Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

16/04/2024 schedule13:17

Այժմ քննություն է գնում, երիտասարդը անցել է բոլոր սահմանները և պետք է օրենքի առջև պատասխան տա։

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով տրանսպորտում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

«Պարզ երևում է՝ ես բարձրանում եմ, որ գնամ վճարեմ իջնեմ, իսկ ինքը (Սամվել Վարդանյան) ճանապարհս փակում է ու սկսում այնպիսի բառեր արտաբերել, որը ասելու չէ: Նույնիսկ այդ պայմաններում ես իրեն ասում եմ՝ ճանապարհ տուր՝ ես իջնեմ։ Չեմ ուզում իջնել իր մակարդակին, բայց ինքը չի թողնում ինձ իջնել, և ես իրեն հրում եմ ու անցնում»,- նշեց պատգամավորը:

Վերջինս ճիշտ չի համարում այս միջադեպը համեմատել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ. «Սա էմոցիոնալ պոռթկում չէր, այլ կանխամտածված մոտեցում։ Ես նստած եմ ինձ համար հանգիստ, գալիս եմ, որ կանգառում իջնեմ, ինքը իմ դիմացը փակում է։ Իր փաստաբաններն ասում են՝ դեմոկրատական երկրում ենք ապրում, բայց ես ասացի՝ ձեր իրավունքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ իրավունքը։ Խոսքի ու իրավունքի տեսակետից ինքը նկարահանելու իրավունք չուներ, որովհետև նկարահանելը նշանակում է անձնական տարածք, ասում են՝ ամբողջ աշխարհում լրագրողները նույնպես նկարում են, ես էլ ասացի՝ դրա համար նրանց գլուխը ջարդում են, երբ հայտնաբերում են, որ նկարում են։ Այո՛, թող խոսեր, բայց ինքը նկարում էր»։

Ասլանյանը նշեց, որ տեղի ունեցածում տեսնում է քաղաքական ենթատեքստ։

Հարցին՝ եթե նույն բանը տեղի ունենար ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, ապա օրենքը այդ դեպքում նույնպե՞ս կգործեր, թե՞ ոչ, պատգամավորը ընդգծեց․ «Օրենքը պետք է գործի բոլորի նկատմամբ։ Ալեն Սիմոնյանի դեպքը ու սա տարբեր են նրանով, որ այն ժամանակ մարդը գնում է, իսկ այն մարդը մոտենում ու նրան անձնական այնպիսի վիրավորանքներ է ասում, որ նա այդ քայլին է գնում։ Այստեղ է, որ ամեն ինչում դուք մոռանում եք սահմանը։ Մեզնից յուրաքանչյուրի իրավունքները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը»։

Ասլանյանի խոսքով՝ եթե երիտասարդը տեսանյութը չհրապարակեր համացանցում, նա իրավապահներին չէր դիմի։

Նշենք, որ ձերբակալված երիտասարդի՝ Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Վարդանյանն ու Ասլանյանը առերեսվել են:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում մի երիտասարդ հասարակական տրանսպորտում սադրում է Ասլանյանին, փորձում արգելել, որ նա իջնի, պատգամավորի հասցեին հնչեցնում անձը վիրավորող արտահայտություններ: 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս միջադեպին՝ Հակոբ Ասլանյանն ասել էր, որ մի ինչ-որ վարձու խառնակիչ էր, անհայրենիք, որը իրեն նվիրյալ է կարծում:

Միջադեպին անդրադարձել և դատապարտել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա շեշտել էր, որ արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին՝ հավելելով, որ դրանում թող որևէ մեկը չկասկածի:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և նույն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս դատապարտել էին տեղի ունեցած միջադեպը:

Տպել
769 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ