Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

23/04/2024 schedule17:01

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման՝ այս կերպ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի՝ Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյանը:

Իոաննիսյանը նկատել է, որ շփման գծի փոփոխությունը, որպես կանոն, որոշվում է ուժով, սահմանի փոփոխությունները՝ իրավունքով։

«Եվ այսօր Բաղանիսի մոտ հայտնվեց սահմանի դեռևս մի փոքր հատված, որը նաև Ադրբեջանը ճանաչեց որպես Հայաստանի Հանրապետություն։ Մնացած 1000 կիլոմետրը դեռևս, ցավոք, շփման գիծ է։

Արդյո՞ք Ադրբեջանը կարող է խախտել արդեն նաև իր կողմից ճանաչված սահմանը։ Այո, տեսականորեն կարող է, բայց դա կարժանա էլ ավելի մեծ միջազգային հակազդեցությանը։

Հ.Գ. Եթե կասկածի տակ եք դնում միջազգային հակազդեցության արդյունավետությունը, ապա հիշեք, թե ինչպես 2022 թվականի սեպտեմբերին կանգնեցվեց բավականին հաջող գնացող հարձակումը Հայաստանի վրա»,- գրել է Իոաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Տպել
1299 դիտում

Հայության պարծանքն ես, դուն ալ դատապարտե այս անօրեն իշխանությանը. հուշեր Օհան Դուրյանի և Շառլ Ազնավուրի հանդիպումից

Վթարի հետևանքով մեքենաներից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ ուղեգծերից անհիմն դուրս են եկել. ըստ քաղաքապետարանի՝ սաբոտաժ է և ուղղորդում

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ, ցավակցել նրան (լուսանկարներ)

Սպիտակցի Հայկոյի որդին մի խումբ անձանց հետ ծրագրել է մայիսի 26-ին զավթել կառավարության, ԱԺ-ի, ոստիկանության շենքերը. ՔԿ

Հայտնի շրջանակները թիրախավորում են բանակում արվող բարեփոխումները. նպատակը ակնհայտ է

Լյուքսեմբուրգը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին Հարավային Կովկասում անվտանգության հաստատման հարցում. Վիզլեր

Հայաստանը դիտարկվում է որպես կարևորագույն կրիտիկական հանգույց, խաղաղության խաչմերուկ. Վիզլեր

Իրանի գերագույն առաջնորդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ դժվար ժամանակահատվածում այցի համար (տեսանյութ)

Ողջունում ենք այս նվաճումը. Վիզլերը՝ ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Զախարովան քիթը խոթել է իրեն չվերաբերող հարցերի մեջ, նրան դուր չի եկել եկեղեցուն հարկելու մասին Սիմոնյանի առաջարկը

Շարժման հետ որևէ կոնտակտ ունեցող ՔՊ պատգամավոր չկա․ Հակոբյան

Դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում և Երևանի կենտրոնում գտնվող գույքը, դրամական միջոցներ

Ռաիսիին և մյուսներին հրաժեշտ տալու համար Իրան է ժամանել 50 օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություն

Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին. փաստաբան

Ինչ աշխատանքներ են իրականացվում. իրավիճակը Կիրանցում

Հայաստանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Դավիթ Խաչատուրյանին

Սատանայի երրորդ փորձությունը հայ ժողովրդին եկել է վեղարի տակ, սա ուղղակի մաստեր կլաս է. Հայկ Կոնջորյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետները դասընթաց են անցկացրել

Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնյաները վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետը պարբերաբար ՀՀ է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք (տեսանյութ)

Ազնավուրը փառքի և համաշխարհային հարգանքի վայելքների մեջ տառապում էր Հայաստանի ցավերով, ցնծում ձեռքբերումներով. Փաշինյան

Իրանում զոհված նախագահի և մյուսների հրաժեշտի արարողությունն է, մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ (լուսանկարներ)

Պատմությունը ցույց է տվել, որ մենք դժվարին պահերին միշտ իրար կողք են եղել. ՀՀ-ում Իրանի փոխդեսպան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան (լուսանկարներ, տեսանյութ)

Ադրբեջանի վարչապետի պատվիրակությունը ուղևորվել է Իրան

Սիմոնյանն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում

Տան նախկին աշխատակիցը տանտերերի դպրոցահասակ աղջկան թմրամիջոց է առաջարկել. 58-ամյա տղամարդը կալանավորվել է

«Նախատեսվում էր Իրանի նախագահի այցը Հայաստան». ԱԺ նախագահ

Սիմոնյանն արձագանքել է եկեղեցու հարկման վերաբերյալ քննարկումներին՝ ներկայացնելով օրենսգրքից հատված

Կրակոցներ Կոտայքի մարզում. ոչ սթափ տղամարդը վնասազերծվել, ձերբակալվել է

Թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս. Շառլ Ազնավուրը կտոներ ծննդյան 100-ամյակը

Կինը Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակիցներին մեղադրում է իր մահացած որդու մատանին գողանալու համար

Կապանում այրվել է Գևորգ Փարսյանին սպասարկող ավտոմեքենան․ կասկածներ կան հրկիզման վերաբերյալ

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն

Մառախուղ չի եղել, բարենպաստ եղանակ էր. Իրանի նախագահի աշխատակազմը նոր մանրամասներ է հայտնել ուղղաթիռի կործանումից

Աբդոլլահիանին կհուղարկավորեն մայիսի 23-ին, վերջին հրաժեշտը կլինի Իրանի ԱԳ նախարարության մոտից

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել անտառում․ կա տուժած

Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել