Ձվաբջջի դոնոր՝ 500 հզ դր, տղամարդու դոնորություն՝ 30 հզ դր, սուրոգատ մայր՝ 20 հզ դոլար. «ինչ արժի» երեխա ունենալը ՀՀ-ում

13/04/2024 schedule22:22

Օրերս Երևանի բժշկական կենտրոններից մեկը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ փնտրում են սերմնահեղուկի դոնորներ: Ուշագրավ է, սակայն, ներկայացված պահանջներից մեկը, այն է՝ ցանկալի է, որ դոնորը ունենա բարձրագույն կրթություն: Այս պահանջը հումորի և քննարկման առիթ էր տվել հասարակության որոշ հատվածի շրջանում։

Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ, Պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ պահանջը զարմանալի, անսովոր է թվում, սակայն այդպես են ցանկանում այն անձինք, որոնք դիմում են փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար, կամ նրանց անհրաժեշտ են դոնորներ:

«Փոխնակ մոր կամ դոնոր դառնալու կարիքը մեր երկրում մշտապես կա։ Տարբեր մարդիկ են դիմում զավակ ունենալու ցանկությամբ, հետևաբար այդ մասով նաև տարբեր պահանջներ ունեն։ Դոնոր ու փոխնակ մայր հանդիսացող անձինք ենթարկվում են բազմաթիվ հետազոտությունների, շատ հաճախ ընտանիքներին հետաքրքրում է՝ ի՞նչ աշխատանք ունեն, կրթությունը, անգամ հետաքրքրություններին են ուշադրություն դարձնում։ Այս չափանիշները օրենքով սահմանված չեն, բուժառուների ցանկությունն է։ Ոմանք կարծում են, թե գենետիկան նշանակություն ունի, ոմանք էլ պարզապես ցանկանում են, որ անձը խելացի լինի»,- ասում է նա:

Ըստ Համբարձումյանի՝ հաճախ դոնորի կամ փոխնակ մոր կարիք ունեցող ընտանիքին աչքերի գույնն էլ է հետաքրքրում, անգամ սպեցիֆիկ պահանջներ կան․ «Եվրոպական արմատներով լինի դոնորը կամ մայրը, ֆրանսիական ծագումով, աչքերի գույնն էլ են որոշում, ինչ հասակի անձնավորություն լինի։ Կան կենտրոններ, որ փորձում են գործընթացը բիզնեսի վերածել, թղթապանակներով հազարավոր տվյալներ են գրում ու մեզ ուղարկում դոնորի ու սուրոգատի համար, սակայն բավարարում ենք խելամիտները»։

Զրուցակցի խոսքով՝ այս պահանջները նաև արտերկրից Հայաստան ժամանած և դոնորի կամ սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալու ցանկություն ունեցող ընտանիքներն էլ ունենում։ Օրինակ՝ Հնդկաստանից եկած մի զույգ հնդկական գեներ է ցանկացել, ՌԴ-ից եկածները՝ սլավոնական արտաքինով․ «Հետևաբար, եթե նման հայտարարություններ տեսնեք, ամենևին էլ մի զարմացեք ու ծիծաղեք։ Մի դեպք էլ կար․ կինը ուզում էր, որ տղամարդ դոնորը ամբողջությամբ նման լինի իր ամուսնուն։ Մենք էլ խնդրեցինք հաջորդ այցին ամուսնու հետ գալ, եկավ, ամուսինը քայլելու հետ խնդիր ուներ, աչքերը՝ շլություն։ Այդպես չկարողացանք նրանց օգնել, նրանք էլ չհամաձայնեցին այլ դոնորի»։

Ի՞նչ պահանջներ են սահմանված դոնորների կամ փոխնակ մայր լինելու համար

Նկատենք՝ կինը կարող է լինել դոնոր՝ ձվաբջիջների օգտագործման համար, տղամարդը՝ սերմնահեղուկի կիրառման։ Սուրոգատ մայրը գենետիկորեն կապ չունի երեխայի հետ։ 

Օրենքն ասում է՝ 18-35 տարեկան, արտաքին տվյալներում շեղումների բացակայություն (մարմնի և դեմքի ճիշտ կառուցվածք), ֆիզիկական և հոգեկան առողջության հետ խնդիրներ չունեցող անձինք: Կանանց դեպքում «Վերարտադրողականության հայկական ասոցացիան» Առողջապահության նախարարությանն առաջարկել է բարձրացնել փոխնակ մայրության ծառայություն մատուցելու թույլատրելի տարիքային շեմը՝ այժմյան 35-ը դարձնելով 39-ը։

«Եթե այս փոփոխությունն արվի, մենք կկարողանանք կանանց մի որոշակի տարիքային խմբի ևս ներգրավել փոխնակ մայրության ծրագրերում: Դա շատ կօգնի մեզ»,- ասում է Էդուարդ Համբարձումյանը՝ շեշտելով՝ մի շարք եվրոպական երկրներում փոխնակ մայրությունը թույլատրվում է մինչև 44 տարին լրանալը, քանի որ այդ տարիքային շեմից հետո վերարտադրողականությունը կանանց ու տղամարդկանց մոտ նվազում է։

Պտղաբերության կենտրոնի՝ 2023 թվականի տվյալներով՝ զոհվածների 18 ընտանիքի տրամադրվել է փոխնակ մոր ծառայություն։ Նշենք, որ այս ծրագիրը պետական աջակցությամբ է գործում։ 50 դոնորի ու փոխնակ մոր ծառայություններից էլ օգտվել են այլ բուժառուներ։

Համբարձումյանը չի թաքցնում՝ փոխնակ մայրության և դոնորության համար մեծ մասամբ դիմում են՝ սոցիալական խնդիրներից ելնելով՝ գումարի համար: Լինում են դեպքեր, երբ դիմողը հումանիտար մղումներ է ունենում։ Արտերկրից ժամանողների դեպքում շատ հաճախ պատճառն այն է, որ տվյալ երկրում այդ ծառայություններն արգելված են, օրինակ՝ Ֆրանսիայում արգելված է սուրոգատ մայրությունը․ «Դոնորի համար հակացուցված է 7 երեխա ունենալը, այսինքն, եթե արդեն ունի կամ ունեցել է 7 երեխա, նույն դոնորից էլ չենք օգտվում։ Խնդիր կա հետագայում գենետիկ մասով․ քույրն ու եղբայրը, չիմանալով, որ նույն ծնողներից են, պարզապես տարբեր ընտանիքներում են մեծացել, նրանց միջև ամուսնություն լինի։ Բացառությունն այն է, որ եթե 7 երեխայից առաջ ու հետո նույն ընտանիքի համար է կրկին, ապա վերցվում է այդ դոնորից»։

Ըստ օրենքի՝ դոնորները կամ սուրոգատ մայրը կարող են ճանաչել ընտանիքին կամ զույգին, համաձայնություն դեպքում շփումը պահվում է։ Սուրոգատի դեպքում լինում է, որ կինը պահանջում է առանձին տուն իր համար, որտեղ կարող է մնալ միայնակ, հատկապես, եթե մարզից է։ Հղիության վերջին ամիսներին էլ ընտանիքը երբեմն ցանկություն է հայտնում, որ փոխնակ մայրը մնա իրենց բնակարանում։

Հայաստանում կինը, եթե դառնում է ձվաբջջի դոնոր, վճարվում է 400-500 հազար դրամ, տղամարդկանց դեպքում դոնորության արժեքը 30 հազար դրամ է։ Փոխնակ մայր լինելու համար, ըստ Համբարձումյանի, գները տատանվում են, հաճախ՝ բարձրանում։ Մայրության արժեքը 20 հազար դոլար է։

Մերի Խաչատրյան

Տպել
16444 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին