Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

24/04/2024 schedule09:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք՝ ստորև.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար:

Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթը, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից:

Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:

Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ:

Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:

Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում:

Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:

Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն:

Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու:

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները:

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Տպել
932 դիտում

Մհեր Գանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ

Ով է իրականում «BMW» մակնիշի ավտոմեքենայով ավտոկայանատեղիի 3-րդ հարկից ընկած Ռաֆայել Առաքելյան անուն-ազգանունով անձը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են ամփոփվել

Կրասնոդարում 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով ընկել է ավտոկայանատեղիի 3-րդ հարկից

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը

Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում. Անահիտ Մանասյան

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Պատմական իրադարձություն է․ Միշելը՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ բանակցությունների մեկնարկի մասին

Այս մարդիկ չեն հասկանում՝ որտեղ են գտնվում, պետության մեջ պետություն են խաղում, հո պատուհաս չեն մեր գլխին. Մկրտչյան

Կայացել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը (տեսանյութ)

Արմավիր-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «ՈւԱԶ»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է

Ձևավորվում է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմ․ ովքեր կարող են ընդգրկվել

Հայ խորհրդարանականները Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը

«Խաղաղության գործընթացում խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է»․ Բայրամովն ու իր ռուս գործընկերը նույն «երգն են երգում»

ՀՀ-ում երբեք օտարություն չեմ զգացել․ նախագահն ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ֆոն դեր Լայենի թեկնածության շուրջ

Կրթական նոր չափորոշիչներում մեդիագրագիտությունն ամրագրել ենք կարևոր և առանցքային ունակություն․ նախարար

Եվրո-2024․ քիթը կոտրած Մբապեն Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում է Լեհաստանի դեմ խաղում

ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են. Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում

Թեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ․ Ալի Բաղերի Քանի

Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Միջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի ձերբակալման օրդերներ է տվել

Վարչապետը կարևորել է սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլերը, քննարկվել են ոլորտի բարեփոխումները

Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, տուժել է Բարաք Օբամայի քույրը

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցից

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը

Որպես անհետ կորած որոնվում է 21-ամյա Կառլոս Զառագոզաին

Արձանագրվել են հրդեհային անվտանգության սպառնալիքներ․ դադարեցվել է հեղուկ վառելանյութի լցակայանի պահեստարանի շահագործումը

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

Լինելով ՀՀ-ի ամենաերիտասարդ կին պատգամավորը՝ հասկանում եմ երիտասարդների քաղաքական գործընթացներին մասնակցելը․ Ղազարյան

ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Լանդսբերգիս

Լոռու մարզի Կաթնառատ գյուղում ինտենսիվ կարկուտ է տեղացել․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

«Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է». Կարեն Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում. նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը․ առողջապահության նախարար

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ

Ընտիր երեխա էր, համեստ ապրող մարդիկ են. ով է բանակում մահացած զինծառայողը. վարչական ղեկավարը մանրամասներ է հայտել

Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը․ Ջուլհակյան