6 նախագահի և 10 պետքարտուղարի հետ 35 տարվա ծառայությունից հետո Նուլանդը հրաժարական է տվել. անհամաձայնություններ կան

06/03/2024 schedule16:03

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ երրորդ կարգի ամերիկացի դիվանագետ Վիկտորյա Նուլանդը կլքի իր պաշտոնը մինչև ամսվա վերջ։

Կարիերային դիվանագետ Նուլանդը տասնամյակներ շարունակ ծառայել է որպես պետքարտուղարի օգնական մի շարք նախագահների կառավարման շրջանում, եղել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետական քարտուղարի օգնական, 2021 թվականի հունվարին Ջո Բայդենի երդմնակալությունից հետո կրկին  նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում։ 

Նուլանդն իր կարիերան սկսել է դեռ Ռեյգան ավագի օրոք, հաջողությամբ շարունակել այն Բուշ Ավագի, Քլինթոնի, Բուշ կրտսերի օրոք և մեծ պահանջարկ ունեցել Օբամայի օրոք:

Համարվում էր, որ նա կփոխարինի Վենդի Շերմանին որպես պետքարտուղարի տեղակալ, և նույնիսկ Շերմանի հրաժարականից հետո նա յոթ ամիս զբաղեցրեց պետքարտուղարի տեղակալը, բայց Ջո Բայդենը, ի վերջո, գտավ մեկ ուրիշին այդ պաշտոնը զբաղեցնելու համար:

579.gif (131 KB)

Հիլարի Քլինթոնն ու Վիկտորիա Նուլանդը

Նուլանդն աշխատել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը 1990-ականներին, նախքան նախագահ Բարաք Օբամայի առաջին ժամկետը, եղել է ԱՄՆ դեսպանը ՆԱՏՕ-ում, իսկ հետո՝ Պետդեպարտամենտի խոսնակը, աշխատել է Չինաստանում, Ռուսաստանում, Մոնղոլիայում, համակարգել նաև Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի հետ ամերիկյան դիվանագիտական աշխատանքը:

577.png (745 KB)

Նուլանդն ու Բուշը

Որոշ պաշտոնական աղբյուրներից եղած արտահոսքի համաձայն՝ Նուլանդը ստիպված է հրաժարական տալ Սպիտակ տան քաղաքականության հետ արմատական անհամաձայնությունների պատճառով:

Որպես դեպարտամենտի խոսնակ և ավելի ուշ՝ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական, Նուլանդը բազմիցս արժանացել է Ռուսաստանի ղեկավարների զայրույթին Ուկրաինային բացահայտ աջակցության համար, հատկապես 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո:

580.jpg (239 KB)

Ջոն Քերրին և Նուլանդը

Նախկին պետքարտուղար Ջոն Քերրին հիշեցրել է, որ երբ Նուլանդը լքեց իր մամուլի քարտուղարի պաշտոնը եվրոպական գրասենյակը գլխավորելու ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորեց իրեն «այդ կնոջից ազատվելու» կապակցությամբ։ Քերիի խոսքով՝ ինքը Լավրովին պատասխանել է, որ ոչ թե ազատվել է նրանից, այլ «նրան առաջ մղել»։

Ներկայիս պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բարձր է գնահատել Նուլանդի երեքուկես տասնամյակների պատմություն ունեցող պետական ծառայությունը և շնորհակալություն հայտնել նրա դերի համար՝ վեց նախագահների և 10 պետքարտուղարների օրոք ամբողջ աշխարհում ԱՄՆ քաղաքականության ձևավորման գործում:

«Նրա ջանքերն անփոխարինելի են եղել Ուկրաինայում  ռուսական ներխուժման գնահատման, գլոբալ կոալիցիա կառուցելու և օգնելու համար Ուկրաինային հասնել այն օրվան, երբ նա կարող է կանգնել ոտքերի վրա՝ ժողովրդավարական, տնտեսական և ռազմական առումով»,-ասված է Բլինքենի հայտարարության մեջ:

581.jpeg (88 KB)

Բլինքենն ու Նուլանդը

Ռուսաստանում Նուլանդին հիշում են իր «Պետդեպարտամենտի թխվածքաբլիթներով». 2013 թվականին Կիևում Մայդանի ժամանակ նա Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պյատի հետ այցելեց ցուցարարների վրանային քաղաք, որտեղ նրանց հանձնեց սենդվիչներ և բլիթներ դեսպանի բերած տոպրակից:

578.jpg (39 KB)579.jpg (247 KB)

Նուլանդը՝ բլիթներով տոպրակով

Պետքարտուղարության հայտարարության մեջ չի նշվում Նուլանդի հրաժարականի պատճառները։

Նրան ժամանակավորապես փոխքարտուղարի պաշտոնում կփոխարինի մեկ այլ կարիերայի դիվանագետ՝ Աֆղանստանում նախկին դեսպան Ջոն Բասը, որը ղեկավարել է երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումը:

Տպել
971 դիտում

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է