Գուզես կնոպկեն սեղմես՝ մեկից թռնիս տուն․ ինչպես Գյումրիում աղջիկները, երբեմն՝ ծնողներից թաքուն, զբաղվեցին ծանրամարտով

05/04/2024 schedule23:00

«Գուզես կնոպկեն սխմես՝ մեկից թռնիս տուն». ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանի զգացողությունն է առաջնությունների ավարտին՝ մարզիկների մեդալների նվաճումներից հետո, իհարկե։

Ինչպես ծնվեց կանանց ծանրամարտը՝ հարցը Ներսիսյանին տեղափոխում է 90-ականներ։

«Խումբ էր, որից ծնվեցին առաջնեկները։ Մելինե Դալուզյանն էր, Նազիկ Ավդալյանը, Քրիստինե Պետրոսյանը, Աննա Գովելյանը։ Հիմնականում էդ կորիզն էր։ 1999 թվականին Գյումրու մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի առաջնություն, որտեղ հանդես եկավ Հռիփսիմե Խուրշուդյանը։ Էն ժամանակ 30 կիլոանոց աղջիկ էր, մենակ ինքն էր։ Դա ավելի շատ ցուցադրական ելույթի նման էր որպես կին ծանրորդ»,- պատմում է մարզիչը:

Հենց Հռիփսիմեի ելույթից հետո էլ Ներսիսյանը մտածել է՝ իսկ ինչո՞ւ չլինեն կին ծանրորդներ նաև առաջնություններում։

«Ես չգիտեի էլ, որ աշխարհում գոյություն ունի կանանց ծանրամարտ, իսկ Հռիփսիմեից հետո հետաքրքրություն առաջացավ։ Հետաքրքրվեցի, ու պարզվեց, որ ոչ թե գոյություն ունի, այլ գոյություն ունեն Եվրոպայի և աշխարհի առաջնություններ, որտեղ նույնիսկ փոքր կիլոգրամներով կային չեմպիոններ։ Ես շատ զարմացա ու մտածեցի, որ ճիշտ ճանապարհին եմ, քանի որ մեր հայ աղջիկներն ու կանայք լավ էլ ուժեղ են, կարելի է իրենցից էլ շտանգիստ ստանալ»,- անկեղծանում է մարզիչը։

25e8acc5-ff08-49d4-9312-8a47dd99710d.jfif (55 KB)

Այդ պահից սկսած՝ Արտաշես Ներսիսյանը սկսել է հավաքել աղջիկների՝ հիմք դնելով կանանց ծանրամարտին։ Առաջին ծիծեռնակների թիվը հասել է 25-ի։

«Բոլորը ցանկությունն ունեին, բայց ես ընտրում էի լավագույններին։ Հիմա, որ աղջիկները գալիս են, արդեն իրենց մեջ ընտրությունն արած են գալիս, իսկ էն ժամանակ չգիտեին՝ դա ինչ էր։ Համատարած գալիս էին որպես նախասիրություն։ Շատերը ծնողներից գաղտնի էին գալիս։ Դե մեր ծնողները չեն ուզում, որ իրենց աղջիկները ծանրամարտով զբաղվեին։ Ես բացատրում էի, թե ինչ տարբերություն՝ ծանրամա՞րտ, լո՞ղ, թե՞ ֆուտբոլ։ Իրենք կպատկերացնեին, որ աղջիկները բդի տղաների չափ ծանրաձող բարձրացնեն։ Դե ծնողներին էլ մեղադրել չի լինի»,- ասում է նա:

Ծնողների գիտությամբ կամ թաքուն գյումրեցի աղջիկները սկսել են մարզվել ու ճանապարհ հարթել դեպի ծանրամարտի մեծ աշխարհ։ 2007-ին արդեն ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի չեմպիոններ կային։

«Ճիշտ է՝ 3-4 հոգի էին, բայց ուր գնում, մեդալ էին բերում, առանց մեդալի տուն չէին գալիս։ Իսկ երբ որ Նազիկ Ավդալյանը դարձավ աշխարհի չեմպիոն, հոսքը միանգամից մեծացավ աղջիկների։ Շատերն ուզեցին, որ իրենց էլ ցույց տային, ծնողներն էլ փառավորվեին, որ իրենց աղջիկը չեմպիոն է։ Բոլորն ասում էին՝ կեցցե՜ Նազիկը, ամբողջ Գյումրիում խոսում էին Նազիկի հաղթանակի մասին։ Ո՜ր աղջիկը չէր ուզի, որ իր մասին խոսեն»,- նկատում է Ներսիսյանը։

Նազիկի հաղթանակը նաև մտածողություն է փոխել։ Ծնողներն իրենք են սկսել աղջիկներին  ծանրամարտի տանել։ Ներսիսյանը հիշում է՝ ձեռքերից բռնած՝ եկել են, էլ արգելքներ չկային. «Քույրը քրոջն էր բերում, դասընկերուհուն, ծանոթին: Շղթայական ռեակցիայի էր նման։ Բայց բոլորը չէ, որ մնացին։ Շատերին տուն ճանապարհեցի, իսկ ում որ ընտրեցի, մնացին ու գնացին առաջ»:

Այժմ 10 պատանի ծանրորդ կա, որոնք դեռ ոչ մի միջազգային մրցույթի չեն մասնակցել, սակայն նրանցից ընտրություն են անում, ասում է մարզիչը, որ մասնակցեն Եվրոպայի առաջնությանը. «Որ դառան չեմպիոն, մի քիչ սերը կշատանա, որ սերն էլ շատացավ՝ հիմքն ավելի կամրանա»:

Ծանրամարտի մասին խոսելիս Ներսիսյանը բառերը զգուշությամբ է ընտրում, ասում է՝ բոլորին թվում է, թե շատ կոպիտ, ծանր մարզաձև է, ինչն այդպես չէ։ Նրա խոսքով՝ ծանրամարտը շատ նուրբ մարզաձև է։

e6708556-45da-4b19-a092-39173b5d2667.jfif (50 KB)

Տղաների՞ հետ է հեշտ աշխատել, թե՞ աղջիկների՝ հարցին մարզիչը հարցով է պատասխանում. «Թե չէ դու չիդե՞ս։ Աղջիկներն աղջիկ են իրանց կապռիզներով, դու էլ ես աղջիկ, գիտես ձեր առավելություններն ու թերությունները (-խմբ. դիմում է լրագրողին): Իսկ տղամարդկանց հետ հեշտ է, կարող ես, եթե պետք լինի, կոպիտ խոսես նաև։ Բայց նույնը աղջիկների հետ չես կարող, բացառված է։ Աղջիկ են, նուրբ են, նազ ծախող են, մեկ էլ տեսար կխռովին, հետո հա լեզու բդի թափես»,- կատակում է մարզիչը։

Արտաշես Ներսիսյանն անխախտ սկզբունք ունի՝ ծույլերի հետ գործ չունի, տեսավ՝ գլուխ են պահում, տուն է ճանապարհում. «Պատահում են ծուռտիկ-մուռտիկ երեխեք, որոնք շատ մեծ ցանկություն ունեն դառնալ չեմպիոն, մեդալ ունենալ։ Իրենց համար հատուկ տեխնիկա ենք մշակում, հատուկ վարժություններ, որպեսզի հասցնենք այնտեղ, որտեղ ձգտում են: Եթե մեկը շատ քիչ գուզե, ասում եմ՝ գնա, ո՛չ քո ժամանակն աննպատակ ծախսի, ո՛չ իմ»։

Ո՞ւժը, թե՞ հնարավորությունն է ընտրում մարզիչը։ Ներսիսյանի նախապատվությունը հնարավորության կողմն է։ Ասում է՝ ուժը շատ արագ հնարավոր է զարգացնել, իսկ հնարավորության դեմ ոչինչ անել չես կարող։

«Կան բաներ, որ անհնար են փոխել, գենետիկայի դեմ անզոր ես, չես կարող ողնաշարը, կամ ծուռ արմնկահոդը փոխել, մտնել մարդու մորֆոլոգիայի մեջ, ինչ կա՝ կա։ Իսկ ամենահեշտը ուժ սարքելն է»,- նկատում է նա:

Ո՞րն է Արտաշես Ներսիսյանի մարզչական կարիերայի ամենատավորիչ, առանձնացող ժամանակահատվածը։ Այս հարցին էլ պատասխանելիս նա կատակից չի խուսափում։

«Ջահել ժամանակ, որ ընկերներիս հետ լավ քեֆ կենեինք, էդ տարիքում սպորտն ուրիշ ձևի էր հետաքրքիր, նոր երկրներ, նոր կապեր ու ծանոթություններ, նոր ցիվիլիզացիա։ Ամեն ինչ նորություն է քեզ համար, տեսնում ես, ուսումնասիրում ես։ Բայց արդեն էս տարիքում էնքան երկիր ես գնում, էնքան բան ես տեսել, որ թվում է՝ էլ բան չկա տեսնելու, զարմանալու, հիանալու։ Մտնում ենք երկիր, մասնակցում մրցումներին, մեր մեդալները նվաճում ու ասում՝ փառք Աստծո։ Հետո արդեն ինչքան շուտ տուն հասնինք, ըդքան լավ, ըդքան շուտ կսկսենք մյուս մարզումները։ Գուզես կնոպկեն սեղմես, մեկից թռնիս տուն»,- եզրափակում է նա:

Տպել
6128 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ