Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

24/04/2024 schedule10:24

Չնայած Հայաստանի որոշմանը՝ դադարեցնել մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ։

Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։

«Հայաստանը, իրոք, սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են։ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ մնում են լիովին համապատասխան կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին»,- ասաց նա։

Թասմագամբետովն ընդգծել է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը։

«ՀԱՊԿ անդամ պետություններն արտաքին խաղացողների հետ փոխգործակցության մեջ հավատարիմ են մնում բազմավեկտոր քաղաքականությանը, որը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը: Ըստ այդմ, Երևանի ընտրությունն է՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե լքել կազմակերպությունը, դա ևս կլինի այս անկախ պետության ինքնիշխան որոշումը: Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքներն ու ռիսկերը: Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց այս դեպքում գործի կդրվեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել»,- նշել է պաշտոնյան:

Տպել
589 դիտում

Քննչական կոմիտեն պատասխանել է «GG» ընկերությանը

Ավտովթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել

Արմեն Գրիգորյանը և Դմիտրո Կուլեբան քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի թիմը՝ տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի գլխավորությամբ, Բոստոնի մանկական հիվանդանոցում է եղել

Խմելու ջրագծի կառուցումն ընթացքի մեջ է, տանիքների խնդիրը կլուծվի առաջիկայում. վարչապետն այցելել է Ներքին Հանդ. տեսանյութ

Գետափնյա գյուղի և Խաշթառակ-Լուսահովիտ համայնքները կապող կամուրջներով երթևեկությունը դեռևս փակ է

Թրամփը խոստացել է դադարեցնել Կիևին բազմամիլիարդանոց վճարումները, եթե հաղթի ընտրություններում

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ. քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում

Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են կառուցվում

Սա դրախտ է ախր, բայց պետք է կարողանանք առաջինը ձեզ համար դրախտ սարքել, խաղաղություն է պետք․ Փաշինյանը՝ շիկահողցիներին

Ընդունվել է Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը. Հայաստանն ու ևս մի քանի երկիր չեն ստորագրել այն

Լեհաստան-Հոլանդիա ֆուտբոլային խաղից առաջ հարձակվել են ոստիկանների վրա, հնչել են կրակոցներ (լուսանկարներ)

Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, բացառված է՝ մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենում

Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկարներ, տեսանյութ)

Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին (լուսանկար)

Մարզերի զգալի մասում և Երևանում կրկին սպասվում է անձրև, ամպրոպ ու կարկուտ

Վարդենյաց լեռնանցքում քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնվել է

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան-Ճակատեն հիմնանորոգված ճանապարհահատված (տեսանյութ)

Ռոստովում բանտարկյալները պատանդ են վերցրել ՔԿՀ-ի աշխատակիցներին, պահանջներ ներկայացրել. նրանք սպանվել են (լուսանկարներ)

Երևանի էլիտար շենքերից մեկի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի. նա ընկել կամ նետվել է 13-րդ հարկից

Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է

Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. Արեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցերով եղել են ազատությունից զրկված անձանց պահման վայրերում. ինչ է արձանագրվել

Մի՞շտ եք կիրակի աշխատում, թե՞ իմ այցի հետ է կապված. վարչապետը՝ դեպի Իրան տանող ճանապարհի շինարարներին (տեսանյութ)

Աբսուրդայի՞ն, թե՞ իրատեսական. Պուտինն առաջ է քաշել Ուկրաինայում պատերազմի ավարտի իր պայմանները

Հորդառատ անձրևների հետևանքով փակվել ու վնասվել է Շուռնուխ տանող ճանապարհը. ընթանում են մաքրման աշխատանքներ

Վարչապետը ծանոոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)

Արմավիրի մարզում բախվել է 3 մեքենա. 4 հոգի տեղափոխվել է բուժհաստատություն

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

Գիտեիք, որ գրոհելու եք ԱԺ-ի վրա, ի՞նչ բարոյականությամբ էիք մարդկանց կանչել մանկասայլակներով, երեխաներով. Սաֆարյան

Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, հենապատերի նորոգման աշխատանքներ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատարների համար

ՌԴ-ն ռեկորդային ժամանակում վերականգնեց Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ

Հատիս-Կապուտան բնակավայրերի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ հրացան

Քարաթափում Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում. երթևեկությունը երկկողմանի փակ է

Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել Երևան-Կապան թռիչքից

Կապանում կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը հանդես է եկել ելույթով (տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»

Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում սահմանել կիբեռհանցագործությունների ցանկը