ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մերժեցին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի պատկերացումները. Խալաթյանը մանրամասնում է

05/04/2024 schedule22:00

Իրավագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումը հատկանշական է իր ֆորմատով, որն ընդգծեց Հայաստանի սուվերենության, դիմակայունության, աջակից ջատագով հիմնական քաղաքական միավորներին, դրանք ԱՄՆ-ն են և ԵՄ-ն:

«Այդ առումով, ըստ էության, նաև ուրվագծվեց այն հստակ բաժանումը, որը տեղի է ունենում տարածաշրջանում: Ակնհայտ է, որ Հայաստանը և Վրաստանը կազմում են Արևմտյան ժողովրդավարական աշխարհի մաս, իսկ Ադրբեջանը մնում է ռուսական ուղեծրում: Դրա մասին կարող ենք որոշակի ենթադրություններ անել զուգահեռաբար տարածված այն տեղեկությունից ելնելով, որ ռուսական «խաղաղապահ» զորակազմը ականազերծման մանդատ է ստացել Ադրբեջանից, և, ըստ էության, հնարավոր կերպով լեգիտիմացվում է ռուսական զորակազմի շարունակական ներկայությունը Արցախում՝ դե յուրե Ադրբեջանի տարածքում: Երկրորդը՝ ՌԴ-ն փաստացի չի բացառում, որ ՀԱՊԿ-ից Հայաստանին կարող են ուղղակի հեռացնել, ու դրա տրամաբանական շարունակությունը կլինի այն, որ Ադրբեջանին ընդունեն ՀԱՊԿ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետը:

Ըստ Խալաթյանի՝ հանդիպման երկրորդ կետը սպասվածից ավելի չոր մնացորդն էր. «Քանի որ ավելի շատ մենք տեսանք խոստումներ, որոնք կատարման բավականին երկար ճանապարհ պետք է անցնեն: Կարևոր եմ համարում հայտարարություններից առանձնացնել հայ-վրացական գործակցության խորացմանը՝ Արևմուտքի ներդրման պատրաստակամությունը, որը հստակ հնչեց: Ապա՝ Հայաստանի վարչապետի հնչեցրած «Խաղաղության խաչմերուկ»-ի՝ թերևս առաջին անգամ ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հայտնած աջակցությունը, իսկ դա նշանակում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը այն պատկերացմամբ, որն ունեն ՌԴ-ն և Թուրքիան, փաստորեն մերժում է Արևմուտքը, իսկ դա շատ լուրջ հարված է ռուս-թուրք-ադրբեջանական նկրտումներին»:

Հանդիպման երրորդ կարևոր շեշտադրումը, ըստ իրավագետի, Հայաստանի ժողովրդավարական աշխարհի մաս լինելու և ԵՄ-ի հետ արժեքային ընդհանրություն ունենալու հանգամանքն է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ այսօր աշխարհաքաղաքական դիմակայությունը նաև արժեքային չափում ունի, և հստակ է, որ Հայաստանի տեղն ու դերը արևմտյան քաղաքականությունում մեծապես պայմանավորված է Հայաստանի ժողովրդավարական, քաղաքակրթական ընդհանրություններով, որ կա Արևմուտքի հետ:

«Չորրորդը՝ հստակ է, որ այս հանդիպումը նվիրված էր Հայաստանի տնտեսական դիմակայության բարձրացմանը, դա շատ կարևոր է, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Հայաստանին լուրջ քաղաքական կողմնորշման ընտրության ժամանակահատված է սպասվում: Դրա մասին Բլինքենն էլ նշեց, որ պետք է ամուր բռնել այն ընտրությունը, որը կատարել է Հայաստանը»,- ասում է Խալաթյանը:

Ըստ նրա՝ Արևմուտքը հիմա հասկանում է, որ Հայաստանին տնտեսական անվտանգության բարձիկներ են պետք, որպեսզի կարողանա այդ քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական ու ռազմաքաղաքական վերակողմնորոշումը բարեհաջող իրականացնել. «Փոքր-ինչ հիասթափեցնող է տնտեսական աջակցության համեստ, կամ որոշակիորեն անորոշ չափը և ծավալը, որի մասին խոսվեց: Հստակ է, որ Հայաստանը չորս տարիների ընթացքում 140 մլն դոլար է ստանալու Արևմուտքից, մնացածը խոստումներ էին, բայց ակնհայտ է, որ դեռ դրանց տակ չկա որևէ բազիս, պետք է կառուցվի»:

Խալաթյանն ասում է, որ Եվրամիությունը ցույց տվեց՝ գնդակը Հայաստանի դաշտում է:

«Այն ապատեղեկատվությունը, թե ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պարզապես օգտագործում են մեզ, այս հանդիպմամբ հօդս են ցնդում, բայց միաժամանակ ակնհայտ է, որ Հայաստանը բավականին մեծ տնային աշխատանք ունի կատարելու, ինչպես ասում են՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում», նույն կերպ չոր աշխարհաքաղաքականության մեջ միայն հայտարարություններին չեն հավատալու, և երբ խոսվում է ռեֆորմների համար տրամադրվելիք նյութական աջակցության մասին, դրանք ավելի առարկայական պետք է լինեն ժողովրդավարական կոնսոլիդացիայի մակարդակում, օրինակ՝ ատելության խոսքի, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ու ակնհայտ աշխարհաքաղաքական հովանավորներ ունեցողներ տեղեկատվական սադրանքներին հակազդելու, հայտնի թշնամի պետության ոչ բարեկամական ազդեցությունը Հայաստանում սահմանափակելու համար, ինչը շատ կարևոր է Հայաստանի ընդհանուր վստահելիության բարձրացման համար: Հայաստանի քաղաքական ու պետական համակարգում պետք է «վիրահատական միջամտություններ» արվեն, հակառակ դեպքում վստահություն չի լինի, որ Հայաստանը պատրաստ է ինտեգրվել Արևմուտքին»,- ասում է իրավագետը:

Ըստ զրուցակցի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու անորոշությունը Արևմուտքին նյարդայնացնում է, որովհետև ՀԱՊԿ-ի վերջին հայտարարությունից հետո որևէ անգամ պատրանքային պատրվակ այլևս չկա այդ կազմակերպությունում մնալու համար, և, ըստ էության, Արևմուտքը ակնկալում է, որ Հայաստանը շուտափույթ դուրս կգա կառույցից ու կշարունակի նվազեցնել իր կախումները ՌԴ-ից. «ՀԱՊԿ-ից դուրս գալուն պետք է հաջորդի ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալը, որոշակի ժամանակ անց պետք է նախապատրաստել ԵԱՏՄ-ից դուրս գալը և ռուսական ռազմաբազայի դուրսբերումը ՀՀ-ից: Բայց ակնհայտ է, որ այս քայլերը փուլային տրամաբանություն պետք է ունենան: Հայաստանի անվճռականությունը դեռևս կաշկանդում է Արևմուտքին»:

Եռակողմ հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանից հնչած այն հայտարարությունները, թե գործընթացները զարգանում են վտանգավոր ուղղությամբ, ըստ Խալաթյանի, խոսում է այն մասին, որ հաշվի առնելով ՌԴ-ից ստացած հսկայածավալ ռազմական աջակցությունը՝ արդեն իսկ նկատելի է, որ Ադրբեջանը դե ֆակտո վաղուց ՀԱՊԿ-ում է:

«Եվ ՀԱՊԿ-ի այդ ճողվածքը, երբ դրվում է հավասարության նշան Հայաստանի և Ադրբեջանի միջև, ցույց է տալիս, որ, այո, ՀԱՊԿ-ը փաստացի վաղուց իր գիրկն է ընդունել Ադրբեջանին, և մոտենում ենք դրա դե յուրե ամրագրմանը: Ադրբեջանն այսօր տեսնում է, որ իր մանևրի դաշտը գնալով փոքրանում է, Արևմուտքը բավարարված չէ այն գնով, որն Ալիևը տարիներ շարունակ փորձել է վաճառել Արևմուտքին, տեսնում ենք, որ Ադրբեջանի նշանակությունը փոքրանում է: Փաստ է, որ Ադրբեջանը Արևմուտքի հետ ասոցացվող բոլոր կառույցները փակում է, գործիչներին՝ հետապնդում, խորանում է ճգնաժամը Ադրբեջան-ԵՄ հարաբերություններում, ու Ալիևը արդեն հակվում է դեպի ավելի հոգեհարազատ՝ բռնապետական պետությունների ընտանիք: Ալիևի հայտարարությունները ռուսական ճամբարին համապատասխանող հայտարարություններ են, որը ցույց է տալիս նաև ռուսական անհանգստությունները»,- նկատում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12379 դիտում

Ճիշտ ուղղությամբ արված քայլ․ Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար

ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին

Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի

Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը

Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին

Լիբանանի օդային տարածքը բաց է․ ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը

Քոչարյանի ու Կարապետյանի հայտարարությունները պատերազմի անոնս են, որում մենք պարտվելու ենք, ՌԴ-ն գա փրկելու

Վարչապետն ընդունել է NVIDIA-ի, Integra Technnologies-ի, Service Titan-ի ղեկավարներին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Ղարաբաղը պատերազմով ազատագրելու ենք, այլ կերպ հնարավոր չէ․ Սամվել Կարապետյանի աջակից․ տեսանյութ

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար

Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 17-ին

Սամվել Կարապետյանի աջակից 17 անձ է ձերբակալվել

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան

Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Ավելի քան 500 փամփուշտ, հրացաններ, պայթուցիչներ. հանձնվել են ապօրինի զենքեր ու զինամթերք

Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

Ուզում են գողանալ իշխանությունը, որ չվերադարձնեն գողացվածը. Հովհաննիսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ

Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի

«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել

Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով

Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները

«Շուն ու շանգյալից» բացի որևէ այլ կարգավիճակ չեք կարող ունենալ․ վարչապետը՝ եռագլուխներին․ տեսանյութ

Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել

Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան

Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան

Մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը. Ռուբինյանը՝ «004» շրջաբերականի մասին

ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ հանդիպմանը քննարկել է հանրակրթության ոլորտին, կամավոր ատեստավորման մասին հարցեր

Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին