Կեղտի մեջ անհասկանալի սեղան է դրված, վրան կռիս էլ չես հերձի. Ջաջուռի անասնագոմը՝ Գյումրու շների ստերջացման լաբորատորիա

03/03/2024 schedule21:33

Գյումրու փողոցներից ստերջացման և ստերլիզացիայի նպատակով հավաքված շները տարվում են Ջաջուռ, պահվում անասնագոմերից մեկում՝ հակասանիտարական պայմաններում: Այս աշխատանքն իրականացնում է «Կումնի» ՍՊԸ-ն:

Շները քնում են հենց անասնագոմի գետնին՝ կեղտի մեջ, կամ անասունների համար ժամանակին որպես կերակրաման ծառայած քարե տաշտակներում:

Այս մասին տեսանյութերի միջոցով ահազանգել է Կենսաբազմազանության պահպանության հիմնադրամի կենդաանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասով մասնագետ Գոհար Տեր-Անտոնյանը: Նա անձամբ գնացել է Ջաջուռ, նկարել առկա պայմանները, հյուծված ու սոված կենդանիներին, դիմել դատախազություն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գոհարը պատմում է, որ ազգությամբ ռուս քաղաքացիներ են եղել, որոնք նաև կենդանասերներ են, իմացել են, որ Ջաջուռում շներ են պահվում, որոշել են այցելել, կերակրել:

«Գնացել են, որ նկարեն շներին, էդ խայտառակությունն են տեսել, դա են նկարել, զանգել են մեզ»,- ասում է Գոհարը՝ նշելով, որ ռուսների ահազանգից անմիջապես հետո եղել է Ջաջուռում, և մեկ շուն, որը սատկելու շեմին է եղել, 911-ի աջակցությամբ տեղափոխել է Գյումրու կլինիկա: Նրա այցի պահին գոմում մոտ 10 շուն է եղել:

Ովքեր են ստեղծված իրավիճակի պատասխանատուները, և ում անասնագոմն է «Կումնի»-ն ծառայեցնում որպես ստերջացման և ստերլիզացիայի լաբորատորիա:

Մեզ հետ զրույցում Ջաջուռի վարչական ղեկավար Հրաչ Ռաֆայելյանն ասում է՝ գիտի, որ Գյումրիից շներ են բերվում, բայց անասնաֆերման, որտեղ պահվում են կենդանիները, գյուղից դուրս է գտնվում: Սեփականատեր ունի, ումից վարձակալվել է տարածքը, բայց թե ով է սեփականատերը, չի ճանաչում: Նրա խոսքով՝ իրենց գյուղի տղա չէ:

Երբ է հիմնադրվել «Կումնի» ՍՊԸ-ն

Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ «Կումնի» ՍՊԸ-ն Հարություն Վիրաբյանը հիմնադրել է 2023 թվականի նոյեմբերի 7-ին: Ըստ Գոհար Տեր-Անտոնյանի՝ 9 օր անց այս ընկերությունը մասնակցել է Գյումրու քաղաքապետարանի հայտարարած մրցույթին և հաղթող ճանաչվել: «Շահել է աբսուրդ գներով տենդեր, ինչը բացառված բան է»,- շեշտում է Տեր-Անտոնյանը:

Համայնքապետարանը 500 շան ստերլիզացիայի և ամլացման համար նախահաշվարկային գին է առաջարկել 13 մլն դրամ, կազմակերպությունը հաղթել է մրցույթը և համայնքապետարանից ստացել 8 մլն 917 հազար դրամ՝ յուրաքանչյուր շան համար նախատեսելով 17 հազար 834 դրամ:

«Երևանում էլ կենտրոն կա, հարցրեք պարոն Առաքելյանին, տեսեք՝ հնարավոր է էդ գումարով նման գործողություններ կատարել, անհնար բան է: Քաղաքապետարանը փող է լվացել, ո՛չ ստերջացրել են, ո՛չ կաստրացրել, եթե արելել են, ապա՝ խայտառակ հակահիգիենիկ պայմաններում:
Քննիչի հետ տեղի զննություն ենք անցկացրել, խայտառակություններ ենք հայտնաբերել, կեղտի մեջ ինչ-որ սեղան է դրված անհասկանալի: Էդ սեղանի վրա շուն չէ, կռիս էլ չես կարա հերձես, կռիսին էլ կխղճաս՝ էդ սեղանին դնես, ինչ-ոչ վիրահատություն անես: Ոչ միայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այլ նաև հենց փողերի լվացման մասով էլ ենք դիմել դատախազություն»,- ասում է Գոհարը:

Ինչ հոդվածով է նախաձեռնվել քրեական վարույթը

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում մանրամասնել է՝ ստացվել է այդ ընկերության կողմից ստանձնած գործառույթները որոշակի էական խախտումներով իրականացնելու և այլ հանգամանքների մասին հաղորդում։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):

«Կատարվել է կենդանիների հետ տարվող աշխատանքների համար նախատեսված վայրի զննություն, ընկերության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել իրավասու մարմիններից, ինչպես նաև կատարվում են վարութային և քննչական այլ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները համակողմանի ստուգելու, համապատասխան անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։ Այլ տվյալներ այս պահին հրապարակման ենթակա չեն»,- պարզաբել է Աբրահամյանը։

Ինչ գիտի այս մասին Գյումրու քաղաքապետարանը

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանին, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում պարբերաբար շներ որդեգրելու կոչեր է անում և լուսանկարներ հրապարակում, նաև Գյումրիում թափառող շներին առնչվող հարցերի շրջանակներում ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբի անդամ է:

Մեր հարցին՝ թե քաղաքապետարանում ո՞վ է այս հարցի պատասխանատուն, փոխքաղաքապետ Սանոյանն ասում է. «Ես չգիտեմ, երկուշաբթի զանգեք ընդունարան, իմացեք»:

Նկատենք, սակայն, որ շների հարցերով զբաղվող հիշյալ աշխատանքային խումբը փոխքաղաքապետ Սանոյանի մասնակցությամբ փետրվարի 28-ին հանդիպում էր անցկացրել, անգամ հայտարարություն տարածել՝ բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին առաջարկելով ներկայացնել ծրագրեր՝ թափառող շների ստերջացման գործընթացին զուգահեռ շների մեկուսացման, պահպանման, նոր ռազմավարության մշակման աշխատանքների վերաբերյալ:

Այս դեպքում փոխքաղաքապետի անտեղյակությունն առնվազն տարօրինակ է: Ենթադրելի է, որ թափառող շների հարցերով իրականացվող բոլոր ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են համայնքային բյուջեից, պետք է որ փաստաթղթային տեսք ունենան և ինչ-որ կերպ գոնե պատասխանատուների համար տեսանելի լինեն: Կամ գոնե քաղաքապետարանում այդ հարցի պատասխանատուն հայտնի լինի, որին նաև նույն հարցով զբաղվող աշխատանքային խմբի անդամները կճանաչեն:

428697016_731395192464279_8008992367358504777_n.jpg (193 KB)

Ի վերջո, ինչ է կատարվում Ջաջուռի անասնագոմում

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընկերության աշխատակից ներկայացած Սեդրակն ասում է՝ բոլոր հարցերով իրենց փաստաբանին դիմենք՝ չհերքելով, որ իրենց աշխատանքային տարածքն ու շների պահման վայրը Ջաջուռի անասնաֆերման է:

Փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը ևս շատ ասելիք չուներ: Գործի մանրամասներին դեռ ծանոթ չէ: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կծանոթանա, հարցերին կպատասխանի:

Մանրամասները՝ Գոհար Տեր-Անտոնյանի տրամադրած տեսանյութում:

Տպել
5352 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին