Ինչ իրավիճակ է Նաիրի Զարյանի անվան դպրոցում. ինչու ազատվեց նախկին տնօրենը, և ով է նրան փոխարինում

03/04/2024 schedule22:00

Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցում օրերս քաղաքապետարանի կրթության համապատասխան բաժնի ներկայացուցիչները անձնակազմին են ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատարին, և հաստատությունում կրքերը կարծես թե հանդարտվել են:

Նախկին տնօրենը, որը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, նախ չվճարվող արձակուրդ էր գնացել, ապա ազատվեց հաստատության ղեկավարի պաշտոնից: Ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն որևէ մեկը դեռ մեղադրյալի կարգավիճակ չունի, կատարվում է նախաքննություն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Ալիսա Մանուկյանն ասում է՝ նախկին տնօրեն Նվարդ Հովսեփյանը ուսումնական հաստատությունից հեռացել է մարտի 26-ին, տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մարտի 27-ին: Վերջինս ևս փաստում է, որ ուսումնական հաստատությունում այժմ հանգիստ մթնոլորտ է:

«Բոլորը միմյանց նկատմամբ շատ դրական հարաբերություններ ունեն, հանգիստ վիճակ է։ Լարվածությունը, որ նախկինում կար, չեզոքացել է»,- ասում է նա:

Ըստ փոխտնօրենի՝ Հովսեփյանի հեռացումը եղել է անցնցում: Նոր պաշտոնակատարը ևս մանկավարժ է, աշխատել է Երևանի Սամվել Հովսեփյանի անվան 116-րդ դպրոցում՝ որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։

Մանուկյանը նշում է, որ երեք փոխտնօրեններով հետ են վերցրել պաշտոնից ազատման դիմումները: Նա հիշեցնում է, որ այդ որոշումը կայացրել էին, քանի որ նախկին տնօրենի հետ աշխատանքը ոչ կառուցողական էր, այժմ նման խնդիր չկա:

Վերջինս նաև նշում է, որ հարաբերությունները կարգավորվել են անգամ այն ուսուցիչների հետ, որոնք Նվարդ Հովսեփյանի աջակիցներն էին:

Նախկին տնօրենի հետ անհամաձայնությունների պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչներին էլ սպասում են նոր ուսումնական տարվան, որպեսզի հետ վերադառնան:

«Կան ուսուցիչներ, որոնք այդ շրջանում իրենց կամքով ազատվեցին աշխատանքից, հիմա ցանկություն կա հետ վերադառնալու, բայց քանի որ դասաժամերն արդեն բաժանվել են այլ ուսուցիչների, չենք կարող նորից դասաժամերի հետ վերադարձ անել։ Նրանք դպրոց կվերադառնան նոր ուսումնական տարվա ընթացքում: Ուսուցիչների միջև լարվածություն ընդհանրապես չկա։ Կային աշակերտներ, որոնք նույնպես դպրոցից հեռացել էին նախկին տնօրենի պատճառով, բայց տեղեկություններ չկան, որ նրանք էլ հետ կվերադառնան»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին՝ փոխտնօրենը զերծ է մնում մեկնաբանել, կարող են միայն վերահաստատել այն հայտարարությունները, որոնք հնչեցնում էին ամիսներ առաջ, երբ դժգոհում էին Հովսեփյանի աշխատանքից: Նրա խոսքով՝ դեռ չեն կանչվել հարցաքննության:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը էլ մեզ հետ զրույցում հայտնել է, որ դպրոցի տնօրենի նշանակման համար մրցույթն արդեն սկսվել է:

«Մրցույթը երկու փուլով է ընթանում, առաջինի ժամանակ տնօրենի թեկնածուները ներկայացնում են դպրոցի զարգացման վերաբերյալ իրենց կազմած զարգացման ծրագրերը։ Դրանք անցնում են փորձաքննության, և արդյունքները ստանալուց հետո առաջին փուլը հաղթահարած անձինք հրավիրվում են մասնագիտական հանձնաժողովի մոտ հարցազրույցի։ Համապատասխան լիազոր մարմինը պայմանագիրը կնքում է այն անձի հետ, որը հաղթահարում է նաև երկրորդ փուլը»,- մանրամասնել է նա:

Տնօրենի պաշտոնում իրենց թեկնածությունը առաջադրելու համար թեկնածուները հայտերը կարող են ներկայացնել մարտի 29-ից մինչև ապրիլի 18-ը ընկած ժամանակահատվածում:

Մերի Խաչատրյան

Տպել
2653 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին