«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

18/04/2024 schedule19:56

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ԱՄՆ դեսպանի հարցազրույցին, ողջունել դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնել, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար:

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը վերջերս լրատվամիջոցներին տրված ընդարձակ հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդրին։ Դեսպանն իր խոսքում կարևոր արձանագրում է կատարել։ Նա մասնավորապես նշել է, մեջբերելով միջազգային իրավունքը, որ «նրանք, ովքեր փախել են, պետք է կարողանան վերադառնալ և ապրել ապահով միջավայրում»:

Դեսպանն իր երկրի անունից հայտարարել է, որ խստորեն աջակցում է վերադարձի իրավունքին և պատրաստակամություն հայտնել աշխատելու այլ միջազգային կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձը ապահովելու համար։ ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ նախատեսվում է մշակութային ժառանգության պահպանության նախածրագրում ներառել նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության խնդիրը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները չափազանց գնահատելի են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության տեսակետից։ Դեսպանը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ընտանիքների հետ՝ հասցեագրելու վերջիններիս կարիքները և ծանոթանալու առկա խնդիրներին։

«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի աչալուրջ մոտեցումը Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին և հույս հայտնում, որ դեսպանը նաև կնպաստի հստակ ժամկետների և միջոցների մատնանշմանը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման ենթարկված հայության վերադարձի գործընթացի իրականացման համար:

Մենք, 1990-ականներին ադրբեջանական ագրեսիայի հետևանքները մեզ վրա զգացածներս, ակնկալում ենք, որ միջազգային մակարդակով բարձրաձայնվի նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից բռնի տեղահանված հայության իրավունքների վերականգնման խնդիրը։ Միջազգային իրավասու կազմակերպությունները պետք է պատասխանատվություն սահմանեին հայության էթնիկ զտումների իրականացման մեջ անմիջական ներգրավված անձանց նկատմամբ, ինչը խոշոր բացթողում է։

Արդեն ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցանքները մնում են անպատիժ՝ վերածվելով ցեղասպանածին հարուցիչների։ Հենց այդ կերպ 1905 թ․ առ այսօր մի քանի փուլով տեղի ունեցած հայկական էթնիկ զտումների պատասխանատուներից և ոչ ոք չարժանացավ միջազգային պատժի։ Բաքվի եռակի կոտորածների՝ 1905 թ․, 1918 թ․, 1990 թ․ պատասխանատուները անարգել փոխանցեցին կոտորածահեն իրենց քաղաքականությունը վերարտադրվող ավտորիտար վարչակարգերին, որոնցից վերջինն իրականացրեց նախորդների երազանքը՝ առանց հայերի տեսնել Լեռնային Ղարաբաղը, ուստի Լեռնային Ղարաբաղի հայության ապահով և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը կարող է իրապես վկայել համաշխարհային արդարադատության և մարդակենտրոն արժեքների համար պայքարի մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Տպել
710 դիտում

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)