցնել բոլոր քայլերը, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին հարգել իրենց պարտավորությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո։ Միջազգային համայնքը պետք է շարունակի դիվանագիտական մասնակցությունը՝ խթանելով երկխոսությունը և տևական արժանապատիվ խաղաղությունը։ Բանակցությունները կենսական դեր ունեն մնայուն խաղաղության հասնելու գործում։ Մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի, որը թույլ կտա Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Կողմերին ուղիղ բանակցությունների կոչ ենք անում, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների կոչ ենք անում նաև Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագա Հարավային Կովկասի համար։ Եվ մենք կշարունակենք երկկողմ և բազմակողմ աշխատանքը բոլոր գործընկերների հետ»,- իր խոսքը եզրափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

Տպել
493 դիտում

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ