Լուծարման հրամանագիրը կամովի՞ն որոշում է, թե՞ պարտադրել է երրորդ պետություն. հարցեր ՀՀ-ում գտնվող ԼՂ իշխանական էլիտային

19/10/2023 schedule14:19

Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիր ստորագրած Սամվել Շահրամանյանն արդեն երեք շաբաթից ավելի է՝ Երեւանում է: Դատելով մամուլի հրապարակումներից՝ նա ակտիվ հանդիպումներ է ունենում ՀՀ տեղափոխված ԼՂ կառավարության անդամների, պատգամավորների հետ։

Շահրամանյանը, ՀՀ տեղափոխված ԼՂ մյուս պաշտոնյաները, սակայն, առայժմ ձեռնպահ են մնում համատեղ ասուլիսով կամ այլ ձեւաչափով հանրությանը պարզաբանումներ ներկայացնելուց այն մի շարք լեգիտիմ հարցերի վերաբերյալ, որոնք առկախված են եւ շուտափույթ պատասխանի կարիք ունեն։

Այժմ թվարկենք այն հարցերը, որոնք, թերեւս, ամենաշատն են շրջանառվում եւ հուզում թե՛ արցախահայությանը, թե՛ ՀՀ քաղաքացիներին։ 

1․ Ինչո՞ւ հրաժարական տվեց ԼՂ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը, ո՞ւմ հրահանգով կամ պարտադրանքով։ Արդյոք այդ հրաժարականի պատճառների թվո՞ւմ է նաեւ ՌԴ-ի կողմից ԼՂ-ին դեռեւս ս․թ․ հուլիսի 25-ին առաջարկված՝ Ադրբեջանի կազմում ինտեգրացիայի մասին՝ այսպես կոչված «Լավրովի պլան-2»-ի մերժումը։ Այդ փաստաթուղթը, նշենք, հանրայնացրել էր ԼՂ նախագահին կից ճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:

Այս համատեքստում՝ արդյոք ճի՞շտ են ԼՂ նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի պնդումները, թե՝ Արայիկ Հարությունյանին հրաժարական են պարտադրել ՌԴ համապատասխան ծառայությունները։ Սամվել Բաբայանը ԼՂ-ից ՀՀ տեղափոխվելուց հետո Հանրային հեռուստաընկերության եթերում, հիշեցնենք, հայտարարեց, որ ԼՂ գործող եւ նախկին իշխանությունները ռուսական ФСБ-ի հրահանգներն են կատարում, նրանց «շպիոններն» են. «Ռուսաստանի ФСБ-ն զանգում է Արայիկ Հարությունյանին, ասում է՝ իմ մյուս շպիոնները, նախկին նախագահները ինձ զեկուցել են, որ շատ ես խաբում: Արայիկ Հարությունյանին դրա համար փոխել են»:  

Իսկ Սամվել Շահրամանյանի՝ ԼՂ նախագահ ընտրվելու նախօրեին Բաբայանը 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր նույնը՝ Հարությունյանը հրաժարական է տվել ՌԴ ФСБ-ի՝ տարածաշրջանով եւ Ղարաբաղով զբաղվող «5-րդ վարչության» պարտադրանքով։ 

«Ժամանակին Ռուբեն Վարդանյանին հրավիրել են էնտեղ, Ա. Հարությունյանի հետ միասին նշանակել պետնախարար, դրանից հետո մենք ստացանք էն, ինչ ստացանք՝ ճանապարհները փակվեցին, եւ մենք պրոբլեմի առջեւ կանգնեցինք։ Էսօր ոչ մեկը չի ուզում ընդունի, որ դա իր մեղքն է եղել, եւ որոշել են Ա. Հարությունյանին փոխարինել մեկ այլ անձով, որի լոբբինգը արել են էլի նույն անձինք, որոնք պադվալներում, թե սենյակներում որոշումներ են կայացնում եւ ներկայացնում այդ անձին։ Խնդիրն այն է, որ դա բերելու է մեծ պրոբլեմի Արցախի ժողովրդի համար»,- մասնավորապես նշել էր Բաբայանը։ 

Նույն՝ Հ1-ին տված հարցազրույցում, նկատենք, Բաբայանը հավելել էր․ «Ամսի 9-ի (սեպտեմբերի) գիշերը ինձ հրավիրում են պառլամենտ քաղաքական 4 ուժ եւ Դավիթ Իշխանյանը, ասում են՝ Բաքվից հրահանգ ենք ստացել՝ եթե դուք ընտրեք էսինչին նախագահ, մենք ուժ ենք կիրառելու: Իրենք՝ հինգով հավաքված, ինձ ասում են՝ մենք վերցնում ենք մեր վրա՝ Արթուր Հարությունյան, պետնախարարը, Աշոտ Ղուլյան, Հակոբ Հակոբյան, չորրորդը՝ Արթուր Թովմասյանը: Ասում են՝ ձեզ էլ ասում ենք, որ հավաքներ չանեք»:

Բաբայանի այս պնդումները, որ ՌԴ հատուկ ծառայությունների ձեռքի գործն է ԼՂ-ում իշխանափոխությունը, ճի՞շտ են, թե՞ չափազանցություն կամ հորինվածք։ Իրո՞ք Բաքուն նման սպառնալիք է հնչեցրել՝ նոր նախագահ ընտրելու դեպքում ուժ կիրառել, եթե՝ այո, ապա ինչո՞ւ են ԼՂ ճակատագրի համար պատասխանատու այս անձինք գնացել նման արկածախնդրության։

2․ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության եւ ԼՂ իշխանության ներկայացուցիչների միջեւ ս․թ․ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված համաձայնագիրը հրադադարի, ԼՂ պաշտպանության բանակի զինաթափման, ԼՂ-ից «ՀՀ զինված ուժերի» դուրս բերման մասին ո՞վ է կազմել, առաջարկել՝ Ռ՞Դ-ն, թե՞ դրա կազմմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանը։ Արդյոք սույն փաստաթղթի քննարկմանը մասնակցած ԼՂ նախկին եւ ներկա իշխանության ներկայացուցիչները հայտնե՞լ են իրենց առարկությունները որոշ կետերի, մասնավորապես՝ «Կողմերը պայմանավորվել են ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների եւ զինծառայողների դուրսբերման եւ ԼՂ զինված կազմավորումների լուծարման եւ ամբողջական զինաթափման մասին»։  

«ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների եւ զինծառայողների դուրսբերում» ձեւակերպման վերաբերյալ առարկություն ներկայացվե՞լ է, եթե՝ այո, ապա ինչո՞ւ է այն քննարկումից հետո շարունակել տեղ գտել փաստաթղթում։ ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի, հայտարարել է, որ այդ փաստաթղթի «տեքստի ձեւավորմանը» որեւէ կերպ չի մասնակցել։

«Իհարկե, մենք ծանոթացանք տեքստին, ու քանի որ այդ տեքստի ձեւավորմանը Հայաստանի Հանրապետությունը որեւէ կերպ չի մասնակցել եւ քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետեւյալն է, որ տեքստում հիշատակվում է ՀՀ զինված ուժերը եւ խոսվում է Լեռնային Ղարաբաղից ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին: Առաջինը՝ այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021թ. օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, բայց, ամեն դեպքում, մենք այս հայտարարությունը եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից նրա ընդունումն ընդունում ենք ի գիտություն»,- սեպտեմբերի 20-ին իր ելույթում նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Մինչդեռ ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանությանը հակառակ պնդումն էր արել՝ Փաշինյանի խոսքին հակասող հայտարարություն:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից եւ զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել, եւ հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում՝ անձամբ ՀՀ վարչապետը: Ցավում եմ, որ ՀՀ-ում խորհրդարանական մեր գործընկերները, հավանաբար տեղյակ չլինելով այս մանրամասնություններին, փորձում են իրենց տեղեկացվածության պակասի հետեւանքով մեղավորներ որոնել կամ մեղքեր բարդել այլ պատասխանատու անձանց վրա: Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս մեզ ավելի մանրամասնություններ ներկայացնել»,- նշել էր Իշխանյանը:

Ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակը վերահաստատել էր, որ «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացրել է Լեռնային Ղարաբաղը, փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել»։

3․ Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ԼՂ-ում զինադադարի վերաբերյալ սեպտեմբերի 20-ի հայտարարությունից հետո ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, թե դրանից մոտ 10 օր առաջ Ադրբեջանը առաջարկ է արել, ըստ որի՝ ԼՂ-ում 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո մնացած զինտեխնիկան պետք է հանձնվի ռուսական խաղաղապահներին, եւ, որպես կոմպրոմիս, ԼՂ-ում ձեւավորել ազգային գվարդիայի տիպի մի կառույց՝ կազմված ոստիկանական ուժերից եւ փրկարար ծառայությունից։ Առաջարկը, դատելով Հակոբյանի խոսքից, մերժել է ԼՂ-ն։ Արդյոք նման առաջարկ արվե՞լ է, եւ ինչո՞ւ է մերժել ԼՂ-ն:

4․ ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը ս․թ․ սեպտեմբերի 28-ին ԼՂ լուծարման հրամանագիր է ստորագրել։ Նկատենք, որ այն ստորագրվել է ՌԴ խաղաղապահներ-ԼՂ իշխանություն վերոհիշյալ համաձայնագրի հրապարակումից 8 օր անց։ Այդ հրամանագիրը արդյոք Շահրամանյանը ԼՂ պետական որեւէ գերատեսչության, դրա որեւէ ներկայացուցչի հետ քննարկե՞լ է, թե՞ հրամանագրի որոշումը կայացվել է միանձնյա կամ գուցե երրորդ կողմի պարտադրանքով։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ի՞նչ կլիներ, եթե այդ պահին, առհասարակ, Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց: Ադրբեջանը սպառնում էր զորքերը մտցնել Ստեփանակերտ եւ մայրաքաղաքից մեկուսացված Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ, որտեղ դեռ 100 հազ.-ից ավելի մարդ կար»:

Արդյոք ճի՞շտ է նրա այս պնդումը, եւ իրո՞ք Ադրբեջանի կողմից եղել է նման սպառնալիք, ինչպե՞ս է սպառնալիքը հնչեցվել՝ ուղի՞ղ, թե՞ միջնորդավորված։ Այդ սպառնալիքի չեզոքացման ուղղությամբ արդյոք որեւէ քայլ ձեռնարկե՞լ է ՌԴ խաղաղապահ զորակազմը։ 

5․ Ինչպե՞ս է Սամվել Շահրամանյանին, նրա թիկնապահներին, ԱԺ եւ կառավարության անդամներին հաջողվել հատել Հակարիի կամուրջը այն դեպքում, երբ ԼՂ նախկին նախագահներին, նախկին պետնախարարին, ԱԺ նախագահին եւ մի քանի այլ պաշտոնատար անձանց Բաքուն ձերբակալել է, ապա՝ կալանել ու մեղադրանք առաջադրել։

Արդյոք ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը չի՞ տվել անվտանգության երաշխիքներ վերոհիշյալ կալանավորված անձանց։ Ո՞վ է տվել անվտանգության եւ չձերբակալման երաշխիքներ Շահրամանյանին եւ ՀՀ տեղափոխած ԼՂ իշխանության ներկայացուցիչներին, արդյո՞ք ՌԴ-ն՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված, թե՞ Ադրբեջանը։ ՀՀ անվտանգ փոխադրվելու համար տրված երաշխիքների դիմաց արդյոք ԼՂ իշխանավորների կողմից որեւէ խոստո՞ւմ է տրվել երաշխավորներին առ այն, թե ինչ պետք է անեն վերջիններս ՀՀ տեղափոխվելուց հետո։

6․ «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը օրերս Հ1-ի եթերում հավաստիացրեց, որ ԼՂ նախկին նախագահներին «Երեւանից ամենաբարձր մակարդակով հասցվել են ԼՂ-ից անվնաս դուրս գալու ուղիներ, նրանք դրանից չեն օգտվել։

«Դուք հիշում եք՝ վառելիքի պահեստի պայթյունից հետո Երեւանից մի քանի անգամ ուղղաթիռ մեկնեց եւ եկավ, հնարավորություն է եղել հիվանդանոցի տարածք տեղափոխվել, այնտեղ ադրբեջանցիների ներկայություն ընդհանրապես չի եղել, եւ հնարավոր էր ուղղաթիռով Երեւան գալ։ Նրանք չեն ուզել ՀՀ իշխանության օգնության որեւէ առաջարկից օգտվել, որովհետեւ ապավինել են ռուսներին, որ ռուսները իրենց անվնաս այնտեղից դուրս կբերեն»,- ասել էր Բաբաջանյանը:

Նման առաջարկ իրոք արվե՞լ է ԼՂ նախկին նախագահներին, եւ ինչո՞ւ է մերժվել այն։    

7․ Շատ է խոսվում Շահրամանյանի հակասահմանադրական հրամանագիրը առոչինչ ճանաչելու, ԼՂ լուծարված պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելու, այսինքն՝ ՀՀ-ում «ԼՂ վտարանդի կառավարություն» ձեւավորելու մասին։ Արդյոք նման մտադրություն ունի՞ ՀՀ-ում գտնվող ԼՂ իշխանական էլիտան եւ հաշվարկե՞լ է նման կառավարություն ձեւավորելու ռիսկերը, միազգային հնարավոր արձագանքը։ 

ՀՀ-ում հանգրվանած ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ցայսօր այս հիմնական հարցերի վերաբերյալ որեւէ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել:

Հ․Մանուկյան

Տպել
5088 դիտում

Լարսը փակ է բեռնատարների համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել