Ինչու Իրանը որոշեց Իսրայելի «աչքը վախեցնել» և հաջողվե՞ց նպատակին ծառայեցնել գործողությունը

14/04/2024 schedule19:15

Կարճ ժամանակ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Իրան-Իսրայել լարվածությունը: Ինչ էր ծրագրել Իրանը և հաջողվե՞ց, արդյոք, նպատակին ծառայեցնել գործողությունը, դեռևս այդքան էլ հասկանալի չէ:

Բանն այն է, որ առայժմ քննարկվում-դիտարկվում են բուն գործողությունն ու դրան հասցրած քայլերը, իսկ հետևանքները տեսանելի կլինեն կարճ ժամանակ անց:

Իրանն ավելի քան 300 կամիկաձե անօդաչու թռչող սարքերից, թևավոր և բալիստիկ հրթիռներից բաղկացած «զանգվածային պարս» է ուղարկել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին:

Նրա խոսքով՝ Իսրայելի և տարածաշրջանում նրա դաշնակիցների պաշտպանական համակարգերը որսացել են հրթիռների և անօդաչուների ճնշող մեծամասնությունը։ Դրանցից տասնյակները, նրա խոսքով, որսվել են երկրի սահմաններից դուրս:

Ինչ է հայտնի հարձակման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր հրթիռները»։

«Իրանը և նրա վստահված ուժերը, որոնք գործում են Եմենից, Սիրիայից և Իրաքից, աննախադեպ օդային հարձակում են իրականացրել Իսրայելի ռազմական օբյեկտների վրա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը և խստորեն դատապարտել օդային հարձակումը։

Բայդենը կարճել է իր այցը Դելավեր և վերադարձել Սպիտակ տուն Մերձավոր Արևելքում լարվածության աճի հետ կապված:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ խոսելուց հետո նա ասել է. «Վաղը ես կհավաքեմ G7-ի իմ գործընկեր առաջնորդներին՝ համակարգելու Իրանի լկտի հարձակմանը միասնական դիվանագիտական պատասխան»:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումն ուղղված է եղել «հատուկ թիրախների» վրա և իրականացվել է «ի պատասխան Իսրայելի Սիոնիստական ռեժիմի բազմակի հանցագործությունների, այդ թվում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման»։

Կոնտրադմիրալ Հագարիի խոսքով՝ մի քանի բալիստիկ հրթիռներ ներթափանցել և խոցել են Իսրայելի տարածքը։ Նրանցից մեկը «թեթև դիպել է» Իսրայելի հարավի Նեգև անապատում գտնվող Նևաթիմ ռազմաօդային ուժերի բազային: Կոնտրադմիրալ Հագարիի խոսքով՝ բազան «շարունակում է գործել»։

Կիրակի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ ավարտել է օպերատիվ իրավիճակի գնահատումը պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ մենք կարողացանք պաշտպանել Իսրայել պետության տարածքը։ Շատ քիչ վնաս է հասցվել. սա Իսրայելի պաշտպանության ուժերի տպավորիչ գործողությունների արդյունքն է»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, նա ավելացրել է. «Սա ավարտը չէ. մենք պետք է զգոն մնանք և ուշադիր հետևենք Իսրայելի պաշտպանության բանակի և ներքին ճակատի հրամանատարության կողմից տրված հրահանգներին: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. Միաժամանակ մենք հետ մղեցինք հարձակումների ամենամեծ ալիքը, և դա հաջողությամբ արեցինք»։

Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ 7-ամյա բեդվին աղջիկը վիրավորվել է հարավային Արադ շրջանում ընկած արկի բեկորներից:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Իսրայելի տարածքում գիշերային հարվածները՝ նշելով, որ երկրին հաջողվել է որսալ ուղարկված գրեթե բոլոր հրթիռները և անօդաչու սարքերը: 

Հարձակումն ավարտված է. ինչ է ասում Իրանը

Հարձակման սկսվելուց որոշ ժամանակ անց Իրանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ այլ հարվածներ չի հասցնի, սակայն Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ պատասխան գործողություններից, իսկ ԱՄՆ-ին՝ ցանկացած միջամտությունից:

Իրանը հայտարարել է, որ գործողությունը հասել է իր նպատակներին և նախազգուշացրել է ավելի մեծ պատասխան գործողությունների մասին, եթե Իսրայելը պատասխան տա:

Իրանի ռազմական շտաբի պետ Մոհամմադ Բաղերին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ պատասխան հարվածի թիրախ է դարձել «հետախուզական կենտրոնը» և ավիաբազան, որտեղից Թեհրանը կարծում է, որ իսրայելական F-35 կործանիչներն օդ են բարձրացել Դամասկոսում հյուպատոսության վրա հարվածելու համար:

«Այս երկու կենտրոններն էլ զգալիորեն վնասվել են: Մենք այս օպերացիան համարում ենք ավարտված և մեր կարծիքով՝ հաջողված»,-ասել է նա։

Իրանը որևէ ապացույց չի ներկայացրել իր այն պնդումների համար, թե բազան զգալիորեն ավերվել է, դա հերքում են իսրայելական աղբյուրները:

Բաղերին նաև նշել է, որ եթե Իսրայելը պատասխան տա, Իրանի պատասխանը «շատ ավելի մեծ» կլինի, քան գիշերային ռմբակոծությունը, հաղորդում է Reuters-ը:

Իրանը նաև զգուշացրել է Վաշինգտոնին, որ Իսրայելի պատասխան գործողությունները կհանգեցնեն ամերիկյան բազաների վրա հարձակումների։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Իրանի առաքելությունը հայտարարել էր, որ վկայակոչել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի ինքնապաշտպանության դրույթը և հետևաբար, Իսրայելի հարձակումից հետո Թեհրանը համարել է «այս հարցը փակված» և Իսրայելին զգուշացրել «մեկ այլ սխալ» թույլ չտալ:

Ինչպես է զարգացել հարձակումը

Շաբաթ երեկոյան իսրայելական բանակը հայտնել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Իսրայել, այդ թվում՝ Իրաքի տարածքով։ Շուտով իրանցի զինվորականները բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակել։

Իսրայելը, Լիբանանը և Իրաքը փակել են իրենց օդային տարածքը, իսկ Սիրիան և Հորդանանը պատրաստության են դրել հակաօդային պաշտպանության համակարգերը։

Հարձակումը ներառել է 170 անօդաչու թռչող սարք և 30 թևավոր հրթիռ, որոնցից ոչ մեկը չի խոցել Իսրայելի տարածքը,  110 բալիստիկ հրթիռ, որոնց մի փոքր մասը հասել է Իսրայել, ասել է Իսրայելի պաշտպանության բանակի կոնտրադմիրալ Դանիել Հագարին:

Տարբեր հրթիռներ են արձակվել Իրանից, Իրաքից, Սիրիայից և Եմենից և խոցվել Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի կողմից:

Կոնտրադմիրալ Հագարիի խոսքով՝ հրթիռների և անօդաչուների մոտ 99%-ը որսացել են Իսրայելի օդային տարածքից դուրս կամ հենց երկրի վրայով թռչելու ժամանակ:

Գործելով տարածաշրջանի չբացահայտված բազաներից՝ ամերիկյան զորքերը մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր են խոցել Սիրիայի հարավում՝ Հորդանանի սահմանի մոտ: Հորդանանը նաև որսացել է իր օդային տարածքում մի քանի ներգնա օբյեկտներ։

Բրիտանական RAF Typhoon կործանիչները նույնպես տեղակայվել են Իրաքի և Սիրիայի վրա հարձակմանը հակազդելու համար, բայց ոչ Իսրայելի վրա:

Գործողությանը մասնակցել են նաև ֆրանսիական ինքնաթիռներ։ «Ֆրանսիան ունի շատ լավ տեխնոլոգիաներ, ինքնաթիռներ, ռադարներ, և ես գիտեմ, որ դրանք նպաստել են օդային գործողությանը»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Իրանի հարձակումն Իսրայելի վրա անմիտ է անվանել և ընդգծել, որ Միացյալ Թագավորությունը «կշարունակի պաշտպանել Իսրայելի և մեր բոլոր տարածաշրջանային գործընկերների անվտանգությունը»։

Ֆրանսիան ևս դատապարտել է Իրանի հարվածներն Իսրայելին՝ որպես սպառնալիք տարածաշրջանային կայունությանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  դատապարտել է Իրանի հարձակումը Իսրայելի վրա։ Նա բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Ինչ է տեղի ունեցել մինչ հարձակումը

Իրանը խոստացել է պատասխանել ապրիլի 1-ին Դամասկոսի իր հյուպատոսության վրա կատարված հարձակմանը, որի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ անդամներ, այդ թվում՝ հզոր գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին:

Պաշտոնապես Իսրայելը չի ընդունել իր մասնակցությունը հարվածին։ Սակայն ոչ ոք չի կասկածում, որ հարձակման հետևում կանգնած են եղել հենց իսրայելցիները։

Թեհրանը պատասխանատվությունն ուղղակիորեն դրել է Իսրայելի վրա և սպառնացել հետևանքներով։

Ապրիլի 14-ի գիշերը Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին նաև զգուշացրել է երրորդ կողմերին. ցանկացած երկիր, որը «կբացի իր օդային տարածքը Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար», կբախվի Թեհրանի կոշտ պատասխանին:

Վերջին օրերին իրանական հարված էր սպասվում, և իսրայելական զինված ուժերը բերվել էին բարձր պատրաստվածության։ Կիրակի օրը, որը Իսրայելում աշխատանքային օր է համարվում, երկրում չեղյալ են հայտարարվել դպրոցների դասերը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Իրանից ուղիղ հարձակմանը դիմակայել:

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական: Իսրայել պետությունն ուժեղ է" Հասարակությունը ուժեղ է. Մենք գնահատում ենք, որ Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի կողքին, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և շատ այլ երկրներ աջակցում են մեզ»,- ասել է Նեթանյահուն։

Տպել
2022 դիտում

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան