Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ

15/04/2024 schedule15:53

Ապրիլի 9-ին՝ ժամը 08։50-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 3 շենքի բակում Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ս․-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Լևոն Թ․-ին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից, հայտնել են, որ կնոջ՝ Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Իսկուհի Մ․-ի ուղեկցությամբ, «կրծքամսի կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա Լևոն  Թ․-ն, որը վնասվածքները ստացել է նույն օրը իրենց ավտոտնակի մոտ դանակահարվելու հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08։45-ի սահմաններում, Արմեն Ս․-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, գտնվելով հոգեկան ագրեսիվ վիճակում, նշված շենքի բակում գտնվող Լևոն Թ․-ի կողմից շահագործվող ավտոտնակում անհիմն դանակով հարձակվել է վերջինիս վրա՝ ցանկանալով սպանել:

Լևոն Թ․-ն դիմադրել է, սակայն Արմեն Ս․-ն ձեռքի դանակով շուրջ 15 անգամ հարվածներ է հասցրել Լևոն Թ․-ն մարմնի տարբեր հատվածներին: 

Այդ ընթացքում նշված միջադեպին միջամտել են Լևոն Թ․-ի հայրը՝ 65-ամյա Գագիկ Թ․-ն, կինը՝ Ի.Մ․-ն, և 15-ամյա որդին:

Ոմն Վահեն և Տիգրանը պահել են Արմեն Ս․-ի ձեռքերը, որ չսպանի Լևոն Թ․-ին, որի ժամանակ 15-ամյա Գ.Թ․-ն, փորձելով Արմեն Ս․-ի ձեռքից խլել դանակը, վնասել է իր ձեռքը, ինչից հետո Արմեն Ս․-ն դիմել է փախուստի:

Ոստիկանների դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել Արմեն Ս․-ն, որը ձերբակալվել և մարմնի վրա վնասվածքների առկայության պատճառով բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Ալավերդու» բժշկական կենտրոն, որտեղից հաղորդում է ստացվել, որ վերջինիս վրա առկա են «Գլխի ճակատային շրջանի սալջարդ վերքեր, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, աջ գոտկային շրջանի քերծվածք, աջ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի քերծվածք, աջ ձեռնաթաթի քերծվածք, աջ ծնկահոդի առաջնային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ սրունքի միջին երրորդականի կտրած-ծակած վերք» վնասվածքներ:

Նա հայտնել է, որ դրանք ստացել է նշված շենքի բակում վերոնշյալ վիճաբանության ժամանակ՝ Լևոն Թ․-ի կողմից դանակահարվելու հետևանքով: 

Կայքի տեղեկություններով՝ Լևոն Թ․-ն աշխատում է «Արդշին բանկ» ՓԲԸ Ալավերդու մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ փորձագետ։

Տպել
724 դիտում

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ցավալի է, որ նրան անվանում ենք նախագահ. Վրաստանի վարչապետ

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ

Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը. Հովհաննիսյան

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան (տեսանյութում)

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ